Հրամանատարի մեկ ձեռքն էլ շղթայվեց. ահազանգում են ազատամարտիկները

«Գևորգ Սուքիասյանը ինչ-որ դրսից գտնված բաշիբոզուկ չէ, կամ հավի ճուտ չէ,որ վիզը քաշեն քցեն մի կողմ: Գևորգը այն ազգանվիրյալներից է, ով իր կյանքն է վտանգել Արցախյան պատերազմի ժամանակ և մարմնի կեսն է թողել կռվի դաշտում: Նա երկու անգամ կանտուզիա է տարել և շատ բնական է, որ նա չհիշի, որ նման զենքեր և զինամթերք է եղել իր տանը»,-աում է 2016 թվականի օգոստոսի 5-ին ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ` կալանավորված Գևորգ Սուքիասյանի ընկերը` ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը:

Նշենք, որ այս առնչությամբ ԱԱԾ-ն տարածել էր հայտարարություն, որում նշվում էր.

«Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք»:

«Այս ամենը ես համարում եմ կանտուզիայի հետևանքներ, քանի որ ոչ մի գիտակից մարդ իր հարկի տակ չէր պահի նման քանակությամբ պայթուցիկ նյութեր: Գևորգը մի քանի ամիս կալանքի տակ էր ու հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում: Նրան հատուկ խնամք է հարկավոր, քանի որ ծանր վիրավորումից հետո ամպուտացվել է աջ ձեռքն ամբողջությամբ: »,-նշեց Բունիաթյանը:

Նշենք, որ 4 ամիս կալանավորված լինելուց հետո Գևորգ Սուքիասյանը գրավով ազատ էր արձակվել և օգոստոսի 1-ին կրկին անգամ կալանավորվել է և տեղափոխվել ՔԿՀ:

«Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատարը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:

Հրամանատարի անցած մարտական ուղու մեջ նշվում է.

Գևորգ Հայկազի Սուքիասյանը 1991–1994 թթ-ին հանդիսացել է « ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ » մարտական կամավորական ջոկատի հրամանատարը, ով անցել է փառապանծ հաղթական ճանապարհ : Գևորգ Հ. Սուքիասյանի հրամանատարության տակ գտնվող ջոկատը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղլար, Հադրութ, Մելիքաշեն, Այգեստան և այլ հարակից գյուղերի , ինչպես նաև Մարտակերտի շրջանի Լենինավան, Գետավան , Հաթերք , Չափառ , Վանք , Գանձասար , Խաչեն , Առաջաձոր , Վաղուհաս գյուղերի պաշտպանությանը և մարտական գործողություններին : Գ. Հ. Սուքիասյանը ցուցաբերել է ակտիվություն և քաջություն թե՛ հետևակային մարտական և թե՛ հետախուզական գործողություններում: Իրեն դրսեվորել է որպես հմուտ և քաջ հրամանատար: Ազգասեր է հայրենասեր , ինչպես նաև կարգապահ անձնավորություն :
1992 թ-ի սեպտեմբերի 5- ին Մարտունու շրջանի ընդհանուր ջոկատների գլխավոր հրամանատար ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հրամանատարության ներքո՝ Գյուլափլու-Աղդամ տարածքներն ազատագրելու ժամանակ Գևորգ Հայկազի Սուքիասյանը ծանր վիրավորվել է, ամպուտացվել է աջ ձեռքն ամբողջությամբ և հողարկավորվել Արցախում: Մի քանի անգամ ստացել է կոնտուզիա , երկրորդ խմբի զինհաշմանդամ է: Արիության համար նա պարգևատրվել է բազմաթիվ կառավարական գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և կրծքանշաններով: Գ. Հ. Սուքիասյանը ծավալել է շոշափելի գործունեություն ռազմահայրենասիրական , հայոց պետականության հզորացման և բանակաշինության ոլորտներում :

Գևորգ Սուքիասյանը նախկինում պատմում էր.«Շրջափակման մեջ ընկանք ու ականի պայթյունից ձեռքս թռավ: Ես նոր նշանված էի ու մատանին մատիս էր…հետո արնաքամ լինելով ընկա ճանապարհին:Ավելի ուշ իմացա, որ Մոնթեն է ինձ հիվանդանոց հասցրել: Ձեռքս թաղվեց Արցախում….»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն