Երևան, 23.09.2021, 16:45,
Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)Ավելի քան հազար մարդ է հավաքվել Լատվիայի մայրաքաղաքում՝ հանուն Ռիգայում կորոնավիրուսի դեմ կամավոր պատվաստման եւ հակակոդային սահմանափակումների դեմՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանըԹող մոռանա ՀՀ-ն ապագա խաղաղության մասին եւ պատրաստվի ապագա պատերազմին. Արթուր Աղաբեկյանը լայնամաշտաբ պատերազմ վերսկսելու եւ Սամվել Բաբայանի մասինԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ խաղաղալով, շշերով իրար հարվածելը չի, իրար հանդուրժել սովոր եք ի վերջո«Թերեզա Ասատրյանը զրպարտել, եւ սուտ տեղեկություններ է տարածել».ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման Տեղակալ Կամո ՄանուկյանՏիգրանուհի Կարապետյանը այսօր դեպի ցանկացած աղջկա երազանք ճանապարհեց երկու տարի առաջ ջերմությամբ ու ծնողական սիրով ընդունած մանկատան սան Անահիտ ՄելքոնյանինԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է

«Թերեզա Ասատրյանը զրպարտել, եւ սուտ տեղեկություններ է տարածել».ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման Տեղակալ Կամո Մանուկյան

Չգիտես ինչու եւ ինչպես, (Թերեզա Ասատրյան) անուն-ազգանունով ազատամարտիկ ներկայացող մի կին, համացանցում ոչ ավել, ոչ պակաս տեղեկություններ է տարածել այն մասին, որ իբրեւ հաստատել ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանումը հավուր պատշաճի չի կազմակերպել օգոստոսի 25-ից մեկնարկված եռամսյա զորավարժությունների գործընթացը:
Քանի որ, ըստ սույն կնոջ կողմից տարածված տեղեկությունների, այդ ցուցակներում ոչ միայն անճշտություններ են եղել, այլեւ ապօրինություններ են արձանագրվել N զորամասի պատասխանատուների կողմից …

Համացանց ներդրված լուրերի համաձայն, զորավարժություններին ըստ ցուցակի պետք է մասնակցեր 43 հոգի , սակայն նրանցից 34-ը հանձաժողովի նախագահ Ար. Հարությունյանին ներկայացրել է փաստաթուղթ ՝հիվանդության վերաբերյալ զորավարժություններին չմասնակցելու համար, եւ արդյունքում ըստ նույն լուր տարածողի… ստացվել է այնպես, որ իբրեւ զորավարժություններին մասնակցել է 9 հոգի, որոնցից մեկը մոտ 35 տարեկան տղամարդ է, 3 անչափահաս երեխաների հայր, ում աջ ձեռքի ցուցամատն էլ, ըստ ներկայացված վարկածի՝ չի աշխատում:
Ավելին, ըստ նույն տիկնոջ հրապարակման, Բուժ. Հանձնաժողովի անդամ Ար. Հարությունյանը տեղեկանալով այդ մասին, 35-ամյա այդ տղային իբրեւ ասել է,(ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում) «ոչինչ, ձախ ձեռքով՝կկրակես, բարի ճանապարհ»:
Նկատենք նաեւ, որ այս համատեքստում, սույն կինը՝Թ. Ասատրյանը, ով տարածել է վերոնշյալ տեղեկատվությունը, հոլովել էր նաեւ ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման պետ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի անունը՝ ով բանակաշինության գործում, (երկար ու ձիգ տարիներ) անուրանալի ավանդ ու ներդրում է ունեցել, եւ շարունակում է ունենալ…
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը այն նվիրյալներից է, ում խրամատը ամուր է եղել միշտ եւ թշնամին էլ՝ երբեւէ համարձակություն չի ունեցել ոտք դնելու այնտեղ՝որտեղ փոխգնդապետի շունչն է եղել…

Ինչեւէ, թե իրականում ինչո՞ւ է հանակարծ այս օրերին բանաստեղծուհի, ազատամարտիկ ներկայացող Թ. Ասատրյանը որոշել թիրախավորել վերոնշյալ ստորաբաժանմանն ու նրա ղեկավարին, փորձեցինք հարցի պատասխանը ստանալ անձամբ փոխնգնդապետ Լեռնիկ Բաբայանից, (բայց քանի որ վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր, քիչ ուշ պարզեցինք որ նա սպայական կազմին տեղափոխում էր զորամաս…), մեզ հաջողվեց կապ հաստատել ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման տեղակալ՝Կամո Մանուկյանի հետ:


-Պարոն Մանուկյան, քանի որ պարոն Բաբայանի հետ կապ հաստատել չհաջողվեց , կխնդրեի մեկնաբանեիք համացանցում տարածված այն տեղեկությունները, համաձայն որի Ձեր ստորաբաժանման կողմից՝ եռամսյա զորավարժությունների գործընթացը հավուր պատշաճի չի կազմակերվել: Իրականում եղել ե՞ն թերություններ եւ բացթողումներ Ձեր կողմից թե՞ ոչ, եւ ըստ Ձեզ՝ ովքեր կարող են կանգնած լինել այս բողոքի ալիքի ետեւում:

-Միանգամից պատասխանեմ, որ համացանցում տարածված այդ լուրերը ապատեղեկատվություն են, սուտ եւ շինծու լուրեր, որոնք իրականության հետ որեւէ կապ ունենալ չեն կարող:
Իրենք իրենցից դուրս թվեր են հրապարակում, որն ուղղակի ապսուրդ է: Եւ հիմա, ես ինքս էլ որպես զինվորական իրավունք չունեմ որեւէ թիվ հրապարակելու, քանի որ այն իրենից գաղտնիք է ներկայացնում: Մեր առջեւ դրված է եղել խնդիր՝կոնկրետ զինվորական հաշվառում մասնագիտություններով զորակոչելու մարդկանց , եւ բնականաբար ըստ օրենքի, եւ ըստ կարգի՝ մենք իրականացրել ենք այն: Մենք, զինված ուժերը համալրել ենք պահանջարկին համապատասխան, չխախատելով օրենքի պահանջն ու որոշումը: Իսկ ինչ վերաբերում է 3 անչափահս երեխաներ ունեցող 35 տարեկան տղամարդուն, ում մասին բարձրաձայնել էր բանաստեղծուհի կինը, ապա պետք է տեղեկացնեմ, որ նախ եւ առաջ 35 տարեկան երեք անչափահաս երեխաների հայրը զինապարտ է, ով օրենքով սահմանված կարգով չի ազատվում ծառայությունից: Բացատրեմ ինչու. այն պարզ պատճառով, որ նա որեւէ արտոնություններից չի օգտվում, եւ հետեւաբար պարտավոր է մեկնել ծառայության:

-Բայց խոսվում է նաեւ նրա մասին, որ 35 տարեկան այդ տղամարդը անցել է նաեւ բուժ.զննում, որի ժամանակ եւս խնդիրներ են առաջ քաշվել, ինչն էլ ըստ տեղեկատվություն տարածողի՝ իբրեւ անտեսվել է Բուժ.հանձնաժողովի կողմից: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Այո, այդ տղամարդը բուժզզնում անցել է, որի արդյունքում պարզվել է, որ իրականում չկան այնպիսի խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել նրա ծառայությանը: Եւ այս դեպքի հետ կապված՝ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ խնդիրներ առաջացրել է այդ տղամարդու քույրը: Ու քանի որ 35-ամյա այդ տղամարդու քույրը համայնքապետարանում է աշխատում, ծանոթ լինելով մեր կողմից ներկայացված ցուցակներին, փորձել է խոչընդոտել, եւ անել հնարավորը, որպեսզի եղբայրը չմասնակցի եռամսյա զորավարժություններին:
Ես որպես պաշտոնատար անձ, պաշտոնապես հայատարարում եմ, որ մեր կողմից օրենքի որեւէ խախտում չի եղել, եւ չէր էլ կարող լինել:
Եւ եթե որեւէ մեկը կարծում է, որ առկա է օրենքի խախտում, խնդիր չկա.թող նշանակեն ծառայողական քննություն, եւ ապացուցեն, որ մենք օրենքի տառը խախտել ենք: Եւ եթե կապացուցեն որ ես, եւ մեր ստորաբաժանումը(ի դեպ նշեմ, որ հենց ես եմ պատասխանատու այս գործընթացի համար) որեւէ խախտում ենք թույլ տվել, խնդրեմ ես պատրաստ եմ օրենքի ողջ խստությամբ կրել իմ համապատասխան պատիժը:


-Ի դեպ, նշվում է , որ 35-ամյա տղամարդու ցուցամատը չի աշխատում.իրականում այդպե՞ս է… Նա վիրավորում է ստացե՞լ, թե՞ այլ խնդիր կա, որի մասին եւս բարձրաձայնվել էր…

-Գիտեք վիրավորման խնդիր էդտեղ չկա, ուղղակի այդ տղամարդու ձեռքը չգիտեմ որ տարիքում վնասվածք է ստացել , որն իրականում ծառայությանը որեւէ կերպ չի կարող խանգարել:
Ինքը հրետանավոր է, նա որպես հրետանու սպա է ներգրավվել, եւ ըստ ՀՀ կառավարության ( 404/405) որոշման` ինքը չի կարող ազատվել զորակոչից:
-Իսկ այս ընթացքում, անձամբ նրա կողմից եղել է դժգոհություն կամ բողոք, թե՞ միայն հարազատներն են բողոքի ալիք բարձրացրել:
-Ոչ, իր կողմից դժգոհություն չի եղել: Դժգոհություն եղել է իր քրոջ կողմից: Բազմիցս, մի քանի անգամ նա եկել է Զինկոմիսարիատ, իրեն շատ լկտի է պահել, բայց մենք որպես զինվորական իհարկե չենք իջել այդ կնոջ մակարդակին, ու նրան հանգիստ ձեւով. հարգալից ու հանգամանալից բացատրել ենք, որ մեր կողմից օրենքի որեւէ խախատում չկա,եւ չի էլ կարող լինել:
Սակայն դրանից հետո չբավարարվելով մեր կողմից տրված պատասխանով, կամ այսպես ասած՝չստանալով իր համար ցանկալի պատասխանը՝35-ամյա այդ տղամարդու քույրը հավանաբար փորձել է գնալ զրպարտություն եւ ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով՝արատավորելով մեր ստորաբաժանման բարի համբավն ու անունը: Իսկ ինչ վերաբերում է մեզանից թվեր պահանջելուն, որը որ փորձել է ստանալ այդ կինը, ապա ուզում եմ հստակ նշել, որ մենք Զինվորական ենք, եւ պարտավորությու չունենք քաղաքացիական անձանց թվեր, կամ որեւէ այլ տեղեկատվություն տրամադրելու. թե մենք ում, կամ ինչու ենք զորակոչում…Եթե կա խնդիր, ապա նրանք կարող են դիմել իրավապահ մարմիններին, կամ կարող են զանգահարել Պաշտպանության նախարարության թեժ գիծ, որտեղ նրանց եւս մեկ անգամ բացատրություն կտրվի՝ իհարկե օրենքի թույլատրելիության սահմաններում:


-Ի դեպ, այս թնջուկի մեջ փորձ էր արվել թիրախավորել նաեւ փոխնգդապետ Լեռնիկ Բաբայանի անունը, ով Հայոց Բանակի նվիրյալներից է, եւ ով հայտնի է, թե ինչպիսի մեծ լումա եւ ավանդ ունի՝ Հայրենիքի պաշտպանության գործում:

-Ինձ թվում է, մեր հարգարժան պարոն Բաբայանին հիշատակել են՝ աղմուկ եւ սկանդալ ապահովելու համար: Հասկանալի է, որ հարգանք եւ հեղինակություն ունեցող մարդկանց անունները պիտի շոշափեն, (իրենց կարճ խելքով) սուտը ճշտի տեղ անցկացնելու համար:
Բայց մենք Զինվորականներս իրավունք չունենք եւ չենք պատրաստվում խախտել օրենքը, որեւէ մեկի սրտի ցանկությունը իրականացնելու համար:
Մեր առաքելությունը ՝ Հայրենիքին ծառայելն է, ինչ էլ մենք իրականացնում ենք պատվով ու պատասխանատվությամբ.այդ սկզբունքով առաջնորդվել եւ առաջնորդվում է միշտ մեր հարգարժան փոխգնդապետը՝ Լեռնիկ Բաբայանը, եւ մենք՝ Բոլորս:
Իսկ ինչ վերաբերում է ապատեղեկատվությանն ու տարածված զրպարտություններին, ապա ասեմ, որ չի բացառվում որ մեր Բուժ. հանձնաժողովի անդամ  Ար. Հարությունյանը դատական հայց ներկայացնի այն տարածողների դեմ, քանի որ այստեղ խոսքը գնում է բացահայտ ստի, կեղծիքի ու զրպարտության մասին:


Նկատենք, որ առաջին անգամը չէ, երբ քր. հոդվածներով անցնող, դեռեւս 2005 թվականին շանտաժի գործով ձերբակալված լրագրող, մերօրյա բանաստեղծուհի Թերեզա Ասատրյանը հայտնվում է նման սկանդալների ու պատմությունների կիզակետում:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր, որ շանտաժի եւ դրամաշորթության մեղադրանքով ձերբակալվել է ազատ լրագրող Թերեզա Ասատրյանը:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Թերեզա Ասատրայնը Վանաձորի նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանից պահանջել է 3500 դոլար՝ նրան դատի չտալու խոստումի դիմաց:

Ըստ Արուսյակ Ազարյանի, լրագրողը իրեն ասել է, թե իբր Հայաստանի ազգային ավտանգության ծառայությունում Ազարյանի դեմ քրեական գործ են պատրաստվում հարուցել, եւ սպառնացել է այդ մասին հոդված գրել թերթում:

Ազարյանը նաեւ հայտնել է, թե Թերեզա Ասատրյանին 1000 ԱՄՆ դոլար է տվել մայիսի 17-ին՝ ազգային անվտանգության ծառայությանը դիմելու որոշում կայացնելուց մի քանի օր առաջ:

Իսկ թե ինչ է պատմում, սույն բանաստեղծուհու սեւ գործերի մասին, «Զինվոր» Հ/Կ-ի համակարգող Մարգարիտա Խաչատրյանը, եւ թե ինչ ոճով է աշխատում, եւ լուրեր տարածում այս կինը՝ Տեսանյութն առավել խոսուն է…

 

 

Անհրաժեշտության դեպքում, կանդրադառնանք Թերեզա Աստարյանի անվան հետ կապված քրեական այլ պատմություններին եւ ուշագրավ դրվագների մասին եւս…որոնց մասին հանրությունը գուցե լավ իրազեկված չէ…

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն