Պատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրել

ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ ՖԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.

Պատերազմը ցավեցրեց, շատ ցավեցրեց, երանի չտեսնեի այն ինչ տեսել ու զգացել եմ Արցախում՝ պատերազմի օրերին...Ու սուտ է, թե ժամանակը կբուժի պատերազմի ցավը: Այն չի սպիացնում վերքերը, պարզապես վիրակապով փակում է… Բայց ժամանակ առ ժամանակ վիրակապն ընկնում է, իսկ սառը օդը, հասնելով վերքին, նոր ցավ է տալիս… Ժամանակը վատ բժիշկ է… Այն ստիպում է մոռանալ հին վերքերի ցավը` պատճառելով նոր ու նոր ցավ…
Բայց պատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրել: Պատերազմը սովորեցրեց, որ պետք է լինել այնքան ուժեղ, որ թշնամին չհանդգնի հայացք նետել քո ուղղությամբ...

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն