Երևան, 24.05.2018, 18:06,
ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռըՁերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը (լուսանկարներ, տեսանյութ)Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել էՆոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Գրիգոր Գրիգորյանը՝ Շիրակի մարզային վարչության պետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետԴավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետՄանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամՄտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Դիսբակտերիոզի առաջացման պատճառները տարբեր են՝ արհեստական սնուցում, աղիքային վարակներ, հակաբիոտիկային բուժում, միակողմանի սնունդ

Աղիքային դիսբակտերիոզը համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։

Եթե առողջ երեխաների բարակ աղիքների հեռակա բաժիններում և հաստ աղիքներում հայտնաբերվում են լակտոբացիլներ, անաէրոբ ստրեպտոկոկեր, էնտերոկոկեր, աղիքային ցուպիկներ և այլ միկրոօրգանիզմներ, ապա դիսբակտերիոզի դեպքում այդ միկրոօրգանիզմների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը խախտվում է և աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում չեն հանդիպում։

Դիսբակտերիոզի առաջացման պատճառները տարբեր են՝ արհեստական սնուցում, աղիքային վարակներ, հակաբիոտիկային բուժում, միակողմանի սնունդ (ածխաջրային, ճարպային, սպիտակուցային) , ստամոքսաաղիքային համակարգի քրոնիկական հիվանդություններ, վիտամինների պակաս, բնածին և ձեռքբերովի իմունադեֆիցիտային վիճակներ և այլն։

Կղանքում միկրոբի այս կամ այն տեսակի գերակշռումից կախված տարբեր դիսբակտերիոզներ են ախտորոշվում՝ ստաֆիլոկոկային, նեխային, սնկային և այլն։ Երեխաների մոտ կարող է զարգանալ նաև կոլիբացիլային դիսբակտերիոզ։

Դիսբակտերիոզի կլինիկական պատկերը կախված է նրա առաջացման պատճառից և ընթացքից, դիսբակտերիոզի կոմպենսացման աստիճանից, ուղեկցող հիվանդություններից։ Ստաֆիլոկոկային, կոլիբացիլային և այլ դիսբակտերիոզներն արտահայտվում են այնպիսի կլինիկական պատկերով, որը յուրահատուկ է տվյալ հարուցչին։

Դիսբակտերիոզի հիմնական ախտանիշները մարսողության խանգարման երևույթներն են, ինտոքսիկացիան, մարմնի զանգվածի կորուստը, փքանքը, սակավարյունության զարգացումը, լյարդի և փայծաղի չափերի մեծացումը։ Վաղ տարիքի երեխաների մոտ լինում են շփաբորբեր, կաթնախտ, ստոմատիտ, օջախային վարակի միացում, սուբֆեբրիլ ջերմություն։ Բարձր տարիքի երեխաները գանգատվում են սրտխառնոցից, թուլությունից, բերանի անդուր համից, ախորժակի վատացումից։
Դիսբակտերիոզը ախտորոշվում է անամնեզի, կլինիկական պատկերի, հակաբիոտիկների կիրառումից հետո արդյունքի բացակայության կամ կղանքի վատացման հիման վրա։ Ախտորոշումը հաստատվում է կղանքային միկոոֆլորայի կրկնակի քննություններից հետո։

դիսբակտերիոզԲուժում
Կոմպլեքսային է՝ դիետա, ֆերմենտային, վիտամինային թերապիա։ Կիրառում են օրգանիզմի պաշտպանական ոչ սպեցիֆիկ գործոնները խթանող դեղամիջոցներ և կենսաբանական միջոցներ, որոնք կարգավորում են աղիքային միկրոֆլորան։ Դադարեցնում են հակաբիոտիկների ներմուծումը։ Վաղ տարիքի երեխաներին ցուցված է կրծքի կաթով կերակրումը, իսկ կաթի բացակայության դեպքում տրվում են թթու խառնուրդներ՝ «Նարինե», կեֆիր, մածուն, բիոլակտ և այլն։ Սնունդը պետք է լինի դյուրամարս, վիտամիններով և հանքային աղերով հարուստ։

Հակամիկրոբայրն դեղամիջոցների նշանակման անհրաժեշտության դեպքում հակաբիոտիկներ չպետք է կիրառել։ Այս դեպքում նպատակահարմար է օգտագործել մեքսազա, մեթսաֆորմ, ինտեստոպան, ֆիտոթերապիա։ Աղիքային ֆլորայի կարգավորման նպատակով ցուցված են կենսաբանական պատրաստուկներ (կոլիբակտերին, բիֆիդումբակտերին, բիֆիկոլ և այլն)։ Բուժման բաղկացուցիչ մասը վիտամինաթերապիան է՝ C, B1, B6, B12։

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն