Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը 48 հազար դոլար փոխառություններ ունի

«Փաստ» թերթը գրում է. «Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016թ. տարեկան հայտարարագրից:

Մասնավորապես, Սարգսյանը հայտարարագրել է 44 հազար ԱՄՆ դոլար և 2 միլիոն 37 հազար դրամ փոխառություններ: Ընդ որում տարեսկզբին նա ավելի շատ գումար է որպես փոխառություններ հանձնել, սակայն 14 հազար ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն հարկային տարում:

Սարգսյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն կրել, և արդեն տարեվերջին նա ունեցել է 672 հազար դրամ, 7 հազար 274 ԱՄՆ դոլար և 6 հազար 565 եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 1 միլիոն 800 հազար դրամ և 13 հազար 376 ԱՄՆ դոլար աշախատավարձերից, 720 հազար դրամ կենսաթոշակից և 315 հազար ու 580 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն