Երևան, 25.09.2017, 17:14,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

«Մենք մեր գործին պատասխանատվությամբ ենք մոտենում».Գագիկ Կարապետյան

Հայտնի է, որ բոլորովին վերջերս, ՄԻՊ աշխատակիցները այցելել էին Սեւանի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ մի շարք խախտումների էին հայտնաբերել(հատկապես խոսքը գնում էր հիվանդանոցում քաղաքային հեռախոսի, դիմում-բողոքների արկղի բացակայության եւ հիվանդների հիգենային վերաբերող խնդիրներին):

 


Իսկ թե ինչ էր փոխվել ՄԻՊ-ի աշխատակիցների այցելությունից հետո Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում, եւ թե ի՞նչ կարծիքի էր ՄԻՊ-ի հնչեցրած գնահատականների վերաբերյալ հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը, ապա. «Չեմ ժխտում.ՄԻՊ-ի ուսումնասիրության ժամանակ եղել են որոշակի թերություններ, եւ հիմա այդ թերությունները շտկված են:Որեւէ խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է:եւ մենք էլ շնորհակալ ենք ՄԻՊ-ին  ուսումնասիրություններ կատարելու, խնդիրները վեր հանելու եւ ինչու  չէ՝ սրտացավ վերաբերմունք դրսեւորելու  համար: ՀՀ Առողջապահության նախարարությունից, եւ մեր նախարարից՝ պարոն Ալթունյանից նույնպես շնորհակալ ենք, արագ կերպով վեր բարձրացրած խնդիրները ուսումնասիրելու, եւ դրանց լուծման ուղիները գտնելու համար:

Ցանկացած աշխատանքի դեպքում՝թերություններ լինում են»,-Armenian Info-ի հետ զրույցում ասաց Գագիկ Կարապետյանը ու տեղեկացրեց, որ տեւական ժամանակ է, ինչ հիվանդանոցում ե՛ւ քաղաքային հեռախոս կա , ե'ւ դիմում-բողոքների արկղն է տեղադրված, ինչպես նաեւ ամբողջությմաբ ու նորովի վերանորոգված է հոգեբուժարանի բաղնիքը, որը որ հիմնանորոգման կարիք ուներ: Ամեն մեկս մեր աշխատանքն ենք կատարում. ինչ կա որ. թերություններ էլ կարող են լինել, որոնք պետք է պատշաճ կերպով կարգավորել»:

 

 -Պարոն Կարապետյան, բացի վերը նշված թերություններից, ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի հոգեբուժարանն այսօր, որոնք ըստ Ձեզ, առաջնային լուծման կարիք ունեն:

-Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ հոգեբուժարանը որեւէ գլոբալ խնդիր չունի: Իհարկե ընթացքում ծագում են մանր-մունր հարցեր, որոնց արագ կերպով լուծում է տրվում:
Կարեւորը` մենք մեր գործին պատասխանատվությամբ ենք մոտենում, եւ փորձում ենք բոլոր հարցերի պատասխանը տալ միայն մեր աշխատանքով: Ես ինքս խստապահանջ տեսակ եմ, եւ կողմնակից եմ նրան, որ ամեն բան ճիշտ տեղում լինի:

-Պարոն Կարապետյան, ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հոսպիտալացվում են՝ ծանոթ-բարեկամների միջամտությունից հետո միայն: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:

-Ասեմ.այդպիսի բան չկա, եւ չի էլ կարող լինել: Դրանք անհեթեթ խոսակցություններ են, եւ իրականության հետ ոչ մի կապ չունեն: Մենք հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներին սպասարկում ենք անվճար՝ պետ պատվերի սահմաններում:

-Այս պահի դրությամբ հիվանդների թիվը որքա՞ն է:

-Այս պահի դրությամբ մենք ունենք 419 հիվանդ, իսկ ընդհանրապես՝ հիվանդանոցը նախատեսված է 420 հիվանդի համար: Երբեմն պատահում է, որ 420-ից ավել հիվանդ ենք ունենում, հատկապես երբ խոսքը գնում է այն հիվանդների մասին, որոնք շրջապատի համար վտանգավոր են:

-Ըստ վիճակագրության, ինչպիսի՞ն է պատկերը հոգեկան խանգարումներ ունեցող քաղաքացիների շրջանում:Եւ ըստ Ձեզ, որո՞նք են հոգեկան խանգարումների հիմնական պատճառները: Կարծիք կա, որ դրանց առաջացմանը նպաստում են սոցիալական կյանքի ու պայմանների վատթարացումը, ինչպես նաեւ մշտական սթրեսները:

-Գոյություն ունեն հոգեկան հիվանդությունների առաջացման կենսաբանական, հոգեբանական եւ կենսահոգեբանական պատճառներ: Կենսաբանականի ժամանակ ախտահարվում է ուղեղը, ինչպես կենսաբանական այլ հիվանդությունների դեպքում որեւէ օրգան է ախտահարվում: Հոգեբանականի դեպքում ախտահարում չի լինում, բայց սթրեսային, դրսից եկող վնասակար ազդակներն են նպաստում հիվանդության առաջացմանը:
Մարդու սոցիալական վիճակը անմիջականորեն կապված է նրա հոգեկան վիճակի հետ, իսկ սոցիալական լուրջ խնդիրները կարող են հոգեկան հիվանդությունների զարգացմանը նպաստել:
Եւ հետո, հոգեկան հիվանդությունները ավելի շատ ժառանգական ֆոնով են պայմանավորված լինում: Եթե ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ապա նրա ժառանգի մոտ նույնպես այդ ախտանիշները ի հայտ են գալիս: Գուցե մի սերնդի մոտ այն գլուխ չբարձրացնի, բայց հաջորդ սերունդն արդեն դժվար թե շրջանցի հիվանդությունը:
Իսկ ոչ ժառանգականի դեպքում, ասենք օրինակ կարող է պատճառ դառնալ պատերազմի ժամանակ ականի պայթյունը, վախը, տագնապները, եւ այլն:

Ի դեպ, հաշիշամոլությունը, ընտանեկան վեճերը, եւ տեւական լարված, հուզական հոգեվիճակը նույպես կարող է հոգեկան խանգարումների պատճառ հանդիսանալ:

-Իսկ ո՞ր դեպքում է, որ համապատասխան բուժումներ ստանալուց հետո, հիվանդը ցանկալի արդյունքի է հասնում, կամ այլ կերպ ասած՝ վերադառնում է բնականոն կյանք:

-Ինչու չէ՝շատ է լինում, որ այդ ցանակալի արդյունքին հասնում ենք: Մարդը բուժվում՝ վերադառնում է ընտանիք, բայց որպես այդպիսին՝ լիարժեք բուժում հոգեկան հիվանդի դեպքում չի լինում:
Որովհետեւ, բուժումից մի որոշ ժամանակ անց, նորից սրացումներ են սկսվում՝ հատկապես գարնան եւ աշնան ամիսներին:

-Իսկ սեռային առումով` կին հոգեկան հիվանդների թի՞վն է գերակշռում, թե՞ տղամարդկանց:

-Այս դեպքում էլ կարող եմ ասել, որ նրանց թիվը գրեթե հավսար է.ունենք ութ բաժանմունք` չորսում կանայք են, չորսում տղամարդիկ:

 

Ի դեպ, Սեւանի հոգեբուժական հիվանդանոց այցելել էինք առանց նախազգուշացման՝ տեղում պարզելու, թե ինչ է իրականում կատարվում հիվանդանոցի պատերից այն կողմ:
Նախ, հոգեբուժարան մտնելիս առաջինը աչք ծակեց թե' բակի, եւ թե' առհասարակ հիվանդասենյակների, իդեալական մաքրությունը, ինչի մասին նույնը ասել չես կարող ասել շատ ու շատ բուժ. հաստատությունների դեպքում:
Հանդիպման առիթը բաց չթողնելով, հիվանդների հարազատներից նույնպես հետաքրքրվեցինք շրջանառվող խոսակցությունների իսկության մասին, սակայն, տնօրենին ուղղված շհնորհակալական խոսքերից բացի, այլ տեսակետներ, այդպես էլ չհնչեցին:

Զրուցեցինք նաեւ բուժանձնակազմի եւ հիվանդների հետ անմիջական շփում ունեցող բժիշկների հետ, ովքեր փաստերով պատասխանեցին, որ գոհ են ե'ւ ստեղծված աշխատանքային պայմաններից , ե'ւ թե իրենց տնօրեն Գագիկ Կարապետյանից` առկա տնտեսական դժվար պայամաններում իրենց հաստատությունը կայուն պահելու եւ հիվանդների նկատմամբ հարգալից եւ ուշադիր վերաբերմունք ցուցաբերելու համար: Միեւնույն ժամանակ, մեզ թույլատրեցին մտնել նաեւ հոգեբուժարանի դեղատուն, ճաշարան, հիվանադանոցի բոլոր բաժանմունքները, որտեղ նույնպես կատարյալ մաքրություն էր տիրում: Նշենք նաեւ, որ հիվանադների համար կար հանգստի, խաղերի, գոբելենի, եւ իրենց առօրյան կազմակերպելու համար նախատեսված սենյակներ, ուր ամեն մեկը իրենը գտել էր….

Իսկ հիվանդներից մեկն էլ, շնորհակալություն հայտնեց հիվանադանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանին՝ իրեն կիթառ նվիրելու համար:Իրականում հիվանդներից մեկը կիթառ էր խնդրել հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Կարապետյանից, եւ նա հաջորդ առավոտյան հիվանդի խնդրանքը օդում չէր թողել…

Հանդիպման վերջում էլ, հիվանդների հարազատներից մեկը, ցավով խոսեց այն մասին, որ շատերի իրենց բան ու գործը թողած փորձում են ցեխ շպրտել այն հաստատության վրա, ուր տարիներ շարունակ իրենց հարազատները բուժում են ստանում: Վերջինս իր խոսքում նշեց նաեւ, որ շատ հաճախ այնպիսի տպավորություն է, որ այդ անհեթեթ խոսակցությունները շրջանառության մեջ դնող մարդիկ, ոչ թե հիվանդների շահերից ելնելով են փորձում ինչ-որ բան անել, այլ զուտ իրենց անձնական խնդիրները լուծելու`որի արդյունքում էլ այսօր գրեթե ամեն տեղ թացն ու չորը իրար է խառնվում…

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն