Երևան, 27.10.2020, 10:34,
«Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանըՊատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ)ЧЕЛОВЕК, КОТОРЫЙ С АРМЯНСКИМ СОЛДАТОМ С ПЕРВОГО ДНЯ ВОЙНЫ...ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԼԽԱՏԵԼԸ ԿԱՄ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՒ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼԸ. ՍԱԻԴ ԽԱԹԻԲԶԱԴԵՍամվել Կարապետյանը պատասխանել է Իլհամ ԱլիևինԱրցախյան մարտերում քաջաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ ՀակոբյանըԶախարովան մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է կատարվել Ղարաբաղյան հարցով 11-ժամյա բանակցությունների ետնաբեմումՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...ՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...Կոշտ արձագանք՝ Բաքվի ահաբեկչական գործողություններին

«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք բացառապես միտված են մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության ձևավորմանը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը՝ որպես կարևոր հիմք բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար: Ընդ որում, Ադրբեջանի բռնապետ նախագահը պատասխանել է դիվանգիտական բառապաշարին ոչ հարիր, ներքին լսարանին ուղղված ձևակերպումներով:

Հայատյաց հայտարարություններով, ռազմատենչ ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ աչքի ընկած Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա: Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ գործընթացի առումով: Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ շեշտելով, որ չկա խնդրի ռազմական լուծում և միակ լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում: Այդուհանդերձ, մենք շեշտել ենք, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ, իսկ անհիմն, միակողմանի զիջումների մասին խոսակցությունները՝ անընդունելի:

Հիշեցնեմ՝ Բաքվի բռնապետին, որ և՛ ինքը և՛ իր հայրը բազմիցս համաձայնություն են տվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, և դա ևս անքննելի է: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով:

Հայկական կողմերը բազմիցս են շեշտել՝ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Այդուհանդերձ, եթե Ալիևի նման ելույթներին հաջորդեն սադրիչ քայլեր Հայաստանի կամ Արցախի հետ սահմանի ուղղությամբ, ապա հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք: Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան՝ հետագա քննարկումները շարունակելու նպատակով»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն