Երևան, 25.09.2017, 17:16,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունիում էր

Այսօր՝ հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։ Մարզպետը, Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելեց համայնքի միջոցներով բացված հանրային լողափ, տեղում ծանոթացավ հուլիսի 22-ին այստեղ կայանալիք վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։ Կարեն Բոթոյանը նշեց, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով ամենամյա։ Մարզպետը հավելեց նաև, որ նման կարգի միջոցառումը կարող է դառնալ ազգային մշակույթի մասսայականացման համար լուրջ հարթակ, որի արդյունքում տարածաշրջանը ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար:

Այնուհետ Մարտունու քաղաքապետարանում, տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետը հատուկ քննարկման առարկա դարձրեց որոշ համայնքներում առկա ոռոգման ջրի հետ կապված խնդիրը։ Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ չնայած իրավական որոշակի թերացումների և տեխնիկական խնդիրների, այնուամենայնիվ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի հնարավորինս արագ ապահովվի ոռոգման ջրի բավարար քանակություն։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համայնքների ղեկավարների կողմից նեկայացված այլ բնույթի հարցեր։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն