Երևան, 25.09.2017, 17:14,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

«Լևոն երկրորդ» ՍՊԸ-ի թիկունքին կանգնած է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը

Մեր նախորդ հրապարակումներից մեկի շրջանակում անդրադարձել էինք 2017 թ-ի մայիսի 10-ին Տավուշի մարզկետրոն Իջեւան քաղաքում ստեղծված քաոսային իրավիճակին, երբ Տավուշի մարզի բնակիչները փակել էին մարզի միջպետական ճանապարհի Իջևանով անցնող հատվածը:

Բողոքի հիմնական պատճառը, եւ ընդ որում արդարացի պահանջը այն էր, որ միջպետական ճանապարհի անմխիթար ու խայտառակ վիճակը լցրել էր տավուշցիների համբերության բաժակը, եւ նրանք բոյկոտի միջոցով իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ ի լուր բոլոր պատկան կառույցների, ովքեր առաջնահերթ պատասխանատվություն են կրում՝ճանապարհների խիստ անմխիթար ու խայտառակ վիճակի համար:
Ինչպես նաեւ, հարց էինք բարձրացրել, թե ինչո՞ւ օրինակ չի բարձրաձայնվում եւ համապատասխան հետեւություններ չի արվում մի ընկերության գործունեության վերաբերյալ, («Լեւոն Երկրորդ ՍՊԸ»-ի), որի թեթեւ ձեռքով ու նրա իրականացրած անորակ աշախատանքների պատճառով, տարիներ շարունակ այդ ճանապարհները քարուքանդ են եղել, ու ամբողջությամբ շարքից դուրս եկել:

Հաշվի առնելով ժամանակ առ ժամանակ Տավուշցիների կողմից բարձրացրած դժգոհությունների մեծ ալիքն ու այդ ընկերության կողմից սպասարկվող ճանապարհատվածների խայտառակ պատկերը, ճանապարհների կարկատանները, հարց էինք բարձրացրել այն մասին, թե ինչի՞ վրա են ծախսվում պետ բյուջեից այս ընկերությանը (եթե չեմ սխալվում) տարեկան տրամադրվող 250 մլն դրամը: Ինչպես նաեւ զարմանք էինք հայտնել, թե ինչպես է ստացվում , որ սահմանամերձ գոտում հենց այս ընկերության հույսի՞ն են մնում իշխանությունններըը, ու նաեւ փորձել էինք հասկանալ, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նման անհուսալի ընկերություններն են հենց տենդերներ շահում, ու «գործեր կպցնում» …
Նույն հրապարակման շրջանակներում, մենք նաեւ խոսել էինք այն մասին, թե ովքեր են այս ընկերության (50 տոկոս) բաժնետերերը, ու խոստացել էինք պարզել, թե ով է կանգնած մյուս բաժնետոմսերի հետեւում:
Որոշ ճշգրտումներից հետո, պարզվեց, որ այս ընկերության հետ ջերմագին հարաբերությունների մեջ է գտնվում նախկին «տամոժնիկ» (չնայած դրա նախկինն էլ կարծես թե չի լինում) Տավուշի ներկայիս մարզպետ Հովիկ Աբովյանը, ում անունն էլ ինտենսիվորեն կապվում է այս ընկերության հետ: Ավելին, համառ լուրերի համաձայն, այս ընկերության գլխավոր «փայատերն» ու ծպտյալ հովանավորը` ոչ ավել, ոչ պակաս Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է:

Հ.Գ
Ի դեպ, Կողբի անտառներում արջեր պահող սույն պարոնը, այս օրերին լուրջ հարց ու պատասխանների մեջ է Տավուշի մարզի այն անատռնտեսության պետերի հետ, ովքեր իր թայֆայից չեն…եւ ովքեր իր մոտ հաճախակի ներկա չեն ստանում…
Վերջինս հատկապես «պաչիկ» հարաբերությունների մեջ է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանի հետ, ով մարզպետի դաբրոյով Տավուշի մարզում իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»: Բայց սա բոլորովին այլ թեմա է, եւ այլ օպերայից է, որի մասին կխոսենք հաջորդիվ:
Եւ ոչ միայն այս մասին:

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն