Երևան, 19.10.2021, 07:34,
Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք... ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ.ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ.ԵԹԵ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…Լավ ա չեք ասում. հարթաթաթ ենք՝տուն պտի գնանք...Ու հետաքրքիր ա էլի. էս խելքին քանի՞ ախպեր եք՝ «աֆյոռա»-ի վարպետներով«Եթե համայնքներում կան պահուստային հողեր (որոնք առանց վարձակալության պայմանագրի) անօրինական ճանապարհով օգտագործվում են բնակիչների, կամ ահատների կողմից՝ պարտադիր պետք է գան օրինական դաշտ».Հունան Ռուբենյան Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Ակունք,Նորգյուղ, Հատիս,Կոտայք համայնքերը՝ գնում են համաչափ զարգացման ճանապարհով,իսկ Հունան Ռուբենյանը հասանելի համայնքի ղեկավար է, ում համար գերակա են ՀՀ քաղաքացու եւ համայնքի շահը.Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչքԳԵՐՄԱՆՈՒ ԱՂՎԵՍԻՆ ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԳՈՐԾՈՒՂՂԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ՝ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ "ՊՈՒՏՅՈՎԿԱՅՈՎ"Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման արդյունքում Իրանից Հայաստան մուտք գործող բեռնատարների վրա կիրառվող, մեղմ ասած, ճնշումների, ՀՀ վարչապետի` նախօրեին ԱԺ-ում հնչեցրած հայտարարության, իրանական կողմի արձագանքի եւ հնարավոր բախումների շուրջ զրուցել ենք Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ, ով նախ անդրադարձավ Որոտան բնակավայրի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրմանը եւ վերոնշյալ փաստի շուրջ ՀՀ վարչապետի հայտարարությանը ընդգծելով.

-Պատերազմից հետո տարբեր ձեւի միջամտություններ եղել են, որոնք ըստ երեւույթին, ոչ միայն ՀՀ-ի վրա ճնշում բանեցնելու քայլեր են, այսպես կոչված, միջանցք բացելու համար, այլ ուղիղ ձեւով ուղղված են նաեւ Իրանին  եւ հայ-իրանական հրաբերությունները խաթարելուն: Իրանից բազմիցս արձագանքել է, որ հայ-իրանական սահմանը Իրանի համար կարմիր գիծ է հանդիսանում: Այստեղ առավել շատ նկատելի է կոնկրետ ճնշումներ բանեցնել ոչ թե Հաաստանի, այլ Իրանի վրա: Մենք պատերազմից հետո խոսել ենք այլընտրանքային ճանապարհի մասին, բայց ՀՀ կառավարությունը որեւիցէ գործ չի արել այլընտրանքային ճանապարհը վերանորոգելու համար: Այն դեպքում, երբ պաշտոնականը Իրանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ շինարարական աշխատանքներին, անգամ Իրանի Ճանապարհաշինության նախարարն էր այցելել եւ համագործակցության ձեռք մեկնել:

Այս պայմաններում մեզ համար առնվազն զարմանալի էր վարչապեըի հայտարարությունն առ այն, որ այդ ճանապարհը ադրբեջանական է համարվում: Այս հայտարարությունը Իրանում լուրջ դժգոհությունների ալիք կարող է բարձրացնել, ստացվում է, որ Հայաստանը, ասպես ասած, տոն է տալիս նման միջամտությունների: Ստացվում է, որ Հայաստանը իր տարածքը այլեւս ուրիշ երկրի տարածք է համարում, ապա պետք է նախապես Իրանին տեղյակ պահեր:  Հայաստանը իմանալով ստեղված իրավիճակի լրջությունը որեւէ քայլ թե դիվանագիտական, թե միջնորդավորված չի անում, ինչը Իրանում լավ չի ընկալվելու միանշանակ:

-Ըստ Ձեզ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ի նման արձագանքը:

-Ես չգիտեմ գուցե դիվանգիտական անփորձությունից է բխում, թե այլ խնդիր կա, ես չգիտեմ: Ես հասկանալով ՀՀ ներքաղաքական իրավիճակը միշտ փորձել եմ   հավասարակշռված մոտենալ, բայց հիմա, երբ տեսնում եմ ՀՀ-ի առանց Իրանին տեղյակ պահելու հայտարարություններ անելը, արդեն տարակուսում եմ: Ես հույս ունեմ , որ Հայաստանը այսուհետ ավելի կանխամտածված աշխատանքներ կիրականացնի, որպեսզի մենք նման դժվարությունների առաջ չկանգնենք, որովհետեւ մենք երկուստեք` ունենք բարյացակամ հարաբերություն: Հայկական կողմը ավելի զգոն լինի եւ համապատասխան տեղեկությունները ժամանակին փոխանցի: Մասնավորապես, եթե պետք է ընդհատումներով մեքենանները գան, ապա գոնե Իրանն էլ փորձի իր դիվանագիտական հնարավորություններից ժամանակին օգտվի:

-Պարոն Բեգլարյան, այս պահին Իրանը կրկին պատրա՞ստ է այլընտրանքային ճանապարհատվածի շինարարությանը, ինչպես Դուք նշեցիք, ձեռք մեկնի:

-Առնվազն Իրանի մոտ քաղաքական կամքը անցյալից ավելի ուժեղ եւ ավելի դրական են այդ ուղղությամբ: Պետք է անմիջականորեն անցնել այդ աշխատանքներին, որովհետեւ պետք հաշվի առնել, որ մոտենում է ձմեռը: Այս պարագայում թույլ չպետք է տալ, որպեսզի երկու երկրների առեւտրական աշխատանքները վնասվեն:

-Պարոն Բեգլարյան, հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա, որովհետեւ կարծես թե Դուք Ձեր խոսքում նման ակնարկ արեցիք:

-Ես չեմ կարծում, որ վատանան,, հիմա էլ վատ չէ: Պարզապես պետք է արտաքին քաղաքականության հստակեցում իրականացնել, գնալ գործնական հստկլ քայլերի: Եվ այլընտրանքային ճանապարհի հարցի վերաբացումը կլինի այյն կարեւոր երաշխիքը, որը երկու երկները շարունակում են բարիդրացիական հարաբերություններիը, ունեն այդ կամքը առաջ գնալու ավելին քան երբեւէ:

Ուշագրավ մանրամասները՝Iravunk.com-ում

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն