Երևան, 29.01.2022, 10:55,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զայրույթով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակին, որում Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի իշխանություններին կոչ էր արել հետ տանել Լա Մանշ նեղուցով դեպի Բրիտանիա շարժվող փախստականներին:

Մակրոնի խոսքով՝ Բորիս Ջոնսոնի «Սիրելի Էմանուել» վերտառությամբ նամակը անլրջության գագաթնակետն է չորեքշաբթի օրը նեղուցում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ 27 փախստական, դեպի Բրիտանիայի ափերը շարժվելիս, խեղդվել էին ծովում:

«Երկու օր առաջ ես լրջորեն եմ խոսել վարչապետ Ջոնսոնի հետ և կշարունակեմ նույն գործելաոճով՝ ինչպես անում եմ բոլոր երկրների և բոլոր առաջնորդների հետ: Անլուրջ մեթոդներն ինձ զարմացնում են: Մեզ մոտ առաջնորդները մեկը մյուսի հետ «Թվիթեր»-ով և հրապարակային նամակներով չեն հաղորդակցվում: Մենք իրազեկիչներ («սուլիչ փչող») չենք: Վե՛րջ տվեք», - «Գարդիան»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մակրոնը

Բորիս Ջոնսոնի նամակից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը հայտնել է իր բրիտանացի գործընկերոջը՝ Պրիտի Պատելին, որ վերջինի հրավերը կիրակի օրը՝ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը չեղարկվում է:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն