ԱԳՆ-ն պատրաստվում է բանկային հաշիվներ բացել

«Իրավունք» թերթը գրում է

«Արտաքին գործերի նախարարությունն այս շաբաթ պատրաստվում է կառավարությանը ներկայացնել ԱԳՆ համակարգում հատուկ նպատակով բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին որոշ­ման նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկային հաշիվներ բացելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառա­յողների կյանքին կամ առողջությանը պատ­ճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծվել է հատուց­ման հիմնադրամ, որին հատկացումները կատարվելու են ինչպես պարտադիր, այն­պես էլ կամավոր սկզբունքներով: Իսկ մեր հայրենակիցների կողմից կամավոր սկզբունքով վճարումը (նվիրատվությունը) ապահով և վստահելի միջազգային էլեկտ­րոնային վճարահաշվարկային համակար­գերի միջոցով (օրինակ՝ PayPal) կատարե­լու համար՝ անհրաժեշտ է մի քանի պետու­թյունում ՀՀ դեսպանությունների և հյու­պատոսական հիմնարկների անունով բա­ցել բանկային հաշիվներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն