Քարտեզագրման աշխատանքներ են իրականացնելիս եղել, ձեռքի հետ էլ փորձել առաջ գալ.Ինչ կատարվել իրականում Տեղ գյուղում. Մանրամասնում է համայնքապետը Հանդիպում 3 Դեկտեմբեր, 2020 15:34

Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել, բայց հայկական կողմի հրամանատարական կազմի բացատրական աշխատանքների արդյունքում հաջողվել է նրանց հետ ուղարկել իրենց տարածք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Տեղ համայնքի համայնքապետ Ներսես Շադունցը, ընդգծելով.
-Բանն այն է, որ մեր համայնքին անմիջապես մոտ Բերձորի համայնքներից մեկն է, որը անցել հակառակորդի տիրապետության ներքո: Քարտեզագրման աշխատանքներ են իրականացնելիս եղել եւ ձեռքի հետ էլ փորձել առաջ գալ:
Մեր հրամանատարը` իրենց լեզվով խոսել գիտի, մոտեցել է բացատրել է, որ սա մեր սահմանն է, մի քանի րոպե է տեւել, հետո վերադարձել են իրենց դիրքեր:
Հույս ունենք, որ այլեւս հետ չեն վերադառնա, որովհետեւ սյունեցիները մի կիլոմետր անգամ հետ չեն կանգնի` դա մենք նրանց էլ ենք ասել: