Սևանից ջուր բաց թողնելը լավագույն ձևն է որոշների համար՝ իրենց լավ զգալու համար

Սևանի մասին ձոն ասելու փոխարեն, պետք է գործ անել, խորհրդարանում Սևանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նա նշեց, որ 2001 թվականից սկսած Սևանից ջուր բաց թողնելը լավագույն ձևն է որոշների համար՝ իրենց լավ զգալու համար: «Դա գնում է, անընդհատ գնում է, հասկացանք: Էս մասին պրոբլեմ չեմ ուզում ստեղծել, չեմ էլ կարող ստեղծել, որովհետև պարոն Հարությունյանին ասել են՝ հանգիստ դու կկարդաս էս նախագիծը, էնտեղ կարող ա մարդ էլ չըլնի, կգան ժամը երկուսն անց կես, կքվեարկեն կողմ, և կստացվի էս ամեն ինչը: Թող ստացվի, ես կողմ եմ, որ ստացվի, որովհետև մեր ծեծված ժողովուրդը ջուր չունի: Առանց այն էլ ժողովուրդը գտնվում է խոցելի ու ծանր վիճակում, ստիպված ի՞նչ է անում, արտագաղթում է: Գոնե թողնեն ջուրը, որ չարտագաղթեն, ինչ մի մեծ բան է, ընկել ենք 200 մլն խմ հետևից, դրա մասին չէ խոսքը, լրիվ ուրիշ բանի մասին է»,- ասաց Բոստանջյանը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն