էՍՍԵ."Իմ առջեւ հպարտությամբ վեր է խոյանում խոշոր ու տգեղ աղբաման կոչվածը, որը կռվախնձոր է դարձել աղբը քրքրող ծերուկի ու մի շրջմոլիկի համար. ֆիդայինի հագուստով, ու սիրտս մղկտում է… հայրենիքի պաշտպան է եղել"

Հայացք՝հեռվից:
Հեղինակն այս էսսեն գրել է դեռեւս 1990-ականներից հետո…
Խավար է, սարսափազդու ու անհուսադրող խավար:Չորս կողմս գորշություն է.մոմի ու նավթավառի տհաճ հոտ: Դեղահաբ եմ փնտրում ու մի բաժակ ջուր: Թվում է, ուր որ է սիրտս կանգ է առնելու: Ուզում եմ հավաքել մտքերս, կենտրոնանալ,ինչ -որ չի ստացվում:Այս ինչ հեքիաթ է պտտվում հիշողությանս մեջ, եւ ով է այն պատմում մարդկային բարեկեցիկ կյանքի մասին, երբ իրականում ցրտից դողացող ձեռքս չի կարողանում բռնել անգամ իմ բաժին հացի կտրոնը: Խարխափելով մի կերպ գտնում եմ տան դուռը ու դուրս նետվում փողոց:Մի սոված ու վտիտ մարդ երերալով քարշ է տալիս մարմին կոչվածը, չտարբերելով իրարից անգամ մայթեզրն ու փողոցը: " Դու ո՞վ ես" գոռում է դիմացից եկող շքեղ ջիպի կլորիկ դեմքով վարորդը: "Քեզ տեսնողը կասի սաղ աշխարհում սով ա.արա' ". ..
Գուցե դու էլ՝ այդ սովի պատճառն ես, վտիտի փոխարեն պատսախանում եմ ես: Բայց, մեկ է.ձայնս չի հասնում նրան: Փորձում եմ շարժվել առաջ: Իմ առջեւ հպարտությամբ վեր է խոյանում խոշոր ու տգեղ աղբաման կոչվածը, որը կռվախնձոր է դարձել աղբը քրքրող ծերուկի ու մի շրջմոլիկի համար. ֆիդայինի հագուստով, ու սիրտս մղկտում է… հայրենիքի պաշտպան է եղել: Տեսնես ինչի՞ համար են կռվում,ախր մի կարգին աղբ էլ չկա: Մի կին եռանդով քարշ է տալիս կացնահարված ծառի ճյուղերը: "Ասենք թե էսօր էլ տաքացանք,բա վաղը ի՞նչ եք անելու, բա էն շոգ ամռանը ո՞ւր եք գնալու "ձայնում են անտեր մնացած ծառի կոճղերը" :
"Չէ”, հարկավոր է փախչել այստեղից. գտնել մեկին, պատմել մեր ցավը, գուցե մի ճար անեն: Ու ես քայլերս ուղղում եմ դեպի խորհրդարան:Այստեղ կրկին անակնկալ է սպասվում: Ինձ դիմավորում են անտեր մնացած մարդկային զգացմունքները . խիղճը ,սերը,պատիվը, հայրենասիրությունը, բարին,ճշմարիտը: Բոլորը կարծես խոսքները մեկ արած լքել են պատգամավորների մարմիններն ու հոգիները: "Այս ի՞նչ մղձավանջ է իմ երկրում.ետեւում մարդիկ անօգնական,խաբված ու անզոր ' առջեվում' անհոգի պաշտոնյաներ' իրենց անուս ցեղակիցներով ու հետնորդներով:
Սա Սիրադեղյանն է՝ Վանոն, սա Արարկցյանն է՝ Բաբոն,սա Սահակյանն է՝ Արոն...Փորձում եմ մի կերպ բացել աչքերս. Ականջիս է հասնում հեռուստացույցից եկող հաղորդավարուհու տխուր ձայնը,որ ազդարարում է օրվա վերջին լուրը՝Լեւոն Տեր Պետրոսյանի վերադարձը:Կարծես մարում են վերջին հույսերս: Էկրանի վրա ուրախությունից խելագարված մարդկային ամբոխ եմ տեսնում. ցնծում ու ցնծում են բոլորը: Միաբերան "Փրկիչ" Առաջնորդ" են աղաղակում: Հեռվում Լեւոնը նենգ քրքջում է," ես կորել եմ, ես ետ չեմ գա,բայց կգա իմ որդին": -Տեսնես այդ որտե՞ղ էր կորել, ու հիմա էլ վերադառնում է: Ո'չ մարտական դաշտում կար, ո'չ մարզական,ոչ էլ հայկական: Պարզվում է՝ անտեսանելի դաշտ էլ կա. որտեղ սարդամարդը ադամարդու համար նոր արյունալի սարդոստայն է հյուսում: Հեռվում ինչ- որ բարձունքի վրա անթիվ անհամար շիրիմներ եմ տեսնում, մեր որդիներինը…սոսկում եմ: Տեսնում եմ հոգեխանգարված մեկին,ով ձեռքերն ու մարմինը արյունով թաթախված՝ հրճվում ու զմայլվում է այդ շիրիմներով: Բայց չէ',չէ' նա Լեւոնը չէ, նա կարծես երիտասարդ է,երեւի իրոք Լեւոնի որդին է… Բայց ինչու է երկգլխանի. նայում է մարդկանց՝ կարծես հրեշտակ լինի. շրջվում է մեջքով' հրեշ է դառնում' գիշատիչ:Մի հավատացեք նրան մարդի'կ, նա կսպանի մեր զավակներին...
Սարսափահար վեր եմ թռչում ու հասկանում,որ տեսել եմ կյանքիս ամենաահարկու ու ամենատխուր երազը: Զգոն եղե'ք մարդիկ:Այդ դաժան իրականության մեջ,որ ապրում էինք ,երազ դարձավ:Աստված մի արասցե, այդ երազն էլ հանկարծ իրականություն դառնա:
Հեղինակ՝ Սուսաննա
Բուլղադարյան