Երևան, 24.06.2018, 05:47,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Այսուհետ կոռումպացվածների, թալանչիների ափսեի մեջ նայելը ոչ թե մեղք է, այլ խեր. Կարեն Թումանյան

Քիչ առաջ զրուցում էի իշխող կուսակցության համակիրներից մեկի հետ, ով իսկապես շատ խելացի, գրագետ և որ ամենակարևորն է՝ խորաթափանց անձնավորություն է, հակառակ դեպքում նրա ասածները իմ վրա չէին ազդի, ինչպես չեն ազդում որոշ հղփացածների խրատախոսական ճառերը: Եվ այսպես՝ նա շատ լուրջ դեմքով ինձ ասաց, որ մեր ժողովրդի ամենավատ կողմերից մեկը, դա ուրիշի ափսեի մեջ նայելն է: Այսինքն, եթե ականջալուր լինենք նրա ասածին, ապա ստացվում է, որ երբ տեսնում ես, թե ինչպես է չինովնիկ հարևանդ իր մաքսիմում 250000 դրամ աշխատավարձով թանկանոց մեքենաներ գնում, տարին մի քանի անգամ էկզոտիկ վայրեր այցելում, հագնվում է Ջորջո Արմանիից և ընդհանրապես մեկ օրվա ընթացքում ծախսում այնքան , որքան իր երկու երեք ամսվա աշխատավարձն է և այլն, սխալ է, որ դու սկսես հարցեր տալ, թե որտեղի՞ց նրան այդքան գումար:
Փաստորեն ստացվում է, որ դա նախանձի դրսևորում է, և մեզ չպետք է հետաքրքրի այն փաստը, որ նա չեղած տեղից այդքան հարուստ է, ինչ է թե պետական պաշտոն ունի: Քանի, որ մեր խոսակցությունը հարգելի պատճառներով ընդհատվեց՝ ես պատասխանում եմ նրան այս հոդվածով.
Հարգելիս, ախր ինչպե՞ս չնայենք դիմացինի ափսեի մեջ, եթե այդ ափսեի պարունակությունը մենք ենք հարկերի և ցածր աշխատավարձերի, անհարմարին հասնող թոշակների տեսքով, ապահովում:
Սիրելիս, ախր ինչպե՞ս չնայենք նրանց ափսեի մեջ, եթե հենց այդ ճոխ ափսեների պատճառով է, որ մեր բանակը ապրիլյան պատերազմի օրերին անհրաժեշտ սպառազինված չէր, ինչպես չնայենք դիմացինի ափսեի մեջ, եթե հենց այդ ափսեների պարունակության պատճառով է, որ մեր գիտնականները հազարներով արտագաղթում են և ոչ միայն գիտնականները:
Ախր ինչպես չնայենք այդ ափսեների մեջ, եթե այդ փայլուն ափսեների պատճառով է, որ մեր հաշմանդամները և թոշակառուները կիսասոված են քնում ...
Հ.Գ. Հաշվի առնելով մեր երկրի ողբերգալի վիճակը գտնում եմ, որ այսուհետ կոռումպացվածների, թալանչիների ափսեի մեջ նայելը ոչ թե մեղք է, այլ խեր...

Կարեն Թումանյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն