Երևան, 29.01.2022, 10:34,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Covid-ի անջնջելի` ընդհուպ կյանք արժեցող հետքը, ուռոլոգիական հիվանդությունների վրա. Բժշկի ուշագրավ դիտարկումը

Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել կորոնավիրուսը ուռոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների համար, պատվաստման դերն ու նշանակությունը հետագա բարդությունների խուսափելու համար, ինչո՞ւ են ուռոլոգիական հիվանդությունները երիտասարդանում, որո՞նք են առավել տարածված հիվանդությունները, ո՞ր ուռոլոգիական հիվանդություններն են հիվանդին ուղեկցում մինչեւ կյանքի վերջ այս եւ այլ հարցերի պատասխաններ ստացել ենք  «Իրավունք TV»-ով հեռարձակվող «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում «Իզմիրլյան» բկ-ի Ուռոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռոլոգ, ԵՊԲՀ դասախոս ՀԱՄԼԵՏ ԴՎՈՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ Կորոնավիրուսի անջնջնելի հետեւանքներին.
- Առհասարակ, համավարակը բարդացնում է ցանկացած հիվանդություն: Թե՛ խրոնիկ, թե՛ սուր, ինչը կարող է բավական լուրջ խնդրի առաջ կանգնեցնել: Կորոնավիրուսի առկայությունը կարող ծանրացնել նաեւ ուռոլոգիական հիվանդությունների ընթացքը` սկսած միզային ինֆեկցիաների տարածվածության աստիճանից, մինչեւ միզուղիների ուռուցքներ, որոնք բավականին տարածված են, ավելին` գնալով երիտասարդանում են: Ըստ էության, կորոնավիրուսը հիմնական  հիվանդությունն ավելի բարդացնելով, ընդհուպ մինչեւ կյանքին վտանգ սպառնացնող դեպքերի հետ ենք գործունենում, որը զարգացնում է վարակվելուն զուգահեռ: Այս առումով բավական տարածված են միզային ինֆեկցիաները, որոնք, որ բավական տարածված եւ հաճախ հանդիպող խնդիրներից են կորոնավիրուսին զուգահեռ ընթացող հիվանդությունների ժամանակ: Տվյալ դեպքում հիմնական հիվանդությունը ավելի ծանր կարող է ընթանալ, քան կորոնավիրուսը: Այս առումով, շատ կարեւոր է ժամանակին տարբերակիչ ախտորոշում իրականացնելը, ինչը սկզբունքային նշանակություն ունի:

Բժշկի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք այցելելով «Իրավունք TV» -ի յութուբյան ալիք:

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն