Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը.Մովսես Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա: «Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,-­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անդրադառնալով միջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որ չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել: «Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,­- նշեց Մովսես Հակոբյանը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն