ԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, գյումրեցիների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է շարժման մարզային այցելություններին` նշելով. «Պարզվեց՝ մի պոռթկումով հարցը չի լուծվում, և դա նշանակում է՝ շարժումն իր դիրքորոշումները պետք է բացատրի ժողովրդին»։
Անդրադառնալով Ազատանում ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժեր» անվանելուն` Վազգեն Մանուկյանն ասաց․ «Հա ասել եմ։ Ինչ ասել եմ, ասել եմ»։

Հ.Գ


Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու հորջորջվածը՝ այլեւս հատում է բոլոր կարմիր գծերը:

Չէ, ծերուկն իսկապես անտանելի է դառնում...
Փաստորեն ԱՍՈՒՆԻ ԵՒ ԱՆԱՍՈՒՆԻ ԳԾԵՐ ՔԱՇԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՓ ՆԵՏՎԱԾ ՍՈՒՅՆ ԱՆՀԱՂՈՐԴԸ , որ ԱՅԼԵՒՍ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ԿՈԾԿԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ «ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ժամկետի ԳՈՐԾԱԿԻՑԸ, հերթական անգամ գործի է դրել «ՄՈՒՍԿՈՒԼՆԵՐԸ ». հիմա էլ Ազատանում ճանապարհը փակած քաղաքացիներին անվանելով բոմժեր...

Հաշվի առնելով Մանուկյանի սպիտակ մազերն ու մեծահասակ լինելու հանգամանքը, իհարկե չէի ցանկանա այսպես արձագանքել...
բայց այս դեպքում, թերեւս պետք է գործի՝խոտորնակին խոտորնակ սկզբունքը:

ԲՈՄԺԸ դուք եք՝ վազգեն մանուկյա՛ն: Որ ամիսներ շարունակ ըստ էության որպես ԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ՝ չեք կարողանում ձեր տեղը գտնել քաղաքական օլիմպում:

Երկրորդ՝ԲՈՄԺԸ դա կարգավիճակ է... եւ  եթե մեր հասարակության մեջ էլ, ցավոք սրտի կան այդպիսի կարգավիճակ ունեցողներ, ապա այդտեղ մեղքի բաժին ունես նաեւ դո՛ւ, ու քեզ հաջորդողները...որոոնցից շատերը, հենց բոմժի կարգավիճակով ու կարկատաններով եկան իշխանության, ու ժողովրդի մի մասին դարձրին քո ասած՝ ԲՈՄԺԸ...
Ու դուք հիմա իրապես ԷՆՔԱՆ ԲՈՄԺ ԵՔ ու ԱՂՔԱՏ, որ անհայտ ծագումնաբանությամբ փողերից բացի՝ որիշ ոչինչ չունեք: Այնպես որ, ԿՐԿՆԱԿԻ ՑԱՎԱԼԻ ՈՒ ԱՄՈԹԱԼԻ Է, ՙ երբ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԴԵՌ ՀԱՆԴԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԱՄԵՋ ԴՈՒՐՍ ԱՅՆՊԻՍԻ ԲՈՄԺԵՐԸ, ովքեր լքված են բարոյապես:

Հ. Գ2

Եւ ի դեպ. էն որ Հայաստանում աշխատում էիք որպես Հանրային խորհրդի նախագահ, բա էն ժամանակ չէի՞ք լսում ընտրությունից-ընտրություն ընտրակաշառք, չիր ու չամիչ բաժանելու մասին... բա ինչի՞ չէիք ասում, որ գումար բաժանողները ԲՈՄԺԵՐ են...

Դուխդ չէր հերիքո՞ւմ, լավ չէի՞ր լսում...թե՞ համ լավ լսում էիր, համ տեսնում...ուղղակի քեզ հենց դրա համար էին բերել՝ որ ոչ տեսնեիր, ոչ էլ լսեիր...


Ով՝ով , գոնե դու լռիր:
Բա Ձեզ ինչ կերպ պետք էր բնորոշել , ու պիտակավորել, երբ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՁԵՐՈՆՔ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՆ ԷԻՆ ՓԱԿՈՒՄ, ՈՒ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԱՄԱՍՈՒԴ անում: Հը՞...

Ի՞նչ էիք դուք այդ ժամանակ՝ սովորական քիլերնե՞ր, թե՞ բարոյալքված ու խելագարված բոմժեր...
Տառապած, իմ հայ ժողովուրդ...

Տպավորությունն այնպիսին ա. որ քեզ «ԶԱՏԱՎԻՏՈՎ» ԵՆ ԲԵՐԵԼ Մանուկյա՛ն, ու դու անում ես ամեն բան. մարդ ես՝ ժողովուրդը քեզ հանկարծ լուրջ չընդունի...
Ստացվում է,  դու «ապստամբում» ես ոչ թե Նիկոլի, այլ ժողովրդի դեմ Մանուկյա՛ն:

ՍԹԱՓՎԻ՛Ր, ՄԱՆՈՒԿՅԱՆ...

Դե էլ չասեմ, որ ճանապարհ փակելու ավանդույթն էլ իր հետ բերեց Նիկոլը: Ու մինչ երեք տարի շարունակ, ՀՀ-ում ճանապարհներ էին բացվում ու փակվում. արնախում ազերին զինվում էր...

 

 

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն