Երևան, 27.09.2020, 01:07,
«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյանէդ քանակի բազմություն հավաքողներդ ՝անգամ Նիկոլի վարսավիրից ու վարորդի օգնականից չեք կարողանա հրաժարական պահանջել ժՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԿՌՎԵՔ. ԵՐԿՈՒՍԴ ԷԼ ՃԻՇՏ ԵՔ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրվում է խոշոր չափերով վատնում կատարելու համարԲարեկրթության գնահատական տվեք ձեր պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. Մակունցը՝ ԲՀԿ-ինՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄԻնտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունիՎերականգնել ԱԺ օրինական 6 րդ գումարման խորհրդարանը. ՍԻՄ-ի առաջարկը` 12 կուսակցություններին (Տեսանյութ)«Որքան ուշանում է սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

Շնորհավոր Տոնդ, սիրելի Արցախ.խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար

29 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը՝ պատմական նշանակություն ունեցավ ԲՈԼՈՐԻՍ համար:

Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում, իսկ կերտված հաղթանակները տարիների ընթացքում ապացուցեցին Արցախի կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը:

1988-ից սկիզբ առած ղարաբաղյան շարժումը շարունակությունն էր նվիրական այն պայքարի, որ դարեր շարունակ մղել է հայ ժողովուրդը իր անկախ ու ազատ կյանքը կերտելու իրավունքի համար: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը Արցախի ամբողջ հայության այդ երազանքի իրագործման արձանագրումն էր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես հավատարիմ մնաց, եւ հիմա էլ հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման իր սկզբունքին, եւ մենք անշեղորեն հավատում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագային:
Ինչ խոսք, Անկախությունն ու Ազատությունը հեշտ չի տրվում, այլ նվաճվում է սեփական արյամբ, կամքով ու վճռականությամբ:
Ազատ Արցախն այսօր վերակառուցման փուլից թևակոխել է զարգացման փուլ, եւ ապացուցել աշխարհին, որ ՀԱՂԹՈՒՄ Է ՓԱՌՔՈՎ ԵՒ ՎԵՐՋ…

Այո, հաղթեցինք. մեր ԱՐԾԻՎ ՏՂԱՆԵՐԻՙ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՙ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԱԾ ՄԵՐ ՍՊԱՆԵՐԻ, ՀՐԱՄԱՏԱՐՆԵՐԻ, ԻՐԱԿԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ, հաղթական ու անմնացորդ նվիրումի,  ու պաքարի շնորհիվ:


Փառք ու խոնարհում,  Արցախյան հերոսամարտում ընկած մեր ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, փառք ու պատիվ ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի բռունցքվեցին՝ դառնալով հայրենիքի պաշտպան:
Շնորհավոր Տոնդ, սիրելի Արցախ.խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար:


Հ. Գ


Անկախության 29 տարիները իրենց դրական հետքն են թողել Արցախցու կյանքում: Զարգանում է Արցախ աշխարհը ի հեճուկս իր թշնամու: Այսօր միայն դառը հուշեր են մնացել այն տարիներից, երբ ռումբերը պայթում էին մարդկանց գլխավերևում: Այսօր Արցախցին առաջվա նման հաստատուն է կանգնած իր հողի վրա ու միշտ պատրաստ է պաշտպանել իր խաղաղությունը՝ իր որդիների արյամբ:
Տոնդ շնորհավոր, ազատ ու անկախ Արցախ աշխարհ: Արշալույսներդ, թող միշտ խաղաղ բացվեն, ԱՐՑԱԽ աշխարհ…

 

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն