Երևան, 05.08.2021, 13:12,
ՄԱՐԴ ԾՆՎԵԼԸ ԱՐԺԵՔ Է, ՄԱՐԴ ՄՆԱԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼԱշխատանքները կվերսկսվեն՝օգոստոսի 5-ից Բա անհրթիռն ուր ա. հիմա ո՞նց անենք, որ քո ասած դավաճաններին, թիկունքից խփողներին, մեր անմեղ Տղերքի կյանքի ու մեր անդառնալի կորուստների համար բոլոր մեղավոր ՍՐԻԿԱՆԵՐԻՆ, "ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄՈՒՐՃՈՎԴ ՃԶՄԵՍ"...Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է, եւ ուրեմն ինչ էլ որ լինի՝ ՊԻՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ...Հունիսի 25-28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպքԱլիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. ԲաբայանԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը վերացվել է. նախարար

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը վերացվել է. նախարար

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելք վերացվել է։ ՀՀ արդաչադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի էջում գրել է.«Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը: Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը»։

Նախարարը նշել է, որ ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:

«Հիշեցնեմ, որ տեսակցությունները սահմանափակվել էին համավարակի ռիսկով պայմանավորված։ Ի ուրախություն բոլորիս, համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում, ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։ Տեղեկացնեմ նաև, որ իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով», - նշել է Բադասյանը։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն