Երևան, 29.01.2022, 12:14,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Երևանում կա ևս մեկ Բոինգ-737`գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց կրում է ղազախական պետական գրանցման նիշ. Ճաղարյան

Ավելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է, կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ Բոինգ-737 օդանավը: Ես նշեցի նաև, որ սա ՀՀ ավիացիոն իշխանությունների հանցավոր, միտումնավոր անգործության արդյունք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյան ի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Եվ, որ դրա արդյունքում Հայաստանը ամրագրում է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում», ու կարող է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների:

 

Անցած երկու ամիսների ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան այս հարցին: Ոչ մի օր շունչ քաշելու հնարավորություն չտվեցին այս խաբեության հեղինակներին և իրենց պասիվությամբ նրա իրականացմանը սատարող պետական պաշտոնյաներին:

Բոլորին հասկանալի դարձավ կատարվածի ամբողջ իմաստն ու խորությունը:

Հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը…

Մի խոսքով, մենք` ձեր օգնությամբ, հարգելի լրագրողներ և սիրելի հանրություն, հասանք գլխավոր նպատակին.

-Օդանավը վերադարձվեց Հայաստան,

-Հայաստանը խուսափեց ԱՄՆ հավանական պատժամիջոցներից.

Բայց խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել: Նախ և առաջ` դեռ չի պարզաբանվել, թե ինչպե՞ս այս գործարքը տեղի ունեցավ:

 

Այս ամեն ինչը իրենց ապիկարությամբ ու հանցագործ անգործությամբ սատարած պետական չինովնիկները հպարտությամբ են հայտարարում, որ տեսա՞ք, կարողացանք հետ բերենք: Տեսանք: Տեսանք, որ դա ԱԳՆ չարչարանքի արդյունքում ստացվեց:

Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե ո՞նց այդ առևանգումը հնարավոր դարձավ իրագործել:

Վարչապետի պաշտոնակատարը կբացատրի՞, թե ոնց ու ինչու՞ իր վարչապետ եղած ժամանակ մատների արանքով անգամ չնայեց իր սեղանին դրած, ԱԱԾ հետաքննության ուղարկած Զեկուցագրին, որում բառացիորեն նկարագրված էր այս սցենարը:

Երևանում մի հատ էլ կա այս օդանավից, գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց չգիտես ինչու, կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-…. նիշը: Այդ մեկը չի պատրաստվո՞ւմ Իջևանի վրայով որևէ տեղ, ասենք` Օման, թռչելու: Ու կա՞ գարանտիա, որ սա էլ Թեհրանում վթարային վայրէջք չի կատարելու:

Հիշեցնեմ, որ 2019 թ հուլիսի սկզբին ձեր խոնարհ ծառան ՀՀ ՔԱԿ նախագահի նախկին տեղակալ Արսեն Պողոսյանի հետ համագործակցությամբ կանխեց կեղծ կիրգիզական գրանցմամբ Աէրոբուս-310 օդանավի նմանատիպ առևանգման փորձը…

Դե, հարցեր էլի կան, իհարկե: Բայց այսքանի պատասխանն առ այժմ կբավարարեր ինձ»,- գրել է Ճաղարյանը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն