Արտակարգ դեպք Գլխավոր դատախազությունում. անվտանգության պետը ՀՀ գլխավոր դատախազին զեկուցել է, որ քաղաքացին կոտրել է դատախազության անցագրային կետի ապակիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 4-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: 

Ժամը 11:00-ի սահմաններում մի քաղաքացի այցելել է Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող ՀՀ գլխավոր դատախազություն և շենքում ընդունելության հարցի հետ կապված վիճաբանություն է ունեցել, որի ժամանակ կոտրել է դատախազության առաջին հարկի անցագրային կետի ապակիները; 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 55-ամյա Խաչատուր Ղալեչյանն է, ում նույն օրը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին տեղեկությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության ծառայության պետ Հայկ Վարդանյանը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն