Երևան, 05.08.2021, 11:51,
ՄԱՐԴ ԾՆՎԵԼԸ ԱՐԺԵՔ Է, ՄԱՐԴ ՄՆԱԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼԱշխատանքները կվերսկսվեն՝օգոստոսի 5-ից Բա անհրթիռն ուր ա. հիմա ո՞նց անենք, որ քո ասած դավաճաններին, թիկունքից խփողներին, մեր անմեղ Տղերքի կյանքի ու մեր անդառնալի կորուստների համար բոլոր մեղավոր ՍՐԻԿԱՆԵՐԻՆ, "ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄՈՒՐՃՈՎԴ ՃԶՄԵՍ"...Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է, եւ ուրեմն ինչ էլ որ լինի՝ ՊԻՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ...Հունիսի 25-28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպքԱլիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. ԲաբայանԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

Հաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, ո՞րն է ճիշտ, մարդկանց հույս տալը, երբ ինքդ էլ դրան չես հավատում, թե՞ կոտրել նրանց երազանքները, քանի որ գիտես, որ հետո հնարավոր է ավելի ցավոտ լինի:
Ո՞րն է ավելի ազնիվ: ՉԷ , որ , որքան շատ ես բաձրանում, այնքան ավելի ցավոտ ես ընկնում գետնին, սառը ասֆալտին: Իսկ միգուցե չընկնի: Միգուցե իսկապես հաղթես, և պայքարը անիմաստ չլինի: Կանգնես աշխարհի գագաթին, և ժպտաս բոլոր այն մարդկանց, ովքեր քեզ այդպես էլ չհավատացին…
Ո՞րն է ճիշտ:
Հանձնվելը շատ հեշտ է: Պայքարելը ՝ դժվար: Միշտ էլ կարող ես լինել միջին վիճակագրական մարդ, ով աշխատում է միջին վիճակագրական ինչ-որ հաստատությունում, և ստանում է ամսական ինչ-որ միջին վիճակագրական աշխատավարձ: Դա հեշտ է: Պայքարելը դժվար է: Պայքարելու համար ուժ է պետք, պայքարելու համար մարդիկ են պետք, ովքեր կօգնեն, կողքիդ կլինեն, կհավատան քեզ, հույս կտան, կասեն, որ ճիշտ ես անում: Բայց, հնարավոր է օրերից մի օր դու ընկնես ու կտեսնես այդ մարդկանցից յուրաքանչյուրին և նրանք քեզ ավելի մեծ վատություն դրանից հետո այլևս չեն կարող անել:
Բայց ընկնելուց հետո, դու միշտ էլ կարող ես բարձրանալ: Միշտ էլ կարող ես շարժվել առաջ: Միշտ էլ կարող ես գնալ դեպի հաղթանակ: Անգամ , եթե դու ոչինչ չես հասկանում, թե ինչ է կատարվում: Անգամ, եթե դու փոփոխվում ես, հարցեր ես տալիս ինքդ քեզ և չես կարողանում պատասխան գտնել:
Հիմարություններ են բոլոր այդ հնարքները, չհանձնվելու կոչերն ու մարդիկ, ովքեր քեզ փորձում են օգնել: Նրանք ցանկանում են, որ դու ընկնելուց ավելի ցավոտ գլորվես դեպի անդունդը: Դու կարող ես քո համար ապրել միջին վիճակագրական, հասարակ մի կյանք, միգուցե այն մարդու հետ, ում ողջ կյանքդ կսիրես, իսկ միգուցե միայնակ, կամ էլ ավելի վատ՝ նրա հետ ում չես սիրի: Միևնույնն է, դա կարևոր չէ: Քո կյանքը կանցնի հանգիստ և ամեն ինչ կավարտվի:
Ինչո՞ւ: Չի կարելի ասել, որ ես գիտեմ այս հարցի պատասխանը: Իհարկե չգիտեմ: Գիտեմ ուղղակի, որ հանձնվել երբեք չի կարելի: Չէ, չի կարելի: Ունես երազանք գնա դեպի այն: Գնա այնքան ժամանակ, քանի դեռ չես հասնի: Ընկիր սառը ասֆալտին հազարավոր կիլոմետրեր բարձրությունից, ջարդվիր, կոտրվիր, թող քո հոգին փշուր-փշուր լինի: Հետո կանգնիր: Հավաքիր նրա ամեն մի կտորը , քո լույսը դիր նրա մեջ և շարունակիր առաջ գնալ, քանի որ միայն այդ դեպքում դու կկարողանաս գտնել քո հարցերի պատասխանները: Կկարողանաս հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել:
Ամեն ինչ այնքան հեշտ է, որ անգամ դժվար է պատկերացնել: Կյանքը բարդացնելու կարիք չի զգում: Կյանքը իսկապես ապրելու կարիք է զգում: Անգամ, երբ միայնակ ես: Հասկանում ես, միայնակ ես, ոչ ոք չկա, ցուրտ է, թոքդ չի աշխատում, սիրտդ կամաց-կամաց կանգնում է, ոչ ոք քեզ չի սիրում, չի ընդունում, միևնույնն է, դու հաղթելու ես:
Հաղթելու ես, քանի որ չես հանձնվելու: Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ: Ինչ էլ, որ լինի դու պատրաստ ես հանուն քո երազանքի մահանալ, ապրել, կրկին մահանալ, ու կրկին ապրել:
Հենց դա է կյանքը, պայքար , պարտություն ու հաղթանակ: Իսկ այդ ամենի արժեքը քո երազանքն է, հենց դու ես, քո աշխարհն է…
Բառերն այլևս կարևոր չեն, գործիր, փոխիր, ավելի լավը դարձիր, մի լսիր ոչ մեկին, հավատա, որ դու կհաղթես, հավատա և կհաղթես…ուղղակի չհանձնվես, լսո՞ւմ ես…չհանձնվես…
Եվ թող ձեր երազանքներն իրականություն դառնան…#FAF

May be an image of 2 people, including Lilit Faf և people smiling-ը

 

 

 

Այս մասին, գրել է GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն