Երևան, 05.08.2021, 12:19,
ՄԱՐԴ ԾՆՎԵԼԸ ԱՐԺԵՔ Է, ՄԱՐԴ ՄՆԱԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼԱշխատանքները կվերսկսվեն՝օգոստոսի 5-ից Բա անհրթիռն ուր ա. հիմա ո՞նց անենք, որ քո ասած դավաճաններին, թիկունքից խփողներին, մեր անմեղ Տղերքի կյանքի ու մեր անդառնալի կորուստների համար բոլոր մեղավոր ՍՐԻԿԱՆԵՐԻՆ, "ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄՈՒՐՃՈՎԴ ՃԶՄԵՍ"...Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է, եւ ուրեմն ինչ էլ որ լինի՝ ՊԻՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ...Հունիսի 25-28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպքԱլիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. ԲաբայանԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ

ՑԱՎՈՔ ԶԵՆՔԵՐԸ ՉԵՆ ԼՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ ...
ԵՒ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ

Ներկա չունեցողները՝ դեռ ապագայից են խոսում…
Ու երկիրը շարունակվում է վերածվել գանգստերական բանդիտական Հայաստանի:
Մեկը մյուսին հերթ չտվող արյունալի ու ողբերգական միջադեպերը, բռնարարքները, երբ խնդիրներն օրենքի դաշտում լուծելու փոխարեն առևանգում են, ծեծում, սպառնում ջարդ ու խուրդ անում, կրակում… եւս մեկ անգամ ստիպում եմ գալ այն համոզմանը, որ մեր գերխնդիրը՝ գանգստերական Սիցիլիա կերտելն է, եւ ուրիշ ոչինչ…

Հանրությունը աչքը բացում ու լսում է հերթական այլանդակության, հանցագործության մասին լուրը: Ինչպես որ եղավ այսօր. երբ տեղեկացանք, որ կրկին կրակոցներ են հնչել Սյունյաց աշխարհում: Եւ ո՜վ «պարծանք»… մարտաֆիլմի հերոսները՝ Սյունյաց նախկին ու ներկա մարզպետների որդիներն են: Ու ցավոք՝ նորից վերադարձ անցյալին, նորից վերադարձ արատավոր բարքերին, ու թե ո՞վ է պատասխանատու, ո՞վ մեղավոր այս ամենաթողության ու քաոսի համար, իրոք՝ դժվար է այլեւս հասկանալ: Ու մինչ մի որոշակի շրջանակ կհագենա «նիկոլի պողպատե մուրճ» շոուի արարներից, երկրի ներսում կշարունակի եռալ արյան վրեժը, խորացնելով օրենքի գերակայության ճգնաժամը:
Մետաստազի պես աճող անօրինությունների այս շարանը, վերստին ապացուցում է մեկ բան. որ ոչ մի քաղաքացի մեր երկում երաշխավորված ու ապահովագրված չէ, թե որ մի «հաբռգած» ու անդաստիարակ լակոտի փամփուշտի զոհը կարող է դառնալ:
Դուք հազիվ, վարդավառին մի անօգնական պատանու «ճանկներդ գցեք ու հոշոտեք», իսկ ահա իրական հանցագործների ու կրիմինալների առաջ, թերեւս «խասիաթ» է` ծնկի գալն ու խոնարհվելը: Իսկ շատ դեպքերում էլ՝ հարուցված քր. գործերը սառուցին գրելը…Ու քանի դեռ այս ձեռագրաբանությունը կմնա նույնը, իրական հանցագործներն ու կրիմինալի տիտղոսակիրները կշարունակեն վայելել ջերմոցային պայմանները, իսկ ահա նորմալ քաղաքացիները ամեն պահի կենթարկվեն «սամասուդի»:

Ցավոք, երկրում կրիմինալ իրավիճակը շտկելու, բացահայտ բանդիտիզմին վերջ տալու փոխարեն, իշխանությունը անթաքույց կերպով կարծես թե լծվել է այն խրախուսելու գործին:
Ու դուք շարունակեք մեդալներ, կոչումներ ու պարգեւավճարներ «գրեֆ» անել զմիմյանս, երբ շարքային քաղաքացին միայնակ, դեմ հանդիման կանգնած է ներքին ու արտաքին բազում մարտահրավերների առաջ:
Եւ հետո նիկո՛լ, «պատրուլներիդ» թիվը շատացնելուն զուգահեռ, մտածիր նաեւ երկրի սահմանները ամրացնելու մասին. որ այսօր նորից անզեն զինծառայողների չգերեվարեին կիրթ ալիեւիդ շները, ու նաեւ զոհ չունենայինք, նիկո՛լ…
Ուշքի արի, նիկո՛լ. քո եւ քո ապաշնորհ իշխանության պատճառով է, որ հողը հայի ոտքի տակից փաչխում է, նիկո՛լ:

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն