ՀԵՐՈՍԸ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ Է, ՈՉ ԹԵ ՀՀ-ի բյուջեն տարիներով կեղեքած , ու օրը մի իսկանդերի «բյուջե» վատնած կեղծ բարեպաշտներն ու բոլորիս հաշվին հարստացածները

ՀԵՐՈՍԸ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ Է, ՈՉ ԹԵ ՀՀ-ի բյուջեն կեղեքած , ու օրը մի իսկանդերի «բյուջե» վատնած կեղծ բարեպաշտներն ու բոլորիս հաշվին հարստացածները
Փաստորեն դեռ բազում աճպարարներ կան, որոնց «հեղինակավոր» կարծիքով Ռուսաստանը Հայաստանին պետք է օգնի՝ ինչ-ինչ տիտան անհատների անձնական կապերի ու պաշտամունքի շնորհի՞վ...


ԷԴ ԼՈՒՐՋ Ե՞ Ք ԱՍՈՒՄ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻ սա էլ հերթական թրիլլերն է ՝ներքին լսարանի սպառման համար:
Ուրեմն այսպես. Ռուսաստանը գրկաբաց կարող է ընդունել շատերիդ, Ձեր գաղափարական հայրիկներին նույնպես, բայց դա դեռեւս չի նշանակում, որ Ձեր երկնությունները՝որեւէ աղերս կարող են ունենալ իրականության հետ:
Հավատացեք, լուրջ չէ…եւ բացառապես ֆանտազիայի ժանրից է, երբ այս օրերին ֆետիշացնում եք Հայաստանի բյուջեն կեղեքած , ու օրը մի իսկանդերի «բյուջե» վատնած ու վատնող…կեղծ բարեպաշտներին, ու բոլորիս հաշվին տարիներով հարստացածներին: Ամոթ է, լրջացեք…

Եթե փոքր-ինչ զոռ տաք ձեր մտքի թելին, թերեւս ըմբռնեք որ ձեր մտքի անմիտ թռիչքներով ուղղակի ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՔ ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնությանը: Որովհետեւ.
ՌԴ-ն այն պետությունը չէ, եւ չունի այն լիդերը, որ անհատներով պայամանավորված ՝ արտաքին քաղաքական վեկտոր փոխի, եւ որոշի հայերիս զինել, թե չզինել՝ հարգանքից ու ինչ-որ մեկի նկատմամբ տածած տենդագին սիրուց դրդված…
Շատ լավ տիրապետելով թուրք-ադրբեջանական տանդեմի եւ մոլագար ու բարբարոս Էրդողանի հեռահար ծրագրերին, ՌԴ-ն պետք է որ աջակցի հայկական կողմին՝ «ԽԵՂԴԵԼՈՒ» Էրդողանի ծավալապաշտական նկրտումները ՝ Հարավային Կովկասում:
Վլադիմիր Վլադիմիրովիչի համար նոր բացահայտում չէ, որ վերջին տասը տարիների ընթացքում, Թուրքիան ոչնչի առաջ չկանգնելով՝ դարձել է տարածաշրջանի առավել ագրեսիվ ու վտանգավոր խաղացողը:


Ինչպես նաեւ գաղտնիք չէ, որ այդ հավակնոտ հեռանկարի ճանապարհին, Թուրքիայի «կոկորդում» շարունակում է մնալ «հայկական սեպը», ինչն էլ հանելու համար՝ թուրք բարբարոսը կրկին գնում է ռազմական հանցագործության ճանապարհով:
Նորություն չէ նաեւ, որ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվել, եւ շարունակում են հենվել ամուր իրավապայմանագրային դաշտի վրա. արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխգործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ:


Ո՛չ ներկա, ո՛չ նախկին , ո՛չ էլ նախկինների նախկին իշխանությունների «լավ դուբլելու, դիպուկ մուֆլոն խփելու, եւ կամ թախանձագին խնդրագրեր գրելու դիմաց» ՝ՌԴ-ն Հայաստանին ձեռք չի պարզելու:
Այլ հարց է, որ Հայաստանին ցանակացած աջակցություն ցուցաբելու դեպքում, ՌԴ-ն՝ որպես ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ, շարժվելու է իր երկրի շահերին ու քաղաքական օրակարգին համահունչ:


Հ. Գ1


Համ էլ՝ ժողովուրդ ջան, ԶԵՆՔ տրամադարելը՝ երկու կիլոգրամ «Մասկովսկի շոկոլադ» չէ, որ օդանավակայանում ինչ-որ մի «հերոսի ազիզ խաթր»` ուղարկեն Հայաստան…


Հ.Գ 2


Իսկ այն որ ե՛ւ հիմա, ե՛ւ հետագայում, բոլոր մակարդակներով պետք է համատեղել ջանքերը՝ ուղղված երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ, աներկբա է:


Հ. Գ 3


Եւ ամենակարեւորը.


ՀԵՐՈՍԸ՝ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ նվիրաբերած մեր ԱՐԾԻՎ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ:
ՀԵՐՈՍԸ՝ սահմանին անձնուրաց կռիվ տվող ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ Է ,ԿԱՄԱՎՈՐՆ Է...


ՀԵՐՈՍԸ՝ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԵՐ ՄԱՅՐԵՐՆ են, որ լուռ ու արժանապատվորեն՝ կոկորդում խեղդում են իրենց ցավը, վիշտը: Եւ դեռ ուժ են գտնում իրենց մեջ. քաջալերելու են մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ՝ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿՌՎԵԼ, ՉԶԻՋԵԼ, ՈՒ ՀԱՂԹԵԼ…


ՀԵՐՈՍԸ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՀԵՐՈՍԻ՝ ՀՐԵՏԱՆԱՎՈՐ ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐՆ է, ՈՐ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ ՇԻՐԻՄԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ բերելու փոխարեն, աջակցել հայոց բանակին՝ մեր երազած Հաղթանակի, Խաղաղության, ու Հայրենիքի համար:
Խոնարհվում եմ մեր Բոլոր Հերոսների, եւ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋ: Մենք՝ բոլորս, ՊԱՐՏԱԿԱՆ ԵՆՔ ՁԵԶ:


Սա կենաց եւ մահու կռիվ է, բայց մենք հաղթելու ենք: Պաշտպանելու ենք մեր տունը,
մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը, մեր հողը հայրենի:
Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը:
Աստված պահապան քեզ, Հայ Զինվոր:


ԱՅՍՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ ԴՈՒ ԵՍ , ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՊԱԳԱՆ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

 

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ  

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն