Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողո վրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ

« Ինձ համար բացարձակ միեւնույնն է, թե ես ում եմ բուժում. ես բուժում եմ Աստծո արարածի, անկախ նրա քաղաքական, կրոնական, սեռական պատկանելիությունից: Ես բժիշկ եմ, եւ բժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն: Սակայն, իմ մասնագիտությունից դուրս, որպես մտավորական, որպես քաղաքացի, ես չեմ կարող չտեսնել, չգնահատել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողովրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների»,-անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, այս մասին «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում ասել է  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության եւ Օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԸ, ընդգծելով.

-Պատահական չէր, որ դեռեւս նախորդ տարի, բնավ չցանկանալով մտնել քաղաքականություն, ստիպված էի քաղաքական արձագանք տալ ստեղծված իրավիճակին` հոդված հրապարակելով: Այսօր մեզ մոտ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ, այսպես ասած, վերեւները չեն կարող, ներքեւները չեն ուզում:

Մանրամասն զրույցը դիտելու համար անցեք հղումով

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն