Երևան, 29.01.2022, 11:16,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի և տեղի բնակչի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

 

Ուխտավորները, որոնց թվում էին նաև Շուշիի համալսարանի ուսանողները, Ստեփանակերտից և Մարտունիի շրջանում գտնվող վանական համալիրի մոտակա բնակացայրերից ժամանել են Ամարաս՝ եկեղեցական պատարագի մասնակցելու:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը նշել է, որ Սուրբ Ծնունդին ընդառաջ կտրուկ ավելացել է ուխտավորների քանակը, որոնք ցանկանում են այցելել սրբավայրեր: Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովում են ինչպես տեղաշարժման, այնպես էլ պատարագի ժամանակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն