Երևան, 19.10.2021, 07:37,
Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք... ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ.ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ.ԵԹԵ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…Լավ ա չեք ասում. հարթաթաթ ենք՝տուն պտի գնանք...Ու հետաքրքիր ա էլի. էս խելքին քանի՞ ախպեր եք՝ «աֆյոռա»-ի վարպետներով«Եթե համայնքներում կան պահուստային հողեր (որոնք առանց վարձակալության պայմանագրի) անօրինական ճանապարհով օգտագործվում են բնակիչների, կամ ահատների կողմից՝ պարտադիր պետք է գան օրինական դաշտ».Հունան Ռուբենյան Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Ակունք,Նորգյուղ, Հատիս,Կոտայք համայնքերը՝ գնում են համաչափ զարգացման ճանապարհով,իսկ Հունան Ռուբենյանը հասանելի համայնքի ղեկավար է, ում համար գերակա են ՀՀ քաղաքացու եւ համայնքի շահը.Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչքԳԵՐՄԱՆՈՒ ԱՂՎԵՍԻՆ ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԳՈՐԾՈՒՂՂԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ՝ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ "ՊՈՒՏՅՈՎԿԱՅՈՎ"Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Ակունք,Նորգյուղ, Հատիս,Կոտայք համայնքերը՝ գնում են համաչափ զարգացման ճանապարհով,իսկ Հունան Ռուբենյանը հասանելի համայնքի ղեկավար է, ում համար գերակա են ՀՀ քաղաքացու եւ համայնքի շահը.

Հայաստանի համայնքների հիմնախնդիրները, եւ սոցիալ-տնտեսական դժվարությունները շարունակում են մնալ օրակարգային թիվ մեկ խնդիրներից մեկը:
Մյուս կողմից էլ՝ դեռ ամբողջությամբ մարսված չէ համայնքների խոշորացման ամբողջական գործընթացը , որը կարող է էապես բարելավել հանրային կառավարման համակարգի արդյունավետությունը:


Չնայած նրան, որ համայնքների խոշորացումը տեսականորեն մեկնաբանվում է որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ, ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված ընթացակարգերի կամ գործընթացների մի ամբողջություն :
Համայնքների խոշորացման հիմնական նպատակները, որոնցից էլ բխում են ակնկալվող արդյունքները, համարվում են համայնքների կառավարման արդյունավետության բարձրացումը, համանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը, եւ դրանց համակարգումը:


Ու որքան էլ որ սկսված այս գործընթացը, այն օրակարգ բերողների եւ իրականացնողների կողմից փորձ է արվում հանրությանը ներկայացնել առավել ընթեռնելի ու ընկակելի եղանակով, միեւնույնն է՝ կան համայնքեր, մարզեր, որտեղ գաղափարն ու նպատակները՝ խոշորացման գործընթացի հետ կապված մի շարք հարցերի տեղիք են տալիս…

Զորօրինակ, կան համայնքեր, ուր տարիներ շարունակ համայնքի ղեկավարները մատը՝ մատին չեն խփել, բայց խոշորացման գործընթացից ի վեր, փորձում են օրակարգ բերել կեղծ մանիպուլյացիաներ եւ անընդունելի ժանրի կանոններ՝իրենց տարիների բացթողումը փորձելով բարդել խոշորացված համայնքի այն ղեկավարի ուղղությամբ, ովքեր զրոյից ուսումնասիրում եւ ձեռնամուխ են լինում այլեւս իրենց ղեկավարման ներքո գտնվող մի շարք համայնքների հիմնախնդիրների լուծմանը:

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

 

Ու թերեւս կզարմանայինք, եթե խոշորացման գործընթացի շուրջ, կրքեր չեռային ինչպես ամենատարբեր մարզերում, այնպես էլ Կոտայքի մարզում, ուր անհանգիստների ու մատից հոտ քաշած տեղեկությունների թխողների պակաս կարծես թե չի զգացվում:

Եւ այսպես, Կոտայքի մարզի Ակունք համայնքին միավորված 8 (Ակունք,Նորգյուղ, Հատիս, Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք) համայնքներից՝ …հատկապես դժգոհության ալիք, եւ տրտունջներ են նկատվում հատկապես Զառ համայնքից,քանի որ ըստ տարածված լուրերի զառեցիներին ու նրանց ղեկավարին մտահոգում է խոշորացված՝ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի կարգապահությունն ու աշխատանքային օրինապահությունը, որի արդյունքում ի դեպ Ակունք համայնքը տարիներ շարունակ բռնել է զարգացման ու վերելքի ուղին:
Իսկ շրջանառվող այն լուրերն ու ներդրված տեղեկությունները, թե Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը առավել սրտացավ է իր հարազատ Ակունք համայնքի նկատմամբ, հետո նոր մյուս համայնքների, պարզվեց որ իրականում այդպես չէ…Քանի որ նախ կատարված գործերն ու նախաձեռնություններն էին հակառակի մասին խոսում, երկրորդ՝մարզում տարածված լուրերի համաձայն, այդ մանիպուլյացիոն քամիները կարող էին գալ հատկապես Զառ վարչական շրջանի ղեկավարի կողմից, ով Հունան Ռուբենյանի կարգ ու կանոնից ասում են աջ ու ձախ տրտնջում է…

May be an image of 2 մարդ

 

Եւ այսպես իրականացված մի շարք ճշգրտումներից ու պարզաբանումներից հետո,
պարզվեց, որ խոշորացման գործընթացից ի վեր, ի դեմս երկարամյա համայնքային ղեկավարի փորձ ու դիրք ունեցող, բազում շնորհակալագրերի ու պետական պարգեւների ու պատվոգրերի արժանացած Հունան Ռուբենյանի ջանքերի շնորհիվ, Ակունք համայնքին միացած մյուս բոլոր համայնքներում իրականացվում են բազում լուրջ ծրագրեր եւ ներդրումներ՝ապահովելով համայնքների համաչափ զարգացման գործընթացը:
Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, բազմաթիվ ծրագրեր են իրագործվել նաև համայնքի բյուջեի միջոցներով:

 

Մասնավորապես, 2019 թ-ին իրականացվել է Նոր Գյուղի մշակույթի տան դահլիճի ամբողջական վերանորոգումը (8 մլն դրամ),վերանորոգվել է Զառի մշակույթի տան տանիքը (7 մլն դրամ): Սուբվենցիոն ծրագրով, մոտ 4,5 մլն դրամի ներդրում է իրականացվել Զառ-ի դպրոցում, ինչպես նաեւ 1.300 հազար դրամ վճարվել է մանկավարժի հասանելիք գումարը: Նույն Զառ բնակավայրում, ՀՀ Զարգացման հիմնադրամի միջոցներով մինչեւ տարեվերջ նախատեսվում է (40 մլն. դրամի շրջանակներում) համայքնում տեղադրել նաեւ արեւային պանելներ ՝120 կվտ հզորությամբ. էլեկտրաէներգիայի եւ պոմպակայանի ծախսերը ծածկելու համար:

Նույն Զառ բնակավայրում լուծվել է նաև խմելու ջրի հարցը: 800 հազարից մոտ 1 մլն դրամի սահմաններում Զառ բնակավայրում իրականացվել են նաեւ փողոցային լուսավորման աշխատանքներ. համայնքի միջոցներով տեղադրվել են LED փողոցային լուսատուներ՝ Զառի Զորավար Անդրանիկ փողոցում: Եվս երեքը նախատեսվում է տեղադրել մոտ օրերս: Իսկ ահա Զառ  համայնքի ընդհանուր լուսավորության համար, տեղեկացանք որ ծախսվել է 12 մլն դրամ : 

May be an image of դրսում

 

Դարձյալ համայնքի միջոցներով, մոտ 200 մետր խմելու ջրագիծ է անցկացվել դեպի Զառի գերեզմանոց:
Կրկին Զառ բնակավայրում մոտ 200 մ ջրագիծ է փոխարինվել: Նախկին խցանված ազբեստե ջրագիծը փոխարինվել է մետաղապլաստե խողովակներով: Բոլոր աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեով և համայնքային տեխնիկաներով:

May be an image of դրսումMay be an image of body of water

 

Ոչ պակաս մեծ աշխատանքներ են տարվել Ակունք համայնքին միացված Նոր Գյուղ բնակավայրում. փողոցների ջրաֆիկացում (մոտ 2,5 կմ), ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, աղբահանություն, եւ մի շարք այլ ընթացիկ ծրագրեր, որոնք որ հերթականությամբ շարունակում են կյանքի կոչել:

Բանկիչների ուշադրությունից չի վրիպել նաեւ այն հանգամանքը, որ տարիների ընթացքում կուտակված աղբն է հավաքվել ու հեռացվել: Հատիսից, օրինակ, «Կամազ» մակնիշի բեռնատար 160 մեքենա աղբ է տեղափոխվել աղբավայր, Կոտայքից` 60-70 մեքենա: Նման աշխատանքներ նաև Նոր Գյուղում, Զառում են կատարվել, որն ըստ տեղի բնակիչների այս տեմպով չի իրականացվել երբեւէ:

Տեղի բնակիչները նշում էին, որ ողջ տարվա ընթացքում սանիտարական մաքրման այնպիսի աշխատանքներ են իրականացվում, որ իրենց համայնքներում մաքրությունը փայլում է, ու որ իրար հարեւանությամբ գտնվող համայնքներում էլ ՝ ոտք դնողն առաջինը հենց դա է նկատում, եւ այդ մասին բարձրաձայնում:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing, road և փողոցը

May be an image of road

Իրականում աչք շոյող է մաքրությունը, կարգ ու կանոնը եւ այն սրտացավությունը, որ որ կա բոլորիս կողմից հարգված ու ընդունված ղեկավար Հունան Ռուբենյանի Ռուբենյանի կողմից,- մեզ հետ հեռախոսազրույցում նշում էին Նոր Գեղի, Կապուտան Հատիս, Զովաշեն, Ակունք, Սևաբերդ համայնքի բնակիչներից շատերը:

Տեղեկացանք նաեւ, որ օրինակ Զովաշենում ձեռք է բերվել խանութի նախկին շենքը, ուր Ամերիկաբնակ Թագուհի Օհանյանի նախաձեռնությամբ (40 հազար դոլարի ներդրում) է իրականացվել, իսկ ահա սուբվենցիոն ծրագրով իրագործվել է օրինակ Հատիսի կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ցանցի վերանորոգումը (ամբողջությամբ):
Ծրագրի արժեքը` կազմել է 34 մլն դրամ: Նույն կերպ գյուղի վարչական շենքն է վերանորոգվել` 10 մլն դրամի արժողությամբ:

Նշենք նաեւ, որ սուբվենցիոն ասֆալտապատվել է Կապուտան-Հատիս կապող ճանապարհը (մոտ 700 մ) համայնքային բյուջեից 1,5 մլն դրամ լրացուցիչ ծախս է արվել սելավատարի ջրահեռացման ապահովման համար:
Այս ամենին զուգահեռ՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ է կառուցել՝ Կապուտան գյուղական համայնքում:
Այս գյուղում խմելու ջրի հետ կապված բավականին ընթացիկ աշխատանքներ են կատարվել, ներտնտեսային ցանցի 800-900 մ խողովակ է փոխվել: Բոլոր գյուղերում սելավատարների մաքրման աշխատանքներ են արվել: Բացի համայնքային ենթակայության կառույցներից, աշխատանքներ են տարվել նաեւ Նոր Գյուղի դպրոցում : Վերանորոգվել են հատկապես դպրոցի առաջին հարկի միջանցքները, նախամուտքն է կառուցվել, ցանկապատի վրա մոտ 2,5 մլն դրամի աշխատանք է կատարվել:
Համայնքի բյուջեով 7 փողոցում անցկացվել է նաեւ գիշերային լուսավորություն:
Տեղեկացանք նաեւ, որ օրինակ, Կոտայք գյուղում, «Սոս» մանկական գյուղեր կազմակերպության հետ համատեղ, Ակունք համայնքի ֆինանսավորմամբ, ցերեկային խնամքի կենտրոն է բացվել. նույն` մանկապարտեզի հիմունքներով, առայժմ 75 երեխայի համար:
Կոտայք բնակավայրում կատարվել են խմելու ջրագծի փոխարինման աշխատանքներ։
Հին մետաղական խողովակների մաշվելու հետևանքով ջրի կորուստ և խցանումներ էին առաջանում, ուստի ջրային ռեսուրսների օգտագործումը ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ նոր մետաղապլաստե խողովակներ են անցկացվել և հաշվիչներ տեղադրվել: Արդյունքում, Կոտայքն այսօր ապահովվել է մշտական խմելու ջրով:

 

Ի դեպ, ՀՀ Կառավարության 2021թ սուբվենցիոն ծրագրով, Ակունք համայնքն էլ ձեռք է բերել ևս մեկ աղբատար մեքենա: «ՄԱԶ» մակնիշի եվրո-5 ստանդարտին համապատասխանող աղբատար ավտոմեքենան համեմատաբար փոքր չափեր ունի և նախատեսված է համայնքի ծայրամասային ու դժվարանցանելի փողոցների աղբահանությունն իրականացնելու համար: Մեքենայի ընդհանուր արժեքը 39.100.000 դրամ է, որից 17.595.000-ը վճարվել է Ակունք համայնքի բյուջեի, իսկ 21.505.000-ը ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

 

May be an image of 1 հոգի և դրսումը

Իս ահա, ՀՀ Կառավարության 2021թ սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին:Նշենք, որ
68 180 000 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել Ակունքի 7-րդ, Կոտայքի 3-րդ և Նոր Գյուղի 2-րդ փողոցները: Ընդհանուր արժեքի 75%-ը հատկացվել է համայնքային բյուջեից, 25%-ը՝ պետական բյուջեից:

May be an image of փողոց և road-ը

May be an image of road

Սևաբերդի վարչական շենքում 3 սենյակ է վերանորոգվել՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործազուրկների վարչության հետ համատեղ ծրագրով, և համայնքի համաֆինանսավորմամբ:
Սևաբերդում 57 մլն դրամ արժողությամբ գազաֆիկացման ծրագիր է իրականացվել:
Նույն Ակունքում ասֆալտապատվել են նաեւ ներհամայնքային մի քանի փողոցներ, բարեկարգվել է համայնքը:

Ի դեպ, մեզ տեղեկացրեցին նաեւ ոչ պակաս կարեւոր ձեռնարկներից մեկի մասին, այն է. որ բոլորվին վերջերս Ակունքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանը, ներկայացուցիչներ մարզպետարանից, համայնքից և «Արմաթ» համահայկական լաբորատորիայի ղեկավարությունից:

May be an image of 12 մարդ, people standing և ներսումը

May be an image of 2 մարդ, people standing և ներսումը

Այս նախաձեռնությունը նպատակ ունի համայնքում ծանոթացնելու աշակերտներին ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և ռոբոտաշինությանը, հաղորդակից ու անմիջական մասնակից դարձնելու նրանց դարի հեղափոխական մարտահրավերներին: Սա ևս մեկ քայլ է արդիական մասնագիտական կողմնորոշում ստանալու ուղղությամբ: Նշենք նաև, որ լաբորատորիայի հիմնումը կյանքի է կոչվել համայնքային ներդրումների շնորհիվ:


Եւ սա դեռ ամենը չէ, այն հսկայական եւ ահռելի աշխատանքները որ կատարվել ու կատարվում են Ակունքում, եւ հատկապես Ակունքից միացված գյուղական բնակավայրերում՝ դժվար է ներկայացնել մեկ հրապարակման շրջանակներում: Ուստի մենք պարբերաբար կանդրադառնանք՝ իրականացվող աշխատանքներին եւ այն ձեռնարկներին, որի արդյունքում համայնքը գնումէ համաչափ ու բնականոն զարգացման ճանապարհով:


Ի դեպ, տարբեր համայնքի բնակիչներ, առիթը բաց չթողեցին խոսելու անձամբ համայնքի ղեկավարի՝ Հունան Ռուբենյանի մասին. Բնորոշելով, որ նա իսկապես լուրջ ղեկավար է, կառավարման մեծ փորձ ունի, իսկապես սրտացավ, 24 ժամ աշխատող ու շենացնող տեսակ է, ով ցանկացած խնդրի ականջալուր է լինում, եւ անմիջապես գտնում է դրանց լուծման հնարավոր ճանապարհները: Բացի այդ, ինչպես նշում էին տեղացիները Հունան Ռուբենյանը հասանելի համայնքի ղեկավար է, ում համար գերակա է ՀՀ քաղաքացու եւ համայնքի շահը:
Բնակիչներից շատերը նշեցին նաեւ, որ Հունան Ռուբենյանը որպես խոշորացված համայնքի ղեկավար իր ուշադրության կենտրոնում է պահում բոլոր խոցելի խմբերին, սոցիալապես անապահով խավին, դե իսկ պատերազմի մասնակիցների եւ Արցախյան Գոյամարտում անմահացած մեր Տղաների ու նրանց ընտանիքների նկատմամբ առավել ուշադիր է, ու սրտացավ:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing և դրսումը

May be an image of դրսում և հուշարձանը

May be an image of կանգնած և դրսումը

Կարծում ենք, այսքանից հետո թերեւ ավելորդ եւ անլուրջ է՝ ցանկացած մոգոնած մանիպուլացիայի ականջ դնելը, հատկապես որ մարզում պտտվող լուրերի համաձայն՝ Զառ բնակավայրի ղեկավար Լեւոն Խաչատրյանի «ջրերն են որ մի առվով չեն գնում» երկարամյա համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ:

Մեկնաբանությունները, կարծում ենք ավելորդ են…
Քանի որ մարդուն գնահատում են իր արած գործերով, ոչ թե դատարկ խոսքերով ու էժանագին հնարքներով:

 

Տեղեկատվական Պորտալ 

Աննա Ավագյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն