Երևան, 17.04.2021, 16:36,
ՌԴ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Հայաստանը համարել է Անդրկովկասում առանցքային դաշնակիցՇնորհավորում ենք շնորհաշատ գրող, հրապարակախոս Նարեկ Պապոնց Առաքելյանին Ոնց կարող եք էդքան Անաստված լինել... Հարության գաղափարը ոչ միայն առավոտից երեկո խաչակնքվելն է, այլ ճիշտ ապրելը. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան«Ձեռքները հասավ Ծիծեռնակաբերդին. լավ, էս բիոզանգվածին ո՞ր լաբարատորիաներում են ստանում, էս անհասներին ո՞ր ջերմոցից են «քաղում», ուզում եմ հասկանալ. որ շարունակում են քայքայել Հայի կոդը»Նույնիսկ այս համազգային աղետից հետո, ինչ գլխներին փչում, շարունակում են ասել ու անելՄահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է. առաջիկա շաբաթում սպասվում է կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպք. Գայանե Սահակյան"Աստղիկ" Բժշկական Կենտրոնի Գլխավոր Տնօրեն Ասատուր Ասատրյանը բարձր է պահում Բժշկական Կենտրոնի Պատիվն ու անունը Քաղաքական տոնավաճառն անթույլատրելի է, երբ մեր ֆիզիկական գոյությունը մազից է կախված. Բաբուխանյան«Բա մարդ գա, հասնի վարչապետի աթոռին, ու գողական դառնա՞»...

Հարության գաղափարը ոչ միայն առավոտից երեկո խաչակնքվելն է, այլ ճիշտ ապրելը. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 4-ին նշում է Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, ասել է թե զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված, խաչելություն, մահ եւ հարություն: Այդ օրը բարեւի փոխարեն ողջունում ենք այսպես. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Այն համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Սուրբ Զատկի տոնին առաքելական  բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որը նշանավորում է Մեծ պահքի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Դրան կհաջորդի զատկական սեղանը` հատուկ խորհրդով եւ խորհրդավոր ուտեստներով: 
Տոնի խորհրդի, հոգեւոր կողմի մասին զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:
- Զատիկի նախեւառաջ հավատքի տոնն է, եւ եթե մենք չենք ընդունում Քրիստոսի հրաշափառ հարությունը, կնշանակի մենք ճիշտ քրիստոնեական ճանապարհի վրա չենք, եւ անընկալելի պետք է լինի քրիստոնեություն հասկացողությունը ընդհանրապես: Հարության գաղափարն այն է, որ կյանքը շարունակվում է անկախ ամեն ինչից, ինչպես Աստվածաշունչն է ասում` դրախտը նախ պետք է մեր սրտում ստեղծել: Հոգեւոր փրկություն ստանալու համար մենք պետք է հետեւենք մեր կենցաղավարությանը, մեր ծառայությանը Աստծուն, հայրենիքին եւ եկեղեցուն, մեր հայրական ընտանիքին, աղոթքը ծնողի նկատմամբ: Եթե թվարկածս քրիստոնեական արժեքներով մենք ապրենք, ապա մեր հոգու փրկության գանձերը կդիզենք մեր կենդանության օրոք: Հարության գաղափարը ոչ միայն առավոտից երեկո խաչակնքվելն է, այլ ճիշտ ապրելը, պետք է գործն ու խոսքը համահունչ լինեն, համահունչ եւ ներդաշնակ: 
Հոգեւոր ապրելակերպը շատ կարեւոր է նաեւ անվտանգության համար: Երբ մենք հոգեւոր իմաստով սխալվում ենք, ապա վտանգվում է նաեւ մեր անվտանգությունը: Ճիշտ ապրելակերպի ժամանակ մենք ավելի ենք հզորանում  ավելի ենք միաբանվում: Եթե ճիշտ չենք ապրում, շեղվում ենք ճանապարհից, ուրեն ամբողջը կործանվում է: Դրա վառ ապացույցը մենք տեսանք պատերազմի օրերին: Եվ այսօր Սուրբ Զատիկը գալիս մեզ ասելու, որ առ Աստված հույսով եւ հավատքով ապրելն է ճիշտ, եւ միայն այդ ճանապարհի վրա մենք կկարողանանք կերտել հզոր հայրենիք, եկեղեցի եւ ապագայի նկատմամբ լավատսական տեսլականով:
- Սրբազան, Զատիկի խորհրդանիշներից է նաեւ կարմիր ձուն:
- Ձուն կենդանության, շարունակականութ գաղափարն է, իսկ կարմիր գույնը դա արյան, Հիսուս Քրիստոսի արյան խորհրդանիշն է, որը թափվեց հանուն մարդկության փրկության: Որպեսզի մարդիկ այլեւս չսխալվեն, ապրեն քրիստոնեական արժեքներով: Զատիկ բառը դա զատվել բառից է, ինչը խորհրդանշում է` Քրիստոս զատվեց մահից, ապա քանդելով, ավիրելով դժոխքը հարություն առավ:
- Սրբազան, այն ընտանիքները ովքեր ննջեցյալներ ունեն, ձուն չեն ներկում, եւ առհասարակ, միայն մեռելոցով են սահմանափակվում: Այդպե՞ս է պետք վարվել:
- Քրիստոսի հրաշափառ հարությունը միայն կենդանի մարդկանց համար չէ, դա բոլորի համար է: Մեր եկեղեցու հայրեը շատ խելոք են եղել եւ շատ ճիշտ են  որոշումներ կայացնել: Նկատի ունեմ այն առումով, որ Հարությանը տոնը տոնում ենք, ապա հաջորդ օրը հիշում մեր ննջեցյալներինª նրանց փոխանցելով Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Կուզենայի, որ մենք ճիշտ հասկանանք, որ Հարության տոնը մայիսի 1 չէ, հունվարի 1 չէ, այն համընդհանուր քրիստոնեական տոն է:
- Ունե՞ք պատգամ մեր քրիստոնյա ժողովրդին:
- Ուզում եմ իրապես ավետիսով ապրենք, իրական քրիստոնեական արժեքներով: Շնորհավորում եմ բոլորիս, անկախ իրավիճակից, թող Աստված օրհնի բոլորիս, իշխանավորներին իմաստություն, զինվորիներին ուժ ու կարողություն, որպեսզ կարողանանք մեր երկիրը ծաղկեցնենք եւ Քրիստոսի հրաշափառ Հարությամբ ներենք մեկս մյուսին: Որպեսզի Տերն էլ ների մեր ե՛ւ խոստանված ե՛ւ թաքուն պահված մեղքերը, որպեսզի մաքրամքուր հոգով կարողանաք ընդունել Քրիստոսի հրաշափառ ավետիսը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com 

 
 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն