Երևան, 29.01.2022, 10:48,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Երեխաների շրջանում Covid-19 հիվանդացությունը եւ հայտնաբերելիությունը ավելանում է, ծանր դեպքերում ախտահարվում է երեխայի սիրտը, գլխուղեղը, երիկամները, աղիները եւ թոքերը․ Ահազանգում է հայտնի մանկաբույժը

Համավարակի հենց սկզբից կար համոզմունք, որ երեխաները կա՛մ չեն վարակվում, կա՛մ վարակն ավելի թեթև են տանում, հիմնականում առանց ախտանշանների։ Գրեթե մեկ տարի անց, կարո՞ղ ենք նույնը պնդել։ Հայտնի է, որ համավարակը հատկապես վտանգավոր է տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, իսկ քրոնիկ հիվանդություն ունեցող երեխաները համարվո՞ւմ են խոցելի խումբ, ի վերջո, որո՞նք են այն տարբերակիչ ախտանշաններ, որոնց առկայության պարագայում կարող է ծնողը հասկանալ՝ երեխան սեզոնային վիրուսո՞վ, թե՞ կորոնավիրուսով է վարակվել։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ ՄԱՐԻ ԴԱՐԱԿՉՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ երեխաների շրջանում կորոնավիրուսի առաջին ախտանշաններին եւ հնարավոր բարդություններին․

-Ախտանշանների առումով Covid-19 համավարակը շատ նման մյուս հիվանդություններին, կարող է արտահայտվել քթահոսությամբ, հազով, կոկորդի կարմրությամբ, թոքաբորբի զարգացմամբ, աղեստամոսքային տրակտի եւ մաշկի ախտահարումներով։ Ծանր դեպքերում կարող են լինել բազմահամակարգային ախտահարումներ, որտեղ ներգրավված լինեն սիրտը, գլխուղեղը,  երիկամները, աղիները եւ թոքերը։ Դրա համար որոշակի ախտանիշներ, որոնք կօգնեն ծնողներին տարբերակել  Covid-19-ը այլ հիվանդություններից չկա, բացառությամբ հստակ կոնտակտների առկայությունը, որոնց մոտ եղել է հաստատված  Covid-19-ը վարակ։ Հիմնականում ուղորդվում ենք տան այլ անդամների մոտ նմանատիպ ախտանիշների առկայությամբ եւ դրական ՊՇՌ թեստավորմամբ։ 

-Բժշկուհի, հիմնականում, որ տարիքի երեխաների մոտ վիրուսը ծանր ընթացք ստանում։

-Ես չեմ տիրապետում վիճակագրությանը, թե ինչ տարիքային երեխաների մոտ  է առավել շատ հանդիպում, բայց հիմնականում դեռահասության շրջանում  Covid-19 սկսում է արտահայտվել մեծերին բնորոշ ծանր թոքաբորբներով, սուր շնչառական անբավարություններով։ Հետեւապես տարիքի մեծացմանը զուգընթաց արդեն ընթացքը եւ բարդությունները  նմանվում են մեծահասակների մոտ առկա ընթացքին։ Այդ իսկ պատճառով արդեն նաեւ ՀՀ-ում 12 տարեկանից կարելի է պատվաստել երեխաներին, կանխարգելելու համար  Covid-19-ի ծանր ընթացքը, հոսպիտալիզացիաները եւ մահերը։

-12 տարեկան երեխա ունեցող ծնողը կարո՞ղ է առանց մանկաբույժի ցուցումի գնալ եւ պատվաստել երեխային։

-Ընդհանրապես բոլոր պատվաստումների հետ կապված նախապես որոշում է կայացվում ընտանիքում, որովհետեւ  Covid-19-ի դեմ պատվաստումը պարտադիր օրացույցային պատվաստում չէ։ Այսինքն ոչ ոք չի զանգահարելու կանչելու պատվաստման։ Եթե ընտանիքում որոշումը կայացվել է, ապա ծնողը մոտենում է պոլիկլինական, որտեղ կցված է երեխան, ապա տալիս գրավոր համաձայնություն երեխային պատվաստելու վերաբերյալ։ Մանկաբույժը զննում է երեխային եւ եթե երեխան այդ պահին առողջ է, ապա կատարվում է պատվաստում։

Ուշագրավ մանրամասները՝

Iravunk.com-ում

 Զրուցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն