Վիտամին C-ն և ցինկը չեն նվազեցնում կորոնավիրուսի ախտանշանները. ուսումնասիրություն

Հրապարակվել են երկու վիտամինների ազդեցության կլինիկական փորձարկումների արդյունքները, որոնց համաձայն՝ C վիտամինն ու ցինկն ընդհանրապես օգտակար չեն «Քովիդ-19»-ով վարակվածների բուժման համար, անգամ մեծ չափաբաժնով ընդունելիս:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, այս եզրակացման մասին հայտնել են Ջոն Հոփքինսի անվան կենտրոնի և Հյուսթոնի Մեթոդաբանության կենտրոնի մասնագետները:

Նրանց խոսքով՝ անկախ տարածված տեսակետին, թե այս երկու վիտամիններն օգնում են հիվանդությունը հեշտ հաղթահարել, ճիշտ չէ:

«Ցավոք սրտի, այդ երկու հավելանյութերը չեն կարողացել արդարացնել ակնկալիքները: Մեծ չափաբաժնով ցինկը կամ ասկորբաթթուն (վիտամին C) չեն նվազեցնում SARS-CoV-2-ի ախտանշանները»,- ասել է Քլիվլենդի հիվանդանոցի սրտաբանը, որը հետազոտությունն անցկացրած թիմի անդամ է:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն