Երբ Տավուշի մարզում հացթուխը դառնում է հիվանդանոցի տնօրեն

Նորություն չէ, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը բավականին լուրջ դրամական միջոցերի տեր է:
Հիշեցնենք, որ սույն պարոնը լրատվամիջոցներին հայտնի դարձավ արջեր պահելու իր սովորությամբ, ինչպես նաեւ Տավուշի մարզի Կողբ գյուղում բացված «Սուրբ Հովհաննես» եկեղեցուն հետ կապված հայտնի պատմությամբ:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետը ժամանակին սկանդալի կենտրոնում հայտնվեց. նրա հովանավորությամբ կառուցված, Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարիչը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը եկեղեցու համար կրկնօրինակելով՝ Հովհաննես Առաքյալի փոխարեն նկարել էր Հովիկ Աբովյանի դեմքը: Հասարակական աղմուկի արդյունքում նկարիչը սրբագրեց նկարը՝ «առաքյալի» դեմքին մորուք ավելացնելով: Արդյունքում, մարզպետի սափրված դեմքին փոխարինել էր մարզպետի՝ թրաշով դեմքը:
Սակայն, բանից պարզվում է, որ մերօրյա մարզային ֆեոդալի հոբբին ոչ միայն արջեր պահելը, ճոխ-ճոխ խոստումներ տալն ու առաքյալ խաղալն է, այլ նրա գլխավոր հոբբին՝ տարիներ շարունակ տամոժնիկություն անելն է եղել, մի աշխատանք, որի արդյունքում կարելի է ենթադրել, որ նա կարողացել է հարթել իր կանաչ ճանապարհը՝ դեպի բարձրունքներ:
Եւ այսպես, այդ բարձրունքներից մեկն այն է, որ սահմանամերձ գոտում ապրող մարզպետը, Կողբի անտառում, եւ իր առանձնատան բակում, վանդակի մեջ արջեր է պահում:

Ի դեպ, Գորշ արջերը, որոնք Տավուշի մարզպետը վանդակում է պահում, գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»: Կառավարության 2009թ. հունիսի 27-ի 725-Ն որոշման համաձայն, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք անազատ եւ կիսաազատ պայմաններում պահում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, այն էլ՝ նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով:
Ինչ մնում է մարզպետի հսկա առանձնատանը, ապա Հովիկ Աբովյանն այն սկսել է մինչեւ մարզպետի պաշտոնը ստանձնելը: Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ նա երկար տարիներ աշխատել է հարկային եւ մաքսային մարմիններում: 1994-1998 թթ. Աբովյանը Բագրատաշենի մաքսային տեսուչի աստիճանից հասել է մաքսակետի պետի տեղակալի, այնուհետեւ՝ պետի պաշտոնին: Դրանից հետո նրան է վստահվել նախ՝ Բավրայի մաքսակետի, հետո՝ Բագրատաշենի մաքսակետի, ապա՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետի պետի պաշտոնը: 2007-2009-ին նրան են վերադարձրել Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնը, իսկ ահա 2009-2014թթ.-ին, մինչեւ մարզպետ դառնալը, նա ղեկավարել է Գուգարքի մաքսատունը: Թերեւս այս վերջին պաշտոնին եղած ժամանակ էլ Աբովյանը մտադրվել է Կողբի բարձունքներից մեկի վրա, բոլորի համար տեսանելի վայրում քառահարկ առանձնատուն կառուցել:
Էլ չասած, որ պարոն մարզպետի հոբբիներից մեկն էլ ամենայն աչալրջությամբ սահմանամերձ Տավուշի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների գլխին կանգնելն է, որի արդյունքն ու արգասիքը՝մարզի ճանապարհները կարկատանների ու մեծ փոսերի վերածելն է եղել:

 

Միլիոնները դիզած մարզպետը 

Ի տարբերություն մյուս պաշտոնյաների, որոնք խնամքով փորձում են թաքցնել ոչ միայն իրենց, այլեւ իրենց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների ունեցվածը, հետաքրքիր է, որ ՀՀԿ-ական չինովնիկը ներկայացրել է թե՛ իր, թե՛ կնոջ ու երեխաների ունեցվածքը:
Տավուշի մարզպետի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 31,300,000 դրամ, 110.000դոլար, ինչպես նաեւ աշխատանքից ստացվող վարձատրություն` 2,583,328 դրամ:
Կենդանասեր Հովիկ Աբովյանը հայարարագրել է նաեւ 7.5.000.000 մլն դրամ արժողությամբ «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնյան, սակայն, չի զլացել եւ եւս մի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա իր դստեր` Անուշ Աբովյանի համար է գնել, որն, ի դեպ, ավելի թանկ արժե` 15.000.000 դրամ TOYOTA RAV 4 2.0 GASավտոմեքենա:
Որդին եւս թանկարժեք `20.000.000 մլն դրամ MERCEDES-BENZ G55 AMG է հատարարագրել:
Մարզպետի կինը`Աննա Ազատյանն էլ նախորդ տարի 101,000,000 դրամ եւ 400,000 եվրո է հայտարարագրել:
Ցանկացած խելոք մարդու մոտ հարց է առաջանում.այդ ինչպե՞ս ու ի՞նչ ճանապարհներով է Տավուշի մարզպետիը այսքան մեծ գումարներ ետ գցել: Թեեւ արդեն ասացինք, որ
Հովիկ Աբովյանը երկար տարիներ աշխատել է մաքսային եւ հարկային ծառայություններում, ուր ինչպես հայտնի է, աշխատանքը թեժ է,ու եկամտաբեր՝ անկախ սեզոնից…

Ուստի կարող ենք ենթադրել, որ Աբովյանը օգտվել է իրեն ընձեռված «յուղոտ» հնարավորությունից եւ տեղը տեղին հարստություն է դիզել:
Եւ հիմա մնում է պարզել` այդ դիզածի քանի՞ տոկոսն է արդար աշխատանքի շնորհիվ վաստակել:

Ինչպես նաեւ պետք է պարզենք, թե ինչպես է ստացվում, որ այս մարզում Աբովյանի ծավալած գործունեության հետեւանքով տուժողը մշտապես տավուշցին է լինում. նույն տավուշցին տուժում է հոգով-սրտով տամոժնիկ մարզպետի անվան հետ կապվող (Լեւոն Երկրորդ շինարարական ընկերության կատարած թերի աշխատանքների պատճառով , որի հասցրած վնասները այս մարզի բնակչությանը , ըստ էության անտարբերության ու ամենաթողության ժանրից են:
Տավուշցիներից շատերն են տարբեր զրույցների ժամանակակնարկում, որ այս մարզպետի բան ու գործը մարզի սոցիալան ծառայության գործունեությունը հսկելն է, տավուշի անտառներին քաղցր աչով նայելն է, ու վերջապես ում պատահի պաշտոնի տեղավորելն է, որի համար մարզպետը երեւի թե ժամանակ առ ժամանակ խրախուսվում է...
Հավելենք, որ Տավուշի մարզում որոշներն էլ հեգնանքով հարց բարձրացրեցին այն մասին, թե այդ ինչպես է ստացվում, որ մեր օրերում հացթուխը՝ հիվանդանոցի տնօրեն է նշանակվում, իսկ մարզպետի շրջապատի բրոքերներն էլ շարունակում են աջ ու ձախ իրենց գործը տեսնել, ու  մարզը մեջ-մեջ անել, երբ այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ չինովնիկ կոչվածները ոչ թե մեջ-մեջ անելու, այլ մի բռունցք դառնալու մասին պետք է մտածեն:

Իսկ թե ինչ կադրային շարժեր է այս օրերին իրականացնում մարզպետ Աբովյանը, եւ թե ինչ անցուդարձի մեջ է տարբեր շրջանակների, այդ թվում նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, (ում հետ նա ի դեպ ասում են հաճախակի ծնունդների է մասնակցում)այդ մասին կխոսենք հաջորդիվ, ինչպես նաեւ առավել մանրամասն կներկայացնենք մարզում առկա դժգհությունների ու խնդիրների մասին, որոնց հետ կապված սուրբ Հովիկը խոստումներ է տվել, ու մինչ օրս դրանք սառույցին գրել:
Նշենք որ մեր հրապարակումներից հետո, Տավուշի մարզում սկսել են նորից ներկած ավազի տեսքով փոսալցումներ ու տեղային աշխատնքներ իրականացնել, ինչն իհարկե չենք կարող համարել, որ գործի ավարտ է:

Ինչեւէ, ստիպված ենք մարզպետի աթոռը զբաղեցնող «վայ պարոնին» հիշեցնել, որ իր զբաղեցրած պաշտոնը կամայականություններով առաջնորդվելու համար չէ, կան հստակ կանոնակարգեր, ու խաղի սահմանված կանոններ, որոնց շրջանակներից չպետք է դուրս գա մեծն պաշտոնյան:


Հովիկ Աբրահամյանը եթե կարծում է, որ կարող է ֆռռիկներ անելով լռեցնել տավուշցիներին, ու այն ԶԼՄ-ներին, ովքեր իր բացթողումների մասին են բարձրաձայնում, ապա չարաչար սխալվում է, մենք առավել ուշադիր ու հետեւողական ենք լինելու մարզպետի ծավալած գործունեության շուրջ:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն