Երևան, 05.08.2021, 11:28,
ՄԱՐԴ ԾՆՎԵԼԸ ԱՐԺԵՔ Է, ՄԱՐԴ ՄՆԱԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼԱշխատանքները կվերսկսվեն՝օգոստոսի 5-ից Բա անհրթիռն ուր ա. հիմա ո՞նց անենք, որ քո ասած դավաճաններին, թիկունքից խփողներին, մեր անմեղ Տղերքի կյանքի ու մեր անդառնալի կորուստների համար բոլոր մեղավոր ՍՐԻԿԱՆԵՐԻՆ, "ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄՈՒՐՃՈՎԴ ՃԶՄԵՍ"...Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է, եւ ուրեմն ինչ էլ որ լինի՝ ՊԻՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ...Հունիսի 25-28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպքԱլիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. ԲաբայանԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ...Հայուհի Սուսաննա Ղազարյան

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ...

Նվիրված է Սփյուռքում ապրող իմ պայծառ Հարազատին

Նստած պռնկին լայն ճանապարհի՝
Անթարթ նայում եմ լուսավոր հեռուն,
Այնտեղ լեռներ են՝ նման դարերի,
Այնտեղ իմ սիրտն է թրթռում, թևում։

Այնտեղ արևը ուրիշ գույն ունի,
Եվ ուրիշ կերպ է այգը արթնանում,
Ոսկե-ծիրանի թիկնոցը ուսին՝
Շրջում է հանդում ու անդաստանում։

Այնտեղ իմ սերը ուրիշ համ ունի՝
Հայրենաբաղձ է ու հայրենականչ,
Հողն իր մեջ այդքան անուշ բույր չունի,
Չունի քաղցրահուշ կարոտների կանչ։

Նստած պռնկին մեծ ճանապարհի՝
Հանդարտ նայում եմ լուսաշող հեռուն,
Սիրտս կանչում է՝ եղբայր իմ, արի',
Որ գնանք շուտով մեր հայրենի տուն։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն