Տեսչական բարեփոխումներից հետո ձևավորված նոր մարմինները կգործեն սեպտեմբերի առաջին շաբաթից սկսած

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տեսչական բարեփոխումներից հետո ձեւավորված նոր մարմինները կգործեն սեպտեմբերի առաջին շաբաթից սկսած: Օրինակ, Բնապահպանության պետական տեսչության աշխատակիցները կաշխատեն մինչեւ օգոստոսի 20-ը, իսկ դրանից հետո կսկսվի նոր տեսչական մարմնի ձեւավորման փուլը, որի համար երկշաբաթյա ժամկետ է սահմանված: Հիշեցնենք, որ նախկին տեսչության պետ Հակոբ Գալստյանին նոր մարմնում կփոխարինի Եղիշե Տերտերյանը։ Իսկ տեսչական մարմինը կկոչվի բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչություն»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն