Գեղարքունիքի մարզպետն այցելել է մարզի շինհրապարակներ

Այսօր՝ օգոստոսի 4–ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել մարզի մի շարք համայնքներում և տեղում ծանոթացել պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Կարեն Բոթոյանը մասնավորապես եղել է Սևանի թիվ 1 հիմնական և թիվ 6 միջնակարգ դպրոցներում, որտեղ պետական աջակցությամբ մեկնարկել են շինաշխատանքներ: Սևանի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետին զեկուցվել է շինարարության ժամանակացույցի և որակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Կարեն Բոթոյանը նշել է, որ կարևորում է աշխատանքների ավարտի ժամակետների պահպանությունը, սակայն հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել նաև դրանց որակի վրա, հավելելով, որ այցերը շինհրապարաներ կրելու են պարբերական բնույթ: Այնուհետև Կարեն Բոթոյանն այցելել է Շորժա համայնքի նորաստեղծ կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիներ, հետաքրքրվել պտղի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների, սպասվելիք բերքի ծավալների և այգեգործության հետ կապված այլ առանձնահատկությունների մասին:

Գեղարքունիքի մարզպետարան

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն