Երևան, 05.08.2021, 12:20,
ՄԱՐԴ ԾՆՎԵԼԸ ԱՐԺԵՔ Է, ՄԱՐԴ ՄՆԱԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼԱշխատանքները կվերսկսվեն՝օգոստոսի 5-ից Բա անհրթիռն ուր ա. հիմա ո՞նց անենք, որ քո ասած դավաճաններին, թիկունքից խփողներին, մեր անմեղ Տղերքի կյանքի ու մեր անդառնալի կորուստների համար բոլոր մեղավոր ՍՐԻԿԱՆԵՐԻՆ, "ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄՈՒՐՃՈՎԴ ՃԶՄԵՍ"...Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է, եւ ուրեմն ինչ էլ որ լինի՝ ՊԻՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ...Հունիսի 25-28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպքԱլիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. ԲաբայանԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

«Սիբիրյան խոցի» և COVID-ի նոր «Դելտա» շտամի անդառնալի հետևանքները. Հայտնի համաճարակաբանը «Իրավունք TV»-ի եթերում

 
 

Ի՞նչ վիճակ է Հայաստանում համաճարակաբանության առումով, ի՞նչով է պայմանավորված վերջին օրերին  COVID-ով վարակվածների աճի միտումը, ի՞նչ է «Սիբիրյան խոցը» եւ ի՞նչ անդառնալի հետեւանքների կարող է հանգեցնել, այս ինչպես նաեւ պատվաստումների դրական եւ բացասական կողմերի մասին «Իրավունք TV»եթերում զրուցել ենք ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ, ով նախ անդրադառնալով երկրում առկա համաճարակային իրավիճակին նկատեց.

-Մենք ունեինք բավականին լավ համաճարակային իրավիճակ հունիս ամսին, որը կարելի էր օգտագործել եւ ավելի ինտենսիվ պատրաստվել: Որովհետեւ այսպես, թե այնպես համավարակը ակտիվ փուլում է եւ սպասելի էր վարակի հաջորդ ալիքը: Այնուամենայնիվ համաճարակային պրոցեսը ունեցավ իր բնականոն ընթացքը ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում եւ այսօր գնում վարաի տարածման ինտենսիվ բարձրացումը: Հիմնականում ամենակտիվ մայրցամաքը այսօր ամերիկյան մայրցամաքն է, կա ակտիվացում աֆրիկյան մայրցամաքում: Այսինքն աշխարհը թեւակոխում է մի տեղ երրորդ, մի տեղ չորրորդ կորոնավիրուսային համավարակի ալիք:

ՀՀ-ում եւս, ցավոք սրտի, կա աճի միտում, կա նաեւ վարակի երիտասարդացում, որը աշխարհում եւս գրանցվող միտում է:

-Տիկին Տեր-Ստեփանյան, այսօր մեր երկրում տարածված է նաեւ «Սիրբիրյան խոց» կոչվող վարակը:  Ի՞նչ վտանգավորության աստիճանի վարակ է սա:

-Սա կենդանուց մարդուն փոխանցվող վարակ է, այն ունի շատ հետաքրքիր հարուցիչ, այն իմաստով, որ այս հարուցիչը արտաքին միջավայրում առանձննում է խիստ կայունությամբ: Այս վարակի հարուցչի մասնիկները կարող են հարյուրավոր տարիներ հողում պահպաննվել: Որքանով, որ ես եմ տեղյակ, մեզ մոտ հողից վերցված նմուշներում հարուցիչ չի անջատվել, ինչը բավականին լավ է: Այսինքն երկրատեւ ապագայում դեպքեր չենք ունենա: Բայց կենդանինների շրջանում կան, որոնք փոխանցվել են մարդկանց:

-Այն կարո՞ղ է մարդուց մարդ անցնել:

-Ոչ, մարդը համարվում է կենսաբանակ փակուղի, եւ մարդուց մարդ այն, փառք Աստծո, չի փոխանցվում:

-Ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել «Սիբիրյան խոցը» վարակված մարդու վրա:

-«Սիբիրյան խոցը» ունի բավականին ծանր ընթացք: Երկրներ կան, որտեղ այն դասվում է հատուկ վտանգավորության վարակների դասին: Մեզ մոտ տվյալ պահին մաշկային ձեւն է, որոնց դեպքում մահաբերությունը այդքան բարձր չէ: Բայց բարդություններ կարող են արձանագրվել, թե շնչառական համակարգի, թե աղիքային համակարգի կողմից եև այդ դեպքերում արդեն մահվան հավանականությունը շատ ավելի բարձր է:

-Կա՞ն հիվանդություններ, որոնք տվյալ վարակի ընթացքում ավելի են սրվում:

-Շաքարային դիաբետի ֆոնի վրա ես կարծում եմ վարակը ավելի ինտենսիվ կընթանա` հաշվի առնելով վերականգնողական ֆունկցիայի նվազեցումը:

-Տիկին Տեր-Ստեփանյան, այսօր առկա է նաեւ COVID-ի նոր «Դելտա» շտամը, ի՞նչ առանձնահատկություններ ունի այս շտամը:

-«Դելտա» շտամը ի հայտ է եկել Հնդկաստանում  այդ իսկ պատճառով ստացել է նաեւ հնդկական շտամ անվանումը: Այս շտամի առանձնահատկությունը այն է, որ այն ավելի ինտենսիվ է տարածվում: Մոտ 1.5 անգամ ավելի արագ է փոխանցվում, քան «Ալֆա» շտամը:  Այս շտամի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ կարող է բարդանալ սնկային հիվանդությամբ, ինչը անվանում են սեւ բորբոս: «Դելտա» շտամը ավելի երիտասարդ տարիքի անձնաց է ախտահարում, ունի տարածվածության բարձր ինտենսիվություն, ըստ այդմ էլ մահաբերությունը ավելի բարձր է:

-Տիկին Տեր-Ստեփանյան, ամփոփելով զրույցը, ի՞նչպես զերծ մնալ առհասարակ ինֆեկցիաներից եւ մասնավորապես COVID-ով վարակվելուց:

-Ընդհանուր առմամբ ձեռքերի հիգիենան է շատ կարեւոր: Իսկ COVID-ի դեպքում դա դիմակներ կրելը եւ սոցիալական հեռավորություն պահպաննելն է, որի մասին, ցավոք, մենք մոռացել ենք: Բայց արդյունքում արձանագրելու են դրա հետեւանքը` հիվանդացության բարձրացմամբ: Ուստի կոչ եմ անում գոնե փակ տարածքներում զգոն լինել եւ շարունակել դիմակ կրել: Ինչպես նաեւ մեծացնել պատվաստումային ընդգրկվածությունը: ԵՄեզ մոտ եկու դեղաչափով լիարժեք պատվաստում ունեցողների թիվը 30 հազարից մի փոքր ավելի է, ինչը շատ փոքր տոկոս է: Իսկ մեկ դեղաչափը, որը հարյուր հազարից անց է այս պահին չի տալիս լիրարժեք պաշտպանություն: Խորհուրդ եմ տալիս ինչքան հնարավոր է շուտ պատվաստվել:

Զրույցն ամբողջությամբ դիտեք  «Իրավունք TV» եթերում:

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 



Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն