Երևան, 24.01.2021, 04:27,
Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողո վրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՎլադիմիր Գասպարյանն ուղեղի կաթված է ստացելԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրելՑոփ ու շվայտ կյանքով ապրող գեներալներդ, հաստատ Ռոքֆելլերի ժառանգները չէիք.Մեղավորը դուք եք ու Ձեր կնքահայրերըՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա.Տիգրան ԱբրահամյանՎլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Այս պատերազմը դեռ ծանր հետևանք է թողնելու Ադբեջանի վրա, լինելու է ծանր տնտեսական ճգնաժամ, ապրելակերպի վատթարացում, դրանից ելնելով՝ ներքին բնակչության զայրութի պոռթկում

Արցախաադրբեջանական պատերազմը և միջազգային հանրության դերը


Արդեն մեկ ամսից ավել, սկսած սեպտեմբերի 27-ից, ընթանում է արցախաադրբեջանական սահմանի երկայնքով ագրեսիվ պատերազմը: Հայաստանը ներքաշվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կազմակերպված հիբրիդային պատերազմի մեջ, և Հայոց բանակը դիմադրում է ադրբեջանակաթուրքատեռորիստական խմբավորմանը: Բացի Ադրբեջանի բանակից՝ ռազմաճակատում կռվում են նաև վարձու սիրիացի ահաբեկիչ զինյալներ հայերի դեմ: Այդ ահաբեկիչների ներգրավվումը Ադրբեջան եղել է Թուրքիայի նախաձեռնությունը: Թուրքիան լիիրավ իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի գրավվման ախորժակը Իլհամ Ալևին հրամցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփը:

Բնականաբար, Ալիևը հավատում է Էրդողանին և իր տված խոստումներին: Ակնհայտ է, որ Թուրքիան ուզում է լեգիտիմ իրավունք ձեռք բերել հարավային Կովկասում, այսինքն, ստեղծել Օսմանյան կայսրություն, և ինքն իրեն էլ հռչակել սուլթան: Թուրքիան բացեիբաց ի լուր աշխարհին կատարում է բուտաֆորիայի դերակատարությունը Ադրբեջանի համար՝ ի սպառ հայ ազգի բնաջնջման, ինչը արեց Արևմտյան Հայաստանում` 1915 թ.-ին: Այո՛, Թուրքիան կլանել է Բաքվին և լիիրավ հաստատվել Ադրբեջանում: Բաքուն այլևս Անկարայի գործիքն է: Թուրքիան այժմ էլ Անդրկովկասում դրել է բոլորին հաստատվելու փաստի առաջ: Պետք է շեշտեմ, որ Թուրքիան ջանք է թափում ԼՂ-ի տարածաշրջան շատ վարձու զինյալներ ուղարկելու համար, սակայն դրանց մեծ մասը արդեն հրաժարվում են կռվել Ադրբեջանի կողքին՝ մեծ կորուստներ ունենալու պատճառով, չի բացառվում նաև` կրոնական ուղղության:
Ալիևը տարիներ շարունակ բռնանում է իր երկիը և թքած ունի իր երկրի քաղաքացիների ազատ իրավունքների վրա, և ցայօր էլ ստրկության տակ է պահում իր ժողովրդին: Իրողություն է այն փաստը, որ նրան բացարձակ չի հետաքրքրում իր զինվորների՝ ռազմաճակատում ընկած դիերի տեղափոխումը և հանձնումը նրանց հարազատներին, որոնք դաշտերում մնում են ընկած, նեխվում, վնաս հասցվում բնությանը, կամ դառնում վայրի կենդանիների բաժին: Բռնապետական իշխանությունը նույնիսկ չի հրապարակում իր զինվորների զոհերի ճշգրիտ թիվը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը հայտնում է այն աղբյուրը, որ 240 զինյալ են սպանվել, որից 183 դի տեղափոխվել է Սիրիա, մնացածը մնացել Ադրբեջանում: Իսկ վերջերս էլ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան: Միաժամանակ 22 զինյալ էլ փախել է Սիրիա` թեժ մարտերից: Բացի այդ, օրերս հայկական ուժերը գերեվարել են 3 սիրիացի զինյալներ, որոնք հանդիսանում են Սիրիայի քաղաքացիներ:
Աշխարհին հայտնի է այն փաստը, որ արցախաադրբեջանական սահմանի երկայնքով ընթացող ագրեսիվ պատերազմը սկսել է առաջինը հենց Ադրբեջանը: Բաքուն միջազգային չթույլատրված կասետային զենքերով, սմերչ կայանքներով՝ հրթիռակոծում է Արցախի խաղաղ բնակչությանը, ավերում քաղաքներ ու գյուղեր:

Բազմիցս շատ երկրների կոչը և հորդորը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերջ դնելու միմյանց միջև տիրող պատերազմը և անցնելու երկկողմ բանակցությունների, ինչպես նաև երկու երկրների միջև 3 անգամ փոխհամաձայնեցված հրադադարները` այդպես էլ կյանքի չի կոչվում: Առաջին հրադադարը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին ժամը-12-ից, որի պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրապ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո: Կողմերը համաձայնեցին հրադադար հաստատել մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գերիների փոխանակման, զոհվածների դիերի դուրսբերման համար՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ, սակայն Ադրբեջանը դրժեց խոստումը և այն տևեց նշված ժամանակացույցից ընդամենը 4 րոպե:

Երկրորդ անգամ հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ից համաձայնվեց հաստատել Մարդասիրական զինադադար: Այս որոշումն էլ կայացվեց ի շարունկություն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները ներկայացնող՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Եվ կրկին Ադրբեջանը չպահեց պաշտոնական արված համաձայնությունը: Այնուհետև ձեռք բերվեց 3-րդ հրադադարի համաձայնությունը՝ կրակի դադարեցման: Որոշումը կայացավ Հայաստանի Արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրմովի հոկտեմբերի 24-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ, որոնք հաստատեցին իրենց երկրների հանձնառությունը իրագործելու Մոսկվայում հոկտեմբերի 10-ին, ապա Ֆրանսիայի միջնորդությամբ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարի համաձայնությունը՝ հոկտտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն: Երկուստեք համաձայնությունը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 26-ին ժամը 8-ից առավոտվա: Դարձյալ Ադրբեջանը թքած ունեցավ 3 գերհզոր պետությունների որոշման և կարծիքի վրա և նշված ժամանակացույցից րոպեներ անց ռմբակոծեց ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի տարածքը:


Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց այս պատերազմը դեռ ծանր հետևանք է թողնելու Ադբեջանի վրա, լինելու է ծանր տնտեսական ճգնաժամ, ապրելակերպի վատթարացում, դրանից ելնելով՝ ներքին բնակչության զայրութի պոռթկում՝ ի դեմս բռնապետ Իլիամ Ալիևի: Չնայած դրան, այսօր էլ Բաքվում տիրում է հիասթափության մթնլորտ, գնալով հասունանում է երկրում խռովությունը ավտորիտար իշխանության հանդեպ և կառավարության բռնատիրական ռեժիմի նկատմամբ: ժողովրդի զայրութը օրեցօր ավելանում է, համբերության բաժակը՝ լցվում: Երկրի ներսում արմատավորվել է տարիներ տիրող խորը կոռուպցիան: Իսկ Ադրբեջանի խաբված լինելը` Թուրքիայի կողմից, ինչպես նաև պարտությունը հայկական ուժերի դեմ, երկրի ներսում տիրելու խորը դեպրեսիա: Կարծում եմ, կգա մի ժամանակ, որ այս արհեստածին ստեղծված պետությունը՝ գրեթե գոյություն չունեցող ղեկավարությամբ, քարտեզի վրայից վերանալու է: Իսկ մինչ վերացումը՝ հենց սեփական ժողովուրդն է դատաստանը տալու բռնապետ Ալևին:


2. Միջազգային հանրության դերը. Բազմիցս են Եվրոպայի մի քանի երկրներ բանավոր նոտա հղել Ադրբեջանին և Թուրքիային `դադարեցնելու կրակը արցախաադրբեջանական սահմանի երկայնքով: Օրինակ, մեջբերեմ Գերմանիայի արտգործնախարար Հեյկոմասը Բունդեթագում հոկտեմբերի 30-ին Ղարաբաղի հարցով հրավիրված նիստին հայտարարեց, որ իրենց նպատակն է կրակի դադարեցումը առանց նախապայմանների, և հավաստիացրեց, որ Բեռլինը այդ ուղերձը փոխանցում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև՝ Թուրքիային, և շեշտեց. որ միջազգային ճնշումը պետք լինի բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք հասկանան, որ միջազգային հանրությունը չի ընդունելու այս խնդրի ռազմական լուծումը: Իսկ նիստին մասնակից օրենսդիր ներկայացուցիչներ և տարբեր կուսակցության անդամներ հայտարարեցին, որ սա պատերազմ է նույնպես Եվրոպայում և լոկ հանդիսատեսի դեր չպետք է կատարեն և կասկած չկա, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը Արցախի դեմ:


Ցավոք, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղը դարձել է ահաբեկչական կենտրոն: Սա բռնապետական պատերազմ է՝ ընդդեմ ժողովրդավարության: Եվրոպան չի գնում կոշտ քայլերի, միայն հանդես է գալիս կոչերով: Իսկ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքների բոլոր նորմերը և պետք որակել այս գործողությունները Արցախի նկատմամբ՝ որպես ռազմական հանցագործություն:
Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը կոչ է անում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով, այլև միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքը, ինչպիսիք են քաղաքացիական բնակչության մշտական ռմբակոծությունները կասետային ռազմամթերքով, ռումբերով և հրթիռներվ Արցախի քաղաքներում ու գյուղերում, և վերջապես՝ վարձկանների օգտագործումը:
Ցավոք, Արցախի չճանաչված կարգավիճակի պատճառով ՄԱԿ-ը, և մյուս միջազգային կազմակերպությունները այնտեղ ներկայություն չունեն, ինչը թույլ կտար մշտադիտարկել հրադադարի խախտումները, արձանագրել միջազգային հումանիտար իրավունքի խախտումները և տրամադրել մարդասիրական օգնություն: Փաստ է, որ 1991թ.-ից Արցախը անկախություն է հռչակել, կարողացել է միշտ պաշտպանվել Ադրբեջանի բազմիցս տեղի ունեցած ռազմական ագրեսիայից, երկրում տեղի է ունեցել ընտրությունների մի քանի փուլ և ստեղծվել են ինքնակառավարման մարմիններ: Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է ճանաչի, որ Ադրբեջանը Արցախի նկատմամբ կորցրել է իրավական կամ բարոյական որևէ իրավունք:
Կարծում եմ, Մինսկի խումբը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները, պետք վերջապես սթափ վերանայեն Թուրքիայի անդամ լինելը ՆԱՏՕ –ին, արդյո՞ք իրենց պետք է նման վտանգավոր դաշնակից, քանի դեռ իր ռազմատենչ ու ագրեսիվ դիրքով չի ներքաշել հարավ-կովկասյան պատերազմի մեջ, ինչն էլ վտանգ կհանդիսանա և՛ Հայաստանին, և՛ Իրանին և՛ Ռուսաստանին:


Ահաբեկիչները վտանգի ներթափանցումը ոչ միայն Կովկասի երկրներում է վտանգավոր, այլև՝ Եվրոպայում: Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած սարսափելի դեպքը՝ ուսուցչի գլխատումը, մեսիջ էր Ֆրանսիայի նախագահին և առհասարակ Եվրոպային, որ հաջորդիվ կրկնվելու են նմանատիպ անմարդկային և դաժան դեպքեր, ինչն էլ ուշացնել չտվեց թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ավստրիայում: Այսպիսին է թուրքի կերպարը, չարիքի մարմնավորում է, չարի՝ սերմնացան, մարդասպան, վայրի և անմարդկային, դաժան ու բիրտ: Եվրոպան պետք է հասկանա, ընդունի վառ իրողությունը, քանի որ հենց իրենց մեջ է, իրենց շարքերում:
Վերջերս Իսլամական Հանրապետության նախագահի տեղի ունեցած հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռոհանը ընդգծել է, որ ԼՂ-ի հակամարտության սահմանում ռազմական գործողությունները Իրանին անհանգստության առիթ է տվել՝ մասնավորապես, երբ մի քանի անգամ Իրանի սահմանին է ընկել պայթուցիկ հրթիռներ: Ռոհանին շեշտել է, որ Ադրբեջանի ահաբեկիչների ներկայությունը և Իրանի, և Ռուսաստանի և վերջապես ամբողջ հարավ-կովկասյան տարածաշրջանի համար կարող է խիստ վտանգավոր լինել: Դրանից ելնելով՝ Իրանի կողմից ուղարկված Արտգործնախարարի տեղակալը այցելելով 3 երկրներ՝ Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան, ‹‹Իրատեսականություն և խաղաղություն›› փաթեթը ձեռքին՝ հանդիպում ունեցավ վերջիններիս արտգործնախարարների հետ, փորձեց օգնել իր նոր ձևաչափի մոտեցմամբ նաև Մինսկի խմբին, սակայն՝ ապարդյուն:
Կարծում եմ այստեղ Իրանն էլ իր քաղաքական շահն ունի զուտ այն տեսակետից, որ Կովկասյան տարածաշրջանի քննարկվող կարևոր խնդրից դուրս թողնի Ամերիկայի դերը՝ ցուցաբերելով իր ակտիվ դերակատարությունը, դրանով իսկ նույնպես հակակշռի Թուրքիային:


Ինչ վերաբերում է հարևան Վրաստանին, պետք ասեմ, որ նա ընդունել է ամբողջովին չեզոք դիրքորոշում Հայաստանի նկատմամբ:
Հատկանշական է այն, որ այսօր Թուրքիան, Իսրայելը, Լիբիան, Պակիստանը, Աֆղանստանը, Ուկրանիան, որոնք իրենց մեղքի բաժինն ունեցան միջնորդել ահաբեկիչներ հավաքագրելու, իսկ որոշը զենքով օգնելու Ադրբեջանին և ի շահ իրենց՝ առիթը բաց չթողնելով, փոխեցին Սև ոսկին Սպիտակ խաղաղության հետ:
Ի սկզբանե Ռուսաստանը արտաքնապես փորձում է 2 երկրների հակամարտության մեջ բռնել չեզոք դիրք՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ: Օրինակ, սկսած իր երկրում ոչ միայն հայկական և ադրբեջանական մեծ սփյուռքը, այլև՝ տնտեսական կապերը: Բայց դրան զուգահեռ փորձել է երկուսին այս ընթացքում զսպել, ինչն էլ չի դեռ հաջողվում: Սակայն Ռուսաստանը տեսնում է օրեցօր ահաբեկիչների ավելացումը արցախաադրբեջանական սահմանին Թուրքիայի միջնորդությամբ, որն էլ բերելու Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը Ադրբեջանի նկատմամբ: Ուշագրավ է այն հարցը, որը վերջերս ավելի է շոշափվում՝ իրադրությունից ելնելով, թե Արցախի տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն իրականացնելը Ռուսաստանի կողմից է ճիշտ, թե՞ Սկանդինավյան երկրներից որևէ մեկի, կարծում եմ, որ այդպիսի երկիր Կովկասի տարածաշրջանում միայն Ռուսաստանը կարող է: Ինչու՞, որովհետև Ռուսաստանը ունի և Ադրբեջանի և Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ, և ի վերջո Ռուսաստանն էլ ունի այս հարցում իր անհանգստությունը, քանի որ հարակից է Կովկասին: Ինչ վերաբերում է Սկանդինավյան երկրներին, նրանք ի վիճակի չեն ռազմաքաղաքական խնդիր լուծելու, ինչքան էլ ուզեն:

Իսկ ՌԴ-ի խաղաղապահ զորքերի տեղակայումը Արցախի հարակից շրջաններում մի քանի անգամ առաջարկվել է Ռուսաստանի կողմից դեռևս 1994թ.-ից, երբ ետ ենք նայում պատմության էջերին: Բայց, երբ տեղակայվի ՌԴ-ի խաղաղապահ զորքը ամբողջությամբ Արցախի տարածաշրջանում, ինքնաբերաբար հայկական ԶՈՒ –ն պետք է դուրս գա տարածքից, այսինքն, կփոխարի հայկական ուժերին, ինչն էլ այդ տեսակետից այդքան էլ ձեռնտու չի մեզ, իսկ Ադրբեջանին, կարծում եմ, ձեռնտու է: Թեև մյուս կողմից էլ թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար այդքան էլ հարմար տարբերակ չէ Ռուսաստանի ներգրավումը այս հարցում, մասնավորապես այն, որ ռուսական կողմը կավելացնի իր ռազմական ներկայությունը Արցախում և գնալով կամրապնդի իր դիրքը: Ավելին, և Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը կթուլանա և կախվածությունը Մոսկվայից կմեծանա:
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին՝ ուղղված Վլադիմիր Պուտինին, կարծում եմ, որ ԼՂ-ի նախագահը պետք է դիմեր պաշտոնապես հենց Ռուսաստանի Դումային, ՌԴ օրենսդրության պահանջներին համապատասխան, որը քննարկվելիք ծանրակշիռ առարկա կդառնար Պետդումայում, հենց դրանում էլ կլիներ քաղաքական քայլը:
Ըստ իս՝ ներկայիս կառավարությունը պետք է հաղթանակած պատերազմի ավարտից հետո է՛լ ավելի սերտ հարաբերություններ ունենա արտաքին աշխարհի հետ և դիվանագիտական ամուր կապեր ստեղծի միջազգային ասպարեզում: Իսկ հաղթանակած պատերազմից հետո, ինքնաբերաբար աշխարհը կընդունի մեզ արդեն հաղթող պետություն, բանակցող երկիր, ու սա էլ հենց պատեհ կստեղծվի աշխարհում Հայաստանի՝ որպես առաջատար և հզոր երկիր, ցուցանիշը էլ ավելի բարձրացնելու:
Ես կարծում եմ, ամեն մեկն իր գործը պետք է անի. երբ երկրի իշխանությունն ունենում է երկրի ներսում քաղաքական խնդիրներ և միջազգային հարցերի քննարկում արտաքին աշխարհի հետ, բանակը չպետք է խառնվի, բանակը չպետք է թուլանա, այն իր գործը պիտի անի վարժ, կռվի, մարտնչի մինչև վերջ տապալելու թշնամուն, քանի դեռ երկրի վարչապետից՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար, չի ստացել հրաման կանգ առնելու կամ կրակը դադարեցնելու:


Հետևաբար հորդորում եմ Հայաստանում պահպանել քաղաքական առողջ մթնոլորտ: Կգա շուտով այդ օրը, որ կդադարի կրակը սահմանի երկայնքով Ադրբեջանի պարտությամբ, հենց Բաքվի խնդրանքով՝ արագ զինադադարի կնքման:
Եկե՛ք, այս դժվարին օրերին էլ ավելի միահամուռ լինենք, գոտեպնդեք միմյանց՝ փնովելու փոխարեն, բարությամբ ու դրականով լցվենք՝ հանուն վաղվա օրվա բարեկեցիկ Հայաստանի և ազատ ու անկախ Արցախի համար: Հայ զինվորին հաղթել չի լինի, մարտական է միշտ, քաջ, խիզախի ու ոգեղեն, հայ զինվորի ոգին կոտրել չի լինի, ամուր է և առնական, և պարզապես հային, հայ ազգին հաղթել չի լինի, դիմացկուն է հայը, ժայռի պես ամուր.

Հա՜վերժ փառք ու պատիվ մեր նահատակված փառապանծ հերոս զինվորներին,
Փա՜ռք ու պատիվ մեր կամավոր գնացած ֆիդայի տղաներին,
Փա՜ռք ու պատիվ այն գործարար հայերին, որոնք գումար փոխանցեցին Հայկական հիմնադրամին, ինչպես նաև սնունդ, դեղորայք ու հագուստ ուղարկեցին Արցախում կռվող քաջ մարտիկներին:
Փա՜ռք ու պատիվ Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում և Ջավախքում բնակվող մեր սփուռքահայերին, ովքեր հայոց դրոշները ձեռքներին քայլերթով ի ցույց աշխարհին կոչ են անում ճանաչել տալ Արցախը՝ որպես անկախ Հանրապետություն:
Փա՜ռք ու պատիվ այն հայերին, ովքեր անտրտունջ ու սրտաբաց իրենց տներն են հյուրընկալել ու տանիք տվել ապրելու Արցախից տեղահանված ժողովրդին:
Խոնհարումս՝ սևազգեստ մայրերին:
Փա՜ռք ու պատիվ Հայո՛ց բանակին:
Անկասկած հաղթելու ենք:



Գերմաներեն լեզվի դասախոս,

լրագրող՝ Արկադի Ալեքյան:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն