Բարերար Հրաչյա Պողսյանի արած գործերն ու մեծ նվիրումը մշտապես իր նպաստն է ունենալու երկու ժողովուրդների եղբայրության ամրապնդման գործում.Video

Երևան քաղաքի Մոսկվայի տանը, այսօր, հունիսի 20-ին շ «Սիրով դեպի Հայաստանն ու Ռուսաստանը» ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ Հայրենական Մեծ Պատերազմի սկզբին նվիրված ցուցադրություն: Ցուցահանդեսն անցկացվում էր Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Այս ցուցադրությունը լուսանկարների միջոցով պատմում էր Հայաստանի զավակ և Ռուսաստանի քաղաքացի, հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին: Քանզի բարերարը Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վետերանների և շրջափակված Լենինգրադի բնակիչների մի շարք կազմակերպությունների պատվավոր անդամ է, պատերազմի թեման նրան շատ հոգեհարազատ է: Այդ իսկ պատճառով, Մեծ Հայրենականի սկզբին նվիրված ցուցադրության շրջանակում կներկայացվի շրջափակված Լենինգրադի կյանքը պատկերող արխիվային շուրջ 50 լուսանկար:
Իսկ հիմնական ցուցադրությունը ներառում է լուսանկարչական ավելի քան 200 աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլղոլիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում և Վրաստանում Հրաչյա Պողոսյանի իրականացրած բարեգործական գործունեության մասին:
Այդ գործունեությունը ներառում է հոգևոր, մշակութային և պատմական նշանակության 80-ից ավելի օբյեկտների ստեղծում: Նրա ջանքերով հրատարակվել են տասնյակ գրքեր և պարբերականներ, նկարահանվել վավերագրական ֆիլմեր: Նրա ջանքերով կանգնեցված հուշարձաններից 24-ը նվիրված են Մեծ Հայրենականի էջերին և հերոսներին, 6-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակին: Նրա գործունեությունն ընդգրկում է Հայաստանի և Ռուսաստանի հազարամյա պատմությունը:
Ցուցահանդեսի պատվավոր հյուրերի թվում էին ՀՀ Սփյուռքի նախարարության, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՀ Պաշտպանության նախախարի խորհրդական Մուրազ Սարգսյանը, վետերաններ եւ շրջափակված Լենինգրադի բնակիչներ, , ինչպես նաեւ զինվորական նվագախումբ:

Միջոցոռման շրջանակում ցուցադրվեց նաեւ «Թռչելու եւ կռվելու համար ծնվածը» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Խորհրդային Միության առաջին կրկնակի հերոս, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Գրիգորի Կրավչենկոյին, որտեղ ներկայացված էր այն մասին, թե ինչպես է այսօր, սրտացավ մարդկանց շնորհիվ, պահպանվում նրա հիշատակը հերոսի զոհվելու վայրում՝ Լենինգրադի մարզում:
Ֆիլմը ստեղծվել է Հրաչյա Պողոսյանի միջոցներով եւ նախաձեռնությամբ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աջակցությամբ:
Ժապավենը մի շարք կինոփառատոնների դափնեկիր է:
Ֆիլմ ի ավարտից հետո, որն իսկապես վաղվա ու այսօրվա սերնդի համար մի ամբողջ պատմություն է, ներկաների համար եւս մեկ անգամ առիթ հանդիասացավ բարձրաձայնելու՝ Հրաչյա Պողոսյանի տարիների կատարած լուրջ աշխատանքի ու հայրենանվեր գործունեության մասին, ում շնորհիվ նույնպես մշտապես ամուր հիմքերի վրա է դրված եղել հայ-ռուսական բարեկամական կամուրջը:
Ու ինչպես նկատեց ներկաներից մեկը՝Հրաչյա Պողսյանը խաղաղության ու բարեկամության այն դեսպանն է, որի արած գործերն ու մեծ նվիրումը մշտապես իր նպաստն է ունենալու երկու ժողովուրդների ամուր բարեկամության ու եղբայրության ամրապնդման գործում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն