Երևան, 19.10.2021, 05:33,
Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք... ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ.ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ.ԵԹԵ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…Լավ ա չեք ասում. հարթաթաթ ենք՝տուն պտի գնանք...Ու հետաքրքիր ա էլի. էս խելքին քանի՞ ախպեր եք՝ «աֆյոռա»-ի վարպետներով«Եթե համայնքներում կան պահուստային հողեր (որոնք առանց վարձակալության պայմանագրի) անօրինական ճանապարհով օգտագործվում են բնակիչների, կամ ահատների կողմից՝ պարտադիր պետք է գան օրինական դաշտ».Հունան Ռուբենյան Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Ակունք,Նորգյուղ, Հատիս,Կոտայք համայնքերը՝ գնում են համաչափ զարգացման ճանապարհով,իսկ Հունան Ռուբենյանը հասանելի համայնքի ղեկավար է, ում համար գերակա են ՀՀ քաղաքացու եւ համայնքի շահը.Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչքԳԵՐՄԱՆՈՒ ԱՂՎԵՍԻՆ ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԳՈՐԾՈՒՂՂԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ՝ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ "ՊՈՒՏՅՈՎԿԱՅՈՎ"Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Եթե համայնքներում կան պահուստային հողեր (որոնք առանց վարձակալության պայմանագրի) անօրինական ճանապարհով օգտագործվում են բնակիչների, կամ ահատների կողմից՝ պարտադիր պետք է գան օրինական դաշտ».Հունան Ռուբենյան

Թերեւս մեկ անգամ չէ, ինչ խոսվել է այն մասին, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը շարունակում է գնալ զարգացման ու նոր ձեռքբերումների ճանապարհով: Պատահական չէ, որ համայնքը 2019 թ-ին արժանացել էր նաեւ տարվա «Լավագույն գյուղական համայնք» կոչմանը, ի դեմս համայնքապետ Հունան Ռուբենյանի,ով մեծ ավանդ եւ ներդրում ունի՝ համայնքը կայուն զարգացման ճանապարհով տանելու եւ հատկապես նոր ծրագրեր ու գաղափարներ կյանքի կոչելու առումով:

Շուրջ երկու տարի է, ինչ համայնքը խոշորացվել է,սակայն այդ երկու տարվա ընթացքում Ակունքին միացված մի շարք համայնքներում եւս, իրականացվել են լուրջ ու տեսանելի աշխատանքներ:
Սակայն չգիտես ինչու եւ ինչպես, այս օրերին (շրջանառվող լուրերի համաձայն)Զառ համայնքում որոշակի կրքեր են եռում, քանի որ ըստ տարածված այդ նույն լուրերի, Զառ համայնքի ղեկավար Լեւոն Խաչատրյանի «ջրերը» այդպես էլ մի առվով չեն գնում Ակունք խոշորացված համայնքի ղեկավար՝ Հունան Ռուբենյանի հետ:


Ավելին, շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, իրավիճակը հատկապես լրջացել է այն բանից հետո, երբ համայնքների խոշորացման գործընթացից այս կողմ՝ սկսվել են աշխատանքներ տարվել համայնքի հողերի գույքագրման, մի շարք ընթացիկ ծրագրերի ու ձեռնարկների իրագործման ճանապարհները գտնելու թնջուկի ճանապարհին:
Ուստի, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով էլ, հեռախոսազրույց ունեցանք Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ, ով հարցը լսելուն պես արձագանքեց.

-Փաստորեն ճիշտ են ասում. որ «աշխատող մարդուն են քննադատում»: Ճիշտն ասած՝ էլ չենք էլ զարմանում, որ իրականության հետ կապ չունեցող մտացածին պատմություններ ու լեգենդներ են սկսում հորինել ու պատմել մեր մասին:

Գիտեք ինչ, եթե քեզ վստահված աշխատանքը պետք է կատարես պատասխանատվությամբ, ճշգրտությամբ եւ կարգ ու կանոնով, ապա կարող ես իրականում քո նպաստը բերել առկա հիմնխնդիրների լուծման, և համայնքների համաչափ զարգացման ապահովման համար: Հաջողության անպայման կհասնես՝ եթե գործին լուրջ վերաբերես:
Ուստի բամբասանքներին տուրք տալու փոխարեն,մենք ամենօրյա ռեժիմով գործով ենք զբաղված:

-Ասում են, Ձեզ համար հարազատ համայնք շարունակում է մնալ Ակունքը, իսկ ահա մյուս համայնքներին, հատկապես «Զառ» համայնքին, (որտեղից դժգհության ալիք կա) «քաղցր աչքով չեք նայում». ինչո՞ւ:Ավելին, ասում են՝ Զառում ակտիվ կերպով լծված եք գույքագրման գործընթացին…Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ ինտենսիվ կերպով գույքագրում եք համայնքի սեփականություն հանդիսացող հողերը, ի՞նչ նպատակով, եթե իրականում այդպես է:

-Նախ սկսեմ նրանից, որ ինձ համար Ակունք խոշորացված համայնքը՝(Ակունքին միացած 8 բոլոր՝ Ակունք,Նորգյուղ, Հատիս, Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք) համայնքներով հանդերձ` մեկ ընտանիք է, մեկ օջախ:
Ինձ համար հարազատ են բոլոր համայնքները.բոլորիս տունը մեկն է, եւ վերջ: Իսկ թե մեր համերաշխության եւ միասնականության ճանապարհին՝ համատեղ ծրագրեր իրականացնելու հրամայականին. ով, կամ ովքեր ինչ կերպ են դեմ, կամ դժգոհ…դա իրենց խնդիրն է: Եթե խնդիր կա չհասկացված, (ինչը աշխատանքի մեջ, եւ բոլորի դեպքում կարող է պատահել), ապա լավ կանեն իրենց մարդու պես դրսեւորեն , եւ ինձ ներկայացնեն ցանկացած հարց, որը որ ենթադրենք մտահոգության առիթ է տվել ցանակացած մեկին:

Իսկ ինչ վերաբերում է բոլոր համայնքներում համաչափ իրականացվող ծրագրերին, մեր կատարած աշխատանքներին, խնդրեմ. կարող եք փաստերով անցնել, ստուգել , եւ պարզել, որ աշխատանքներ կատարվում են բոլոր համայնքներում անխտիր:

Մեր օրակարգում, ի սկզբանե համայնքներում առկա գլոբալ խնդիրների ետեւից գնալն է, ինչն էլ մենք անում ենք: Այսինքն, մեր օրակարգում առաջնահերթությունը տրվում է գլոբալ խնդիրներին, եւ մենք էլ բնականաբար պետության, համայնքային բյուջեի, ամենատարբեր կազմակերպությունների, հիմնադրամների միջոցով գտնում ենք այդ խնդիրների լուծման ճանապարհը:

Ինչ վերաբերում է ձեր ասած Զառ համանքում սկսված գույքագրման պրոցեսին, ասեմ. այո իրականում համայնքում սկսվել է գույքագրման գործընթաց, ինչը շատ նորմալ եւ բնական եմ համարում:
Իսկ ինչ զարմանալու բան կա էդտեղ: Վերջին հաշվով՝ պիտի՞ օգտագործվեն համայնքի հողերը թե ոչ, պիտի՞ այն ծառայի քաղաքացուն, թե՞ ոչ. պիտի՞ կարողանանք բյուջե գումարներ մուտքագրել եւ աշխատանքներ իրականացնել, թե՞ոչ: Ավելին ասեմ. այս տարիների ընթացքում, նույն Զառ համայնքում,վարձավճարների հավաքագրումը 50 տոկոսից ցածր ցուցանիշ է կազմել: Իսկ ինչու պետք է հավաքագրումը վատ կատարվի, եթե հնարավոր է այն հավուր պատշաճի մակարդակով կազմակերպել:
Վերջապես, նույն համայնքային սեփականությունը ճիշտ տնօրինելու, եւ ճիշտ կառավարելու արդյունքում կարող է արդյունավետություն ապահովել, եւ համայնքը տանել բացառապես զարգացման ու վերելքի ճանապարհով:

-Իսկ ինչքանո՞վ էին տեղին տարածված այն լուրերը, որ դուք մտադրություններ ունեք Ձեր մերձավոր շրջապատին վաճառելու Զառ համայնքի սեփականություն հանդիսացող հողերը: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Սկսեմ նրանից, որ առհասարակ ես հակված չեմ հողեր վաճառելու եւ ոչ մեկին. կլինի դա իմ մերձավոր շրջապատը, հարազատը, եւ կամ որեւէ մեկը:
Այլ հարց է, որ եթե համայնքներում կան պահուստային հողեր (որոնք առանց վարձակալության պայմանագրի) անօրինական ճանապարհով օգտագործվում են բնակիչների, կամ ահատների կողմից, պարտադիր պետք է գան օրինական դաշտ: Եւ մենք ամեն ինչ պետք է անենք,որպեսզի օրինականություն, եւ կարգ ու կանոն հաստատենք:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Զառ բնակավայրին, ապա ես բացարձակապես, եւ ոչ մի անգամ. չեմ փորձել ոչ մի քմ հող վաճառել եւ որեւէ մեկին: Եւ ոչ էլ՝ երբեւէ նմանատիպ քննարկում եմ ունեցել համայնքի վարչական շրջանի ղեկավարի հետ:
Այդ լուրերը՝ առնվազն ֆանտազիայի, հեքիաթի ու մանիպուլյացիայի ժանրից են:
Մենք աշխատող մարդիկ ենք, ու էլի եմ կրկնում՝աշխատողի մասին են շատ խոսում. նորմալ է: Ուստի առիթից օգտվելով, կուզենայի կարեւորել նաեւ մեր գրագետ ու բանիմաց աշխատակազմի կատարած աշխատանքները՝ համայնքների զարգացման բոլոր ձեռնարկների ճանապարհին, քանի որ նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ կարողանում ենք համախմբվել, եւ մեր խոշորացված համայնքը շեն պահել:
Մենք իհարկե դեռ շատ ծրագրեր, ու նոր մտքեր ու նպատակներ ունենք, որոնք պետք է իրականություն դարձնենք: Բայց ամեն ինչ՝ըստ իր առաջնահերթության եւ հրատապության իհարկե:
Առհասարակ, ես անլուրջ են վերաբերում ցանկացած հերյուրանքի: Մոտավորապես հասկանում եմ, թե քամին որտեղից կարող է փչել այդ տեսակ լուրերի, բայց ձեզ ասեմ, որ դրանք տարածողները՝ ուղղակի պարապ ու անշնորհք մարդիկ են, ովքեր անկարողությունից կարող ցանկացած մտացածին տեղեկատվություն տարածել: Սա է իրականությունը:

Հ. Գ


Ի դեպ, նկատենք, որ Հունան Ռուբենյանը, ով 1996 թվականից ղեկավարում է Ակունք համայնքը, իսկ այժմ էլ Ակունք խոշորացված համայնքի ղեկավարի պարտավորություններն է իրականացնում, մարզում տարածված լուրերի, եւ կարծիքների լավ է պատկերացնում համայնքային աշխատանքի նրբություններն ու իրեն վերապահված պատասխանատվության բաժինը, ու նաեւ ասում են, որ այդ է պատճառներից մեկը՝ որ կարողացել է տարիներ շարունակ համայնքում խաղաղություն ու միասնականություն հաստատել: Եւ այժմ էլ, ասում են նույն սկզբունքով շարունակում է աշխատել ու ամուր պահել համայնքների միասնականությունն ու համերաշխությունը:

 

Պատրաստեց՝Աննա Ավագյանը 

Տիմ, Մարզեր 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն