Երևան, 24.01.2021, 03:18,
Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողո վրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՎլադիմիր Գասպարյանն ուղեղի կաթված է ստացելԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրելՑոփ ու շվայտ կյանքով ապրող գեներալներդ, հաստատ Ռոքֆելլերի ժառանգները չէիք.Մեղավորը դուք եք ու Ձեր կնքահայրերըՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա.Տիգրան ԱբրահամյանՎլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չունեցող իշխանության պաշտոնները. Հայկ Բաբուխանյան

Այսօր հրապարակվել է «Հայրենիքի փրկության» շարժման այն հայտարարությունը, որ 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւավորելով «Հայրենիքի փրկության շարժում», նրանք հանդես են գալիս  վարչապետի միասնական թեկնածուով ի դեմս` Վազգեն Մանուկյանի:
 Այս կապակցությամբ  մենք դիմեցեինք  17 կուսակցություններից մեկի` «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին: 

- Պարոն Բաբուխանյան, ինչո՞վ է պայմանավորված «Հայրենիքի փրկության շարժում» ձեւավորելը, եւ ովքե՞ր են կազմում շարժման խորհուրդը:

- Նոր եմ տեղեկանում այդպիսի շարժում ձեւավորելու մասին, եւ, պատկերացում չունեմ թե ովքեր են այդ շարժման ղեկավարները ովքեր են:

-«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւավորելով Հայրենիքի փրկության շարժում:

 -Գուցե դա այլ 17 կուսակցությունների խորհուրդն է, որի մեջ մենք չենք մասնակցում:

-Ինչո՞ւ հենց այս պահին   է հնչել 17 կուսակցությունների միասնական թեկնածուի անունը եւ  ինչից ելնելով է ընտրությունը կանգ առել Վազգեն Մանուկյանի վրա, քանի որ մինչ այդ մի շարք անուններ էին շրջանառվում:

-  ՍԻՄ կուսակցությունը  լինելով 17 կուսակցությունների ֆորմատի  մեջ, սակայն չի մասնակցել  ձեր նշած որոշման կայացմանը: Եթե իրոք կա այդպիսի որոշում, ապա այն կայացվել է առանց մեզ եւ մենք այդ որոշման համար որեւէ պատասխանատվություն չենք կրում: Ավելին,  կարծես թե կար պայմանավորվածություն անձերի անուններ չտալ: Թե ով եւ երբ է փոխել այդ պայմանավորվածությունը չեմ կարող ասել:

- Այդ դեպքում ինչպե՞ս է հայտարարությունը ներկայացվում 17 կուսակցությունների անունից:

- Նույնպես չեմ կարող ասել, քանի որ  այդ որոշումից տեղեկացված չեմ: Գուցե կա 17 կուսակցությունների մեկ այլ ֆորմատ, այլ կազմով: Բանն այն է, որ այս ընթացքում որոշ կուսակցություններ դուրս են եկել,  այլ կուսակցություններ միացել: Համենայնդեպս,  հստակ ցուցակ, թե որ կուսակցություններ են ներկա փուլում «17-ի» ֆորմատի մեջ կարծես թե չկա: 

- Իսկ ՍԻՄ-ը շարունակո՞ւմ է մնալ 17 կուսակցությունների ֆորմատի մեջ:

- Մենք պատասխանատու ենք  այն  համատեղ հայտարարությունների  եւ գործողությունների համար, որոնց տվել ենք մեր հավանությունը: Մասնավորապես մենք  պնդում ենք, որ Փաշինյանը  եւ իր թիմը պետք է հրաժարական տան եւ որ պետք է շատ արագ անցկացվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Մենք  շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ պետք է ստեղծվեր «Ազգային փրկության  կոմիտե», որը  այդպես էլ չստեղծվեց: Մեր կարծիքով այդ կոմիտեն պետք է բաղկացած լիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած 17 կուսակցությունների ներկայացուցիչներից եւ հանրային հեղինակություն, մասնագիտական եւ միջազգային ճանաչում ունեցող անհատներից, ունենար իր աշխատանքային կանոնակարգը, հաստատված ճանապարհային քարտեզը եւ այլն: Եթե ինչ-որ տեղ որոշել են լուծարել մինչ այժմ գործող 17  կուսակցությունների ֆորմատը,  ստեղծելով «Հայրենիքի փրկության շարժում», մեզ համար անհայտ կերպով նույնիսկ հասցրել են ձեւավորել այդ շարժման խորհուրդ, ապա հարցը պետք է ուղղել համապատասխան հասցեատիրոջը: ՍԻՄ-ը մինչ օրս եղել է «17»-ի ֆորմատի մեջ:

- Այսպիսով Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ եք Վազգեն Մանուկյանի թեկնածությանը:

- Մեծ հարգանք ունենալով պրն. Մանուկյանի հանդեպ, եւ ճանաչելով նրան 1988թ.-ից, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մենք ո՛չ կողմ ենք, ո՛չ էլ դեմ ենք: Մենք այդ հարցը պարզապես չենք քննարկել: Ընդ որում, մենք չենք քննարկել ոչ մի  անձնական հարց: Նման հարց քննարկելուց առաջ պետք է հասկանալ, թե  այս կամ այն  վարչապետի թեկնածուն  ի՞նչ կաբինետով է գալիս, ինչպիս՞ի ծրագրով, ինչպիսի՞ ճանապարհային քարտեզով, արդյո՞ք պատրաստ է նա պատասխանատվության ենթարկել Փաշինյանի հանցավոր ռեժիմի պարագլուխներին, արդյո՞ք  իր տեղում մնալու է Արմեն Սարգսյանը եւ նման բազմաթիվ հարցեր:

Եվ վերջապես,  դեռեւս լուծված չէ հիմնական հարցը` Նիկոլի հրաժարականը, եւ ինչ իմաստ ունի այսօր  բաժանել գոյություն չունեցող ապագա իշխանության պաշտոնները: Երբ որ մենք կհասնենք մեր հիմնական նպատակին` Նիկոլի հրաժարականին, այն ժամանակ էլ  պետք է քննարկել կոնկրետ թեկնածուների հարցը, որոնք  կկարողանան իրականացնել ամբողջական իշխանափոխության ճանապարհային քարտեզը: Շատ կարեւոր է նաեւ, որ ապագա կառավարությունը անկախ նրանից` անունը կդնենք անցումայնին, թե ոչ, կկարողանա լուծել երկրի առջեւ դրված կարեւորագույն  եւ հրատապ խնդիրները: Այդ առումով կարեւոր է, որ ապագա վարչապետը ունենա վստահության  պաշար Ռուսաստանի Դաշնությունում:  

- Այդ դեպքում որո՞նք են լինելու ՍԻՄ կուսակցության  հետագա քայլերը:

- Մեր կուսակցությունը դեռեւս  մինչեւ պատերազմի սկիզբը` սեպտեմբերի 18-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջվում էր Նիկոլի հրաժարականը: Ինչպես նաեւ բազմաթիվ հարցեր էին բարձրացվում եւ ուղենշվում դրանց լուծման ճանապարհները: ՍԻՄ-ը ունի իր քաղաքական օրակարգը եւ մենք  այդ օրակարգը իրականացնելու ճանապարհին  համագործակցում ենք ինչպես  «17-ի ֆորմատում» գտնվող, այդպես էլ`  այդ ֆորմատից դուրս գործող բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ:  

Ա.Հակոբյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն