Երևան, 24.05.2018, 18:06,
ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռըՁերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը (լուսանկարներ, տեսանյութ)Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել էՆոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Գրիգոր Գրիգորյանը՝ Շիրակի մարզային վարչության պետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետԴավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետՄանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամՄտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Քիմիաթերապիայի հետևանքով առաջացող մազաթափությունը հնարավոր է կանխել. Լևոն Բադալյան

Ժամանակակից մեթոդի մանրամասներին Doctors.am-ը տեղեկացավ ուռուցքաբան-քիմիաթերապևտ, Նաիրի ԲԿ-ի Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանից:

Վերջին տարիներին աշխարհի մի շարք ժամանակակից կլինիկաներում կատարվել են հետազոտություններ՝ քիմիաթերապիայի հետևանքով առաջացող մազաթափությունը կանխելու նպատակով: Եվ այսօր արդեն իսկ կիրառության մեջ է մտել գլխի մաշկի սառեցման մեթոդը:

Զրո աստիճանին մոտ հատուկ սառը գլխարկները, որոնք պացիենտները կրում են քիմիաթերապիայի կուրսի ընթացքում, սառեցնում են գլխամաշկը, արդյունքում սեղմվում, սպազմի են ենթարկվում մազանոթները և պաշտպանում մազարմատը: Այս կերպ քիմիաթերապիան՝ շրջանառվելու ընթացքում չի հասնում մազարմատներին և կանխվում է մազաթափությունը:
Մեթոդը տեխնիկապես պարզ է: Մեր երկրում՝ մասնավորապես Նաիրի ԲԿ-ում շուրջ 1 տարի է, ինչ այն փորձարկվել է: Մասնագետները լիարժեք տիրապետում են տեխնիկային և, ուրախությամբ պետք է փաստեմ, որ արդեն իսկ տեսնում ենք ցանկալի արդյունքները:

Արդյունավետությունը

Այս եղանակով մազաթափության կանխման արդյունավետությունը միջազգային պրակտիկայում շուրջ 40% է: 

Մեթոդը, ցավոք, ունիվերսալ չէ և կիրառելի է որոշ սխեմաների դեպքում միայն և պետք է կիրառվի բուժման սկզբից: Հարմար է կիրառել կանացի չարորակ գոյացությունների դեպքում, օրինակ՝ կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղ...

Հատկապես կանանց համար մազաթափությունը բուժման ծանրագույն պահն է. նույնիսկ կարող եմ փաստել, որ մազաթափությունից սթրեսն ավելի մեծ է, քան հենց ախտորոշումից:

 

Բաժանմունքի մասին

Նաիրի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքը գործում է արդեն շուրջ 5 տարի: Այն հիմնադրվել է ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի կողմից: Հիմնադրման օրից ի վեր մենք սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի՝ մասնավորապես Ֆրանսիայի և Գերմանիայի  մասնագետների հետ և մեր բոլոր հիվանդների բուժման մարտավարության որոշումը և ինքնին բուժումն անցկացվում է նրանց հետ պարբերաբար քննարկումներով:
Մենք աշխատում ենք համաշխարհային բժշկության նորությունները հասանելի դարձնել մեր պացիենտներին, ինչի մասին վկայում են բուժման բարձր արդյունքները և նման նորամուծությունների կիրառումը:

Աղբյուրը՝ Doctors.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն