Երևան, 24.01.2021, 03:17,
Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողո վրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՎլադիմիր Գասպարյանն ուղեղի կաթված է ստացելԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրելՑոփ ու շվայտ կյանքով ապրող գեներալներդ, հաստատ Ռոքֆելլերի ժառանգները չէիք.Մեղավորը դուք եք ու Ձեր կնքահայրերըՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա.Տիգրան ԱբրահամյանՎլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Սերժանտը կրակի տակից փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք․ ճանաչենք մեր հերոսներին

Պաշտպանության բանակը սխրագործություններով աչքի ընկած նոր հերոսների անուններ է հրապարակել. «Նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավ-արևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ:
     Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա:
     Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ կամազ էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը:
     Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:
     Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:
     Հարավային հատվածում, թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:
     Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք:
     Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:
     Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը:
     Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը:
     Փառք մեր հերոսներին»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն