Երևան, 23.09.2021, 16:46,
Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)Ավելի քան հազար մարդ է հավաքվել Լատվիայի մայրաքաղաքում՝ հանուն Ռիգայում կորոնավիրուսի դեմ կամավոր պատվաստման եւ հակակոդային սահմանափակումների դեմՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանըԹող մոռանա ՀՀ-ն ապագա խաղաղության մասին եւ պատրաստվի ապագա պատերազմին. Արթուր Աղաբեկյանը լայնամաշտաբ պատերազմ վերսկսելու եւ Սամվել Բաբայանի մասինԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ խաղաղալով, շշերով իրար հարվածելը չի, իրար հանդուրժել սովոր եք ի վերջո«Թերեզա Ասատրյանը զրպարտել, եւ սուտ տեղեկություններ է տարածել».ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման Տեղակալ Կամո ՄանուկյանՏիգրանուհի Կարապետյանը այսօր դեպի ցանկացած աղջկա երազանք ճանապարհեց երկու տարի առաջ ջերմությամբ ու ծնողական սիրով ընդունած մանկատան սան Անահիտ ՄելքոնյանինԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է

Թող մոռանա ՀՀ-ն ապագա խաղաղության մասին եւ պատրաստվի ապագա պատերազմին. Արթուր Աղաբեկյանը լայնամաշտաբ պատերազմ վերսկսելու եւ Սամվել Բաբայանի մասին

<<Պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների փուլն է ավարտվել, բայց պատերազմը չի ավարտվել: Եվ պետք է Հայաստանը ի վերջո ուժ գտնի իր մեջ եւ լրջորեն պատրաստվի հաջորդ լայնամաշտաբ ռազմական գործողություններին, որովհետեւ ես, որպես զինվորական այլ զարգացումներ չեմ տեսնում>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով առկա սահմանային իրավիճակին եւ հնարավոր լարումներին, ասաց Գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը, ընդգծելով.

-1994թվականի զինադադարը երբ կնքվեց ադրբեջանական կողմը ընդունել էր փաստը, որը ռազմական գործողությունների տվյալ փուլը տեղի է ունենում ԱՀ եւ Ադրբեջանի Զինված ուժերի միջեւ: Բայց, թե ինչպես ընթացան դիվանագիտական զարգացումները հետո չգիտեմ, բայց փաստ է, որ Ադրբեջանը այսօր հիմնական կոնֆլիկտի կողմ համարում է հայկական կողմ եւ ՀՀ-ն: ՀՀ-ն, այո, երբեք չթաքցրեց, որ ինքն է Արցախի խաղաղության, անվտանգության երաշխավորը: Եվ վերջին պատերազմից հետո, այլեւս իրականում տարբերություն չի կարելի դնել, եւ դժվար է կանխատեսել, թե ռազմական գործողությունները հայկական բարձրավանդակի, որ կետերում  է լինելու: Բայց այն, որ ռազմական մեծածավալ գործողությունները տեղի են ունենալու վաղ թե ուշ, ապա ես դրանում՝ նայելով առկա զարգացումները, ցավոք վստահ եմ: Խնդիրը նրանում է, թե ինչ ընթացք կունենան դիվանագիտական գործընթացները, որքան կտեւի այս, այսպես ասած, փոխադարձ քաղաքական հարձգության փուլը: Բայց այն, որ չի ավարտվել պատերազմը դա թող գիտակցի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ կլինի քաղաքական գործիչ, գործարար, թե շարքային քաղաքացի: Թող մոռանա ՀՀ-ն ապագա խաղաղության մասին եւ պատրաստվի ապագա պատերեզմին: Որովհետեւ դա է ցանկանում Ադրբեջանը եւ մենք էլ պարտավոր ենք պայքարել մեր գոյության համար:

- Պարոն Աղաբեկյան, օրինակ ԽՍՀՄ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը <<Իրավունքի>> հետ զրույցում հետեւյալ դիտարկումն էր արել, որ եթե ՊՆ ղեկավարը լիներ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ապա մենք չէինք ունենա 44 -օրյա պատերազմը կամ առնվազն նման սցենարի ականատես չէինք լինի:

-Անկեղծ ասած ես չգիտեմ, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում կամ կատարվում այսօր ռազմական իշխանությունների ներսում, բայց մի բանում կարող եմ վստահաբար ասել, որ այ՛ո Բաբայանը իմ ռազմական ընկերն է, ում ռազմական փորձը, այսպես ասած, հոտառությունը քչերը կարող են ունենալ, անխոս նա եզակի ռազմական գործիչ է: 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն