Երևան, 24.01.2021, 03:16,
Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողո վրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՎլադիմիր Գասպարյանն ուղեղի կաթված է ստացելԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրելՑոփ ու շվայտ կյանքով ապրող գեներալներդ, հաստատ Ռոքֆելլերի ժառանգները չէիք.Մեղավորը դուք եք ու Ձեր կնքահայրերըՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա.Տիգրան ԱբրահամյանՎլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Ծանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են ՀՀ ապագան

Արտագաղթի ուրվականը կրկին շրջում է Հայոց աշխարհում, իսկ ժողովրդագրական աղետը վաղուց չոքել է մեր դռանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Վերջին պատերազմում ծանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են նաև Հայաստանի Հանրապետության ապագան։ Այլևս Արցախի հարցը չէ, այլ մեր մի բուռ Հայրենիքի։ Բազում ինչուներ պատասխաններ են ուզում։ Շատեր կորցրել են հույսը, հավատը և լավատեսությունը, անիմաստ են համարում իրենց ապրած կյանքի վերջին տասնամյակներն ու զոհողությունները։

Որոշ հատված էլ ապրում է այնպես ասես որևէ բան չի պատահել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Ինձ սարսափեցնում է հատկապես մարդկանց արտագաղթելու ցանկությունը․ ո՛չ արդարացնում եմ, ո՛չ էլ մեղադրում․․․․։ Վերջին օրերին շատերից եմ լսում, որ սպասում են սահմանների բացմանը։ Ճանաչածս մարդիկ Հայաստանում բիզնեսներ ունեն, կայուն աշխատանք և ապրելու խնդիր չունեն․․․։ Բայց նրանք էլ են հուսալքված, իրենց զավակների ապագան այլևս Հայրենիքում չեն տեսնում։

Պարզից էլ պարզ է, որ այս ամենից հետո սին խոստումներով կամ բարձրագոչ հայտարարություններով երկիրը կամ մարդկանց հնարավոր չէ պահել։ Մեզ պետք են այնպիսի մարդիկ, որոնք իրենց նախանձախնդրությամբ և ոչ ստանդարտ լուծումներով կկարողանան երկիրն այս անդունդից հանել և մարդկանց հույս ներշնչել ապագայի հանդեպ։

Իսկ այդ հույսը կարող է արտագաղթելու ցանկություն ունեցողներից շատերին մտափոխել։ Արտագաղթը գուցե լուծում է անձնական տեսանյունից, բայց ողբերգություն՝ ազգի համար։ Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը։ Աստված պահապան լինի ամենքիս», - գրել է հոգևորականը։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն