Երևան, 18.06.2018, 19:45,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Հայտնի դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը՝ Դոն Պիպոյի դեմ իրականացված մահափորձի, ներկա ու նախկին վարչապետերի, եւ հայրենի մանդատավորների իրական կերպարի մասին. PHOTO,VIDEO

«ԻՐԱԿԱՆՈՒՄ» նախագծի հյուրը Կինոյի և թատրոնի հայ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանն է: Հայտնի ու սիրված դերասան, ում կերպարները տարրաբնույթ են՝ հանցագործից օրինապահ, ավազակից՝ գնդապետ: Էկրաններից խիստ ու կոպիտ էությամբ մարդը կյանքում բազմազան է՝ որքան բարի ու ներողամիտ, այնքան էլ չոր ու խստաբարո է: Անկեղծ զրուցակից, ում հետ խոսելիս ցանկություն ունես՝ անվերջ լսել…

 

«Թացը չորի, լավը՝ վատի հետ վառվում ու գնում է: Չեն գնահատվում, իսկ մարդը հոգեպես գովեստի կարիք ունի և ունի այն արժանիքները, որոնց համար պետք է նրան գովես»,-ասում է Ղեւոնդյանը, ու անկեղծանում. «Ամեն մարդ պետք է իր ներսում երեխա լինի…Երեխայի միջից ատելությունը, տագնապը շուտ է դուրս գալիս, «յարեն» շուտ է լավանում: Երեխայի առողջությամբ, զգացողությամբ, մաքրությամբ պետք է ամեն ինչին մոտենալ, և ոչ թե փոքրոգությամբ: Մարդկանց պիտի սիրես, գովես, ծափահարես… Մայրս մի անգամ ասեց. «Կյանքդ տալիս ես ծափահարությանը՞»…

Այո, խենթանալու բան է ծափահարությունը: Երբ ներկայացման վերջում բեմ ես դուրս գալիս, զգում ես, թե հանդիսատեսը քեզ քանի ափ ավել կամ պակաս ծափ տվեց: Դա գերագույն երջանկություն է, որը հնարավոր չէ բացատրել խոսքերով: Երեխայությունից, մանկականությունից զուրկ, չափազանց լուրջ մարդիկ մտածում են՝ ո՞նց «լափեն», «ֆռռացնեն», գցեն դիմացինին: Անճաշակ «գեղցու», քյասիբի դատողություն՝ հավաքի, դիզի ինչքան հնարավոր է: 

 

Հարցին, մարդուն արտաքինո՞վ, թե՞ արարքով եք «չափում», դերասանը վստահեցրեց, որ.«Արտաքինը շա՜տ խափուսիկ է: Ես հաճախ իմ ծանոթներին, գործընկերուհիներին ասում եմ՝ փորձիր մի հատ առանց «մակիաժ» քեզ գտնել: Ամեն անգամ, երբ դիմահարդարում ես անում ու ինքդ քեզ հավանում, իմացիր՝ դու այդ օրվա «մասկան» ես հավանում»:

Դերասանի կերտած կերպարների վրա հիմնվելով, շատերը կարծում են, որ նա չոր ու կոպիտ մարդ է: Այնինչ, իրականում կա ուրիշ Ռուդոլֆ Ղեւոնդյան, ով լավ գիտի, թե մեր երկրում ինչն է պակաս, կամ ինչն է ավել.

«Ես ոչ թե չոր եմ, կոպիտ եմ, այլ ահավոր բծախնդիր եմ, ինչի մեջ էլ մտնում են երեւի Ձեր նշած հատկանիշները: Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում, բայց եւ շատ եմ ուզում, որ մերօրյա լրջագույնները նույնպես՝ սիրեն ու փայփայեն մեր հայրենիքը, ու «Կազնայից» փող չգողանան»…

 

Ի դեպ, այս եւ այլ հարցերի, ինչպես նաեւ երկրի ներսում առկա մի շարք հիմնախնդիրների, նախկին ու ներկա վարչապետերի, այսօրվա չինովնիկների, ու մանդատավորների իրական կերպարի ու գործունեության շուրջ, Ռուդոլֆ Ղեւոնդյանը հնչեցրել է բավականին կոշտ ու դիպուկ գնահատականներ, որն էլ ներկայացնում ենք «ԻՐԱԿԱՆՈՒՄ» նախագծի շրջանակներում:

 Լուսանկարները՝Fnews.am-ի : 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն