Երևան, 05.08.2021, 11:52,
ՄԱՐԴ ԾՆՎԵԼԸ ԱՐԺԵՔ Է, ՄԱՐԴ ՄՆԱԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼԱշխատանքները կվերսկսվեն՝օգոստոսի 5-ից Բա անհրթիռն ուր ա. հիմա ո՞նց անենք, որ քո ասած դավաճաններին, թիկունքից խփողներին, մեր անմեղ Տղերքի կյանքի ու մեր անդառնալի կորուստների համար բոլոր մեղավոր ՍՐԻԿԱՆԵՐԻՆ, "ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄՈՒՐՃՈՎԴ ՃԶՄԵՍ"...Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է, եւ ուրեմն ինչ էլ որ լինի՝ ՊԻՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ...Հունիսի 25-28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպքԱլիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. ԲաբայանԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

Եկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

<<Իրավունքի>> զրուցակիցն է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

-Սրբազան Հայր, ինչպես գիտեք ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է թիրախավորել եկեղեցուն, պիտակավորել հայ հոգևորականներին: Ինչպե՞ս եք գնահատում նման վարքագիծը, և ի՞նչ է խոսում դա նրա անձի մասին:

-Եկեղեցուն եկեղեցականին թիրախավորելով անշուշտ Նիկոլ Փաշինյանը դարձյալփորձում է ձայներ ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական զանգվածիկողմից: Գաղտնիք չէ, որ թե այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին, թե հիմա տարբեր աղանդավորական կառույցներ մեծապես աջակցում են նրան: Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Հայոց Եկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը: Շատ լավգիտի, որ Հայոց Եկեղեցին ազգային եկեղեցի է և ջատագովն է ազգային գաղափարախոսության, հնագույն ավանդությունների կրողն ու փոխանցողն է, հակառակ է այլասերությանն ու այլասերվածությանը, պղծությանն ու օտարամոլությանը: Հայոց Եկեղեցի նայնկառույցն է, որը մեծապես խանգարում է Փաշինյանին իր ծրագրերի իրագործման ճանապարհին, սակայն եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելուց առաջ պետք է նախ նայել հայելու մեջ, փոքր ինչ ինքնաքննությամբ զբաղվել, փորձել վեր հանել սեփական սխալները, որոնք ճակատագրական ու անդառնալի կորուստների բերեցին: Ես բազմիցս ասելեմ և շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները վաղուց արդեն սպառել են իրենց և այլևս եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 3 տարիների ապաշնորհ կառամարման, ժամանակի և բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի զգալի մասի կորստի, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու համար: Իսկ այդ ողջ ընթացքում Հայ Եկեղեցին և եկեղեցականը շարունակում էր իրառաքելությունը և առավելագույնը արեց թե պատերազմի ժամանակ և թե դրանից հետո: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հայ հոգևորականը գտնվում էր պատերազմի ամենաթեժ կետերում, ոչ միայն ոգեշնչում հայ զինվորին ու կամավորականին, այլ նաև զենքը ձեռքին մարտնչում ու նահատակվում հանուն Հայրենիքի: Հայհոգևորականն էր այցելում վիրավորված ու խեղված զինվորականներին, մխիթարում զոհվածների ու անհետ կորածների ծնողներին ու հարազատներին: Հայ Եկեղեցին էր, որ իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով հանգանակություններ էր կազմակերպում և ուղարկում Հայաստան Համահայկական հիմնադրամ՝ Արցախի կարիքների համար, որից, ի դեպ, մի կլորիկ գումար նվիրաբերվեց ապաշնորհ կառավարությանը և չծառայեց նպատակին: Հայ Եկեղեցին է, որ մինչ օրս շարունակում է սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին՝ իրականացնելով տարատեսակ սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում: Հայ Եկեղեցին և եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իրժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանցառաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանելու ծնկի բերել մեզ:         

Սեփական սխալներն ընդունելու, ապաշխարելու և շտկվելու փոխարեն գործող իշխանությունն այսօր շարունակում է իր ապաշնորհ կառավարումը:Այսօրէլ, պատերազմից ամիսներ անց, փաստ է և ակնհայտ, որ ներկայիս կառավարությունն ուղղակի ի վիճակի չէ երկիրը հանել  այս ճգնաժամից, ավելին, Փաշինյանի և իր վարչակազմի ոչ խոհեմ ու ոչ հավասարակշռված քայլերի պատճառով ավելի է խորանում ճգնաժամը: Ակնհայտ է, որ պատերազմից հետո կանգնած ենք նոր մարտահրավերների և փորձությունների առաջ, որոնց ըստ արժանվույն դիմակայելու, զորանալու և հզոր Հայրենիք կերտելու ճանապարհին անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ազգային ու պետական շահը պաշտպանող կառավարություն և իշխանություն: Պարտված առաջնորդի հետ որևէ մեկն այլևս հաշվի չի նստում, ադրբեջանական իշխանություններն ամեն օր ծաղրում են ՆիկոլՓաշինյանին և Հայաստանի ժողովրդին, ամեն օր գերեվարում են նոր անձինք, պաշտպանված չեն մեր հայրենյաց սահմանները, ամեն օր նոր տարածքներ են զիջվում: Սա ուղղակի խայտառակություն է և ամոթ մեր ազգի համար:

մանրամասները՝Iravunk.com-ում: 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն