Երևան, 01.12.2021, 01:55,
Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինԻՆՉ ԿԱ ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՄառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա. Մարինա Խաչատրյան«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո». Պետդեպի ներկայացուցիչՄենակ չասես. Աբրահամյան Հովիկն էլ՝ Մխչյանից -Մոնոմենտ մետրոյով ա գալիսCovid-ի անջնջելի` ընդհուպ կյանք արժեցող հետքը, ուռոլոգիական հիվանդությունների վրա. Բժշկի ուշագրավ դիտարկումըՀայ գերիները վերադարձան ՀայաստանԱհաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանը

Ռեստորանային սպորտի Հայկական ֆեդերացիան` հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ, պատրաստվում է մեկնել Սոչի մասնակցելու սեպտեմբերի 24-26 կայանալիք ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը: Առաջնության ժյուրիի անդամների թվում է նաեւ Ռեստորանային սպորտի Հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սեդրակ Մամուլյանը: Առաջնությանը մասնակցելու են ավելի քան 15 երկրներից թիմեր»,-այս մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռեստորանային սպորտի Հայկական ֆեդերացիայի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, մատնանշելով.

-Մենք արդեն ունենք առաջնությանը մասնակցելու փորձ` 2020թվականին հայկական հավաքականը ստացել է արծաթե մեդալ: Ցավոք, համաճարակով պայմանավորված մեզ չէր հաջողվել հանձնել մեդալը հավաքականին: Եվ այսօր Ռեստորանային սպորտի աշխարհի առաջնության նախագահ Ալեքսանդր Ռաբինովիչը խնդրեց մեդալը հանձնել հայկական հավաքականի թիմի ավագ Հովհաննես Մկրտչյանին, ով այս պահին արդեն իսկ գտնվում է Սոչիում, քանի որ  այս առաջնությանը եւս լինելու մեր թիմի ավագը: Իսկ արծաթե մեդալի երկրորդ օրինակը պատկանում է հարգարժան պարոն Մամուլյանին, որը եւ սիրով հանձնում ենք նրան (տես ֆոտոշարքում):

Խոսելով ակնկալիքների մասին պարոն Բաբուխանյանը նկատեց.

-Նախապատրաստվում ենք ստանձնել առաջին պատվավոր տեղը, կարծում եմ, որ դա մեզ կհաջողվի, որովհետեւ մեր թիմը մասնակցել է մի շարք այլ միջոցառումների, արժանացել տարբեր մեդալների, գավաթների` մշտապես լինելով երկրորդ կամ երրորդ տեղերում: Այս անգամ մենք կզբաղեցնենք առաջին տեղը:

Ասուլիսի բանախոսներից պարոն Սեդրակ Մամուլյանն էլ անդրադարձավ ռեստորանային սպորտի առանձնահատկությանը եւ թիմի ավագի յուրահատկությանը.

-Շատ հետաքրքիր սպորտաձեև է, որը բացի սպորտային ձեւից լրացուցիչ հնարավորություն է ընձեռնում հայկական խոհանոցի մշակույթը, ժառանգությունը ներկայացնել աշխարհին:

Հայկական թիմի ավագը Հովիկ Մկրտչյանը շատ նպատակասլաց երիտասարդ է, անգամ իր երազանքների մեջ չի կտրվում է խոհանոցից: Եվ ինչպես պարոն Բաբուխանյանը նշեց` վստահ ենք, որ ունենալու ենք բարձր արդյունք:

Հարկ եմ համարում նշել նաեւ, որ Ռեստորանային սպորտի Հայկական ֆեդերացիան հետայսու ամեն տարի ՀՀ-ում իրականացնելու ենք նմանատիպ մրցումներ` խթանելով խոհարարական մասնագիտության կարեւորությունն ու վարկանիշը: Ֆեդերացիայի աջակիցների թվում է նաեւ իմ կողմից ղեկավարվող «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ն:

Պարոն Բաբուխանյանը ասուլիսի ներկաներին ներկայացրեց  թիմի պաշտոնական շապիկը, որի սկզբնամասում հայատառ գրված է «Հայաստանի ռեստորանային սպորտի ֆեդերացիա», պատկերված է հայկական դրոշը, իսկ շապիկի հետնամասում թիմի գլխավոր հովանավոր «Շահնազարյան» գինու եւ կոնյակի տան լոգոն է:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց նաեւ.

-Լինելու է նաեւ Սոմելյեի մրցույթ, որին Հայաստանը ներկայանալու է «Շահնազարյան» գինու եւ կոնյակի տան «Վանատուր» գինիով: Կարեւորում եմ այս փաստը, որովհետեւ Հայաստանը մշտապես ներկայացվում է, որպես կոնյակի երկիր: Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի նաեւ հայկական գինին, մանավանդ, որ մենք ունենք որակյալ գինի արտադրողներ:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ ուտեստներով է ներկայանալու ՀՀ-ն առաջնության, ֆեդերացիայի փոխնագահ Մամուլյանը մանրամասնեց.

-Մթերքները իրենք են տրամադրելու, կերակրատեսակները պատրաստվելու են ազատ ոճով: Ինչ վերաբերում է Սոմելյեի մրցույթին, նախ ներկայացվելու է գինու պատրաստման յուրահատկությունը, պատրասման ջերմաստիճանը,  օգտակարությունը եւ այլ չափորոշիչներ:

Iravunk.com 

 

 


 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն