«Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրենը ջերմ հարաբերու­թյուններ ունի վարչապետի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրեն Արմեն Աբրա­համյանը զինվորական է եղել, ղարաբաղցի է ու ջերմ հարաբերու­թյուններ ունի Կարեն Կարապետ­յանի հետ:

Չնայած, ըստ տեղեկությունների, վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունե­ցել: Նա 90-ականներին մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ 2006-ին նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Նշենք, որ ՀՅԴ-ն, ի դեմս նախարար Արծվիկ Մինասյանի, ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը: Նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը՝ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին, ան­ցած շաբաթ ազատման դիմում ներկայացրեց՝ Դիլիջանում ծառերի զանգվածային ջարդի պատմու­թյան հրապարակայնացումից հետո: Ի դեպ, ազ­գային պարկի պաշտոնական կայքէջում երեկվա դրությամբ տնօրենը դեռ Սահակ Մուրադյանն էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն