Որդուն փնտրող հայրը՝ ինձ հույս էր տալիս, որ մի օր որդին հետ է գալու

ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ՖԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.

Դուք տեսել եք ամիսներով միակ որդուն փնտրող ծնողի, նայել եք նրա աչքերին, տեսել եք հաղթանդամ տղամարդու, ով ցավից մի բուռ է դարձել, նայել եք այն հոր աչքերին, ով հույս է տածում, որ որդին՝ 25-ամյա գորիսեցի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ գերեվարվածների մեջ կլինի, որ որդին չի զոհվել...
Պատվախնդիր սյունեցի հայրիկը՝ այսօր ինձ մոտ էր եկել, ես տեսել եմ, լսել եմ մեր ՀԵՐՈՍԻ հայրիկին, բայց չեմ կարողացել բառեր գտնել ու հուսադրել որդուն փնտրող հայրիկին, չեմ կարողացել աչքերին նայել, չեմ կարողացել արցունքներս զսպել, երբ որդուն փնտրող հայրը ամուր սեղմել էր ձեռքս՝ ինձ հույս տալով, որ մի օր որդու հետ է գալու ինձ տեսնելու

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն